Սևան քաղաքում և Գանձակ համայնքում գործող «Ռուսաց լեզվի և մշակույթի» կենտրոններում տեղի ունեցան Հին Նոր տարուն նվիրված միջոցառումներ։

Սևան քաղաքի կենտրոնի ավագ և միջին խմբի սաները ներկայացրին Ամանորի առաջացման պատմությունը, ինչպես նաև հետաքրքիր փաստեր տարբեր երկրների ավանդույթների մասին։ Իսկ ահա փոքրիկները հանդես եկան տոնական երգերով։ Միջոցառման ավարտին «Ռուսաց լեզվի և մշակույթի» կենտրոնի բոլոր սաները ստացան նվերներ «ՄԻՌ» հիմադրամի կողմից։

Գանձակ համայնքի սաներն էլ իրենց հերթին հետաքրքիր ու գունեղ բեմադրություն ներկայացրին, որում իրենց ուրույն տեղն ունեին հեքիաթային հերոսները։ Ասմունք, երգ, պար տոնածառի շուրջ, իսկ վերջոմ նվերներ «ՄԻՌ» հիմնադրամի կողմից։

Նշենք, որ Կենտրոններց յուրաքանչյուրն ունի իր անվանումը՝«Տիեզերք», «Գրականություն» և «Արվեստ»։

Մասնակիցների ուսումնական ծրագիրը հարուստ է՝ ներառյալ լեզվի ուսուցում, ընթերցանություն, հանդիպումներ փորձագետների հետ, էքսկուրսիաներ, ինչպես նաև ֆիլմերի և մուլտֆիլմերի դիտումներ, քննարկումներ, տարատեսակ միջոցառումներ։ Նախաձեռնությունը կարևոր է փոքր գյուղերի համար։ Ապագայում նախատեսվում է կենտրոնների գործունեության ընդլայնում։