Կարեն Դեմիրճյանի անվան մարզա-համերգային համալիրը, որը մինչ այդ պատկանում էր ՀՀ պաշպանության նախարարությանը վաճառվելու է մասնավոր ընկերությանը 30 միլիոն դոլարով: Այդ մասին կառավարության նիստի ընթացքում հայտարարել է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:

Համալիրը գնել է ООО «НТАА Инвестмент Групп»-ը, որը պարտավորվում է չորս տարվա ընթացքում ներդնել մարզա-համերգային համալիրի մեջ ավելի քան 100 միլիոն դոլար: Վերջնական արժեքը հայտնի կդառնա նախագծային հաշվարկներից հետո: Նշվում է, որ համալարին կից տարածքներում կառուցվելու են հյուրանոցներ, փակ ակվապարկ, համերգային դահլիճներ և կոնֆերանս-դահլիճներ:

Ընկերությունը կպահպանի համալիրի անվանումը և դրա նպատակային օգտագործումը, ինչպես նաև այն տարվա ընթացքում 12 օր անվճար կտրամադրի կառավարությանը՝ պետական միջոցառումներ իրականացնելու համար:

Ծրագրի շրջանակներում բացվելու է առնվազն 250 նոր աշխատատեղեր:

Նշենք, որ մարզա-համերգային համալիրը պարտքերի պատճառով հանձնվել է պետությանը՝նրա նախկին սեփականատիրո ООО «БАМО»-ի կողմից: Համալիրը հինգ անգամ աճուրդի է հանվել, սակայն գնորդների բացակայության պայմաններում այն հանձնվել է ՊՆ-ի հաշվեկշռին 10.4 միլիարդ դրամ`մոտ 25 միլիոն դոլար բականսային արժեքով: