Ավարտվում են Բաքու քաղաքի հողային կադաստրի մշակման աշխատանքները: «Սումգայիթում արդեն ստեղծվել է հողային կադաստրը և այսօր օրվա երկրորդ կեսին կավարտվեն աշխատանքները Բաքվում անշարժ գույքի գրանցման համար»,- «Trend»-ի փոխանցմամբ այդ մասին հայտարարել է Ադրբեջանի գույքի հարցերով պետական կոմիտեի ղեկավարի տեղակալ Ռաֆիգ Ջալիլովը:

Նա նաև նշել է, որ 2016թ.-ին կավարտվեն ադրբեջանական ևս մեկ խոշոր քաղաքի՝Գյանջայի հողային կադաստրի ստեղծման աշխատանքները:

Անշարժ գույքի գրանցումը տեղի է ունենում Համաշխարհային բանկի հետ համատեղ:

Ադրբեջանի կառավարությունը և ՀԲ-ը 2007թ.-ի հուլիսին ստորագրել են անշարժ գույքի միասնական կադաստրի համակարգի ստեղծման մասին համաձայնագիրը:

Նախագիծը կազմված է չորս մասերից՝անշարժ գույքի գրանցում, կառավարում և պետգույքի ռեեստր, բազային քարտագրում և հողային կադաստր, թրեյնինգներ, նախագծի քաղաքականության մշակում և կառավարում:

Նախագծի արժեք կազմում է 38.57 միլիոն դոլար, որից ՀԲ-ի վարկին բաժին է ընկնում 30 միլիոն դոլարը: