Հայաստանի էլեկտրաէներգիայի բաշխիչ ցանցերի ուսումնասիրությամբ և քոնսալթինգով զբաղվելու է Deloitte միջազգային ընկերությունը: Այդ մասին այսօր կայացած կառավարության նիստի ընթացքում հայտարարել է փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը:
Հիշեցնենք, որ հուլիսի 27-ին Հայաստանի հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը հրավեր է ուղարկել հինգ հեղինակավոր միջազգային քոնսալթինգային ընկերություններին: Ինչպես նշել է Վաչե Գաբրիելյանը, օգոստոսի 6-ին առաջարկ է ստացվել Deloitte и Mckinsey ընկերությունների կողմից:
«Մեր քննարկումների արդյունքում առաջարկում ենք հաղթող ճանաչել «Deloitte»-ին՝ ում գնային առաջարկը առավել ցածր էր»,-նշել է փոխվարչապետը:
Իր հերթին, վարչապետ Հովիկ Աբրահամյանը հայտարարել է, որ հետազոտության արդյունքում Հայաստանի հասարակությունը շատ հարցերի պատասխանը կստանա:
«Դա համաշխարհային ճանաչում ունեցող ընկերություն է, և նրա եզրակացության հիման վրա մենք կարող ենք առաջ շարժվել»,-հավաստիացրել է նա:
Հիշեցնենք, որ չնայած զանգվածային ցույցերին հունիսի 17-ին Հանրային ծառայությունները կարգավորողղ հանձնաժողովը հաստատել էլեկտրաէներգիայի սակագները 6.93 դրամով բարձրացնելու հայտը ՝այն հասցնելով մինչև 48.78 դրամ (Մոտ 10.3 ցենտ) մեկ կիլովատ ժամի համար:
Հունիսի 27-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խորհրդակցություն է անցկացրել պետական պաշտոնյաների հետ, ովքեր պատասխանատու են տնտեսական քաղաքականության համար:Խորհրդակցության ընթացքում նա հայտարարել է, որ մինչև միջազգային աուդիտի եզրակացությունը՝սակագների բարձրացման նպատակահարմարության մասին, կառավարությունը իր վրա կվերցնի սակագների 6.93 դրամով բարձրացնելու ծանրությունը:
Եթե աուդիտի արդյունքում հայտը արդարացված համարվի, ապա սպառողները կսկսեն նոր սակագնով վճարել, հակառակ դեպքում պետությունը միջոցներ կձեռնարկի՝Հայաստանի էլցանցերից հավելյան վճարված գումարները հետ գանձելու և պատասխանատվության կկանչի ստեղծված իրավիճակի համար պատասխանատու անձանց:
Deloitte Touche Tohmatsu Limited միջազգային ընկերություն է, որը գործում է քոնսալթինգի և աուդիտի ոլորտում: PricewaterhouseCoopers, Ernst & Young և KPMG զուգահեռ մտնում է աուդիտորական ընկերությունների մեծ քառյակի մեջ: Deloitte Touche Tohmatsu Limited առաջատար աուդիտորական ընկերություններից առաջիններից մեկն է եկել ԱՊՀ երկրների շուկա: Այժմ ընկերությունը 18 գրասենյակ ունի ԱՊՀ 11 երկրներում, այդ թվում Հայաստանում, Վրաստանում ու Ադրբեջանում: