Վրաստանը գինեգործական երկիր է, որն ունի գինու և հյուրասիրության մասին բազմաթիվ լեգենդներ: Պատմական տարբեր աղբյուրներում, հատկապես՝ ժողովրդական բանահյուսության մեջ, հաճախ հանդիպում են գինուն վերաբերվող լեգենդներ: Միայն մի հարց է վիճելի, ո՞րն է ավելի հին՝ գինի՞ն, թե Վրաստանը…

Մինչ մագաղաթների արձանագրություններին անցնելը, եկեք հիշենք բանաստեղծ Իոսիֆ Նոնեշվիլիի հեղինակավոր լեգենդնդը վրացիների և գինու մասին: Ըստ ավանդազրույցի, երբ Աստված բաժանում էր երկիրը տարբեր ազգերի միջև, վրացիները եկան վերջում: Աստված հարցրեց նրանց՝ «Որտե՞ղ էիք, ես արդեն բաշխեցի բոլոր սարերն ու հովիտները»: Վրացիները պատասխանեցին՝ «Ճանապարհին մենք մի փոքր հացկերույթ կազմակերպեցինք և խմեցինք քո կենացը, և փառաբանեցինք քո մեծությունը: Եթե մեզ այդ թանկ հողից բաժին չի հասել, ոչինչ»: Հետո վրացիները հրավիրեցին Աստծուն իրենց սեղանի մոտ և նրան գինու թաս տվեցին: Աստված նայեց վրացիներին և որոշեց իր համար պահած մի փոքրիկ տարածք տալ նրանց, որը շատ բերքատու էր:

Որքան էլ տարօրինակ կհնչի, բայց գինեգործական ավանդույթերով ու ավանդազրույցներով հարուստ Վրաստանում «Վրացական գինու օրվա» տոնակատարությունը անցնում է ընդամենը երկրորդ անգամ: Այս ավանդույթը հիմնավորվեց գործող վարչապետ Իրակլի Գարիբաշվիլիի օրորք՝ 2014թ-ի հոկտեմբերի 4-ին: Այդ օրից ի վեր տոնակատարությունները անցում են Վրաստանի գրեթե բոլոր քաղաքներում, որտեղ բարգավաճում է գինեգործությունը:

«Վրաստանում գինին և խաղողի վազը հավասարազոր են իր ինքնությանը: Վրացական գինեգործության պատմությունը անբաժանելի է Վրաց ծողովրդի պատմությունից: Գինեգործության հնագույն հետքերը գտնվում են հենց Վրաստանում: Այս տոնի նպատակն է տեղի շուկայում վրացական գինու հեղինակության բարձրացումը և օգտագործման մշակույթի մակարդակի բարձրացումը»՝ նշեց Գարիբաշվիլին:

Գինու օրը այս տարի Վրացական շատ քաղաքներում նշվեց բավական մեծ մաշտաբներով: Վրաստան ժամանած օտարազգի հյուրեր համար տոնական տրամադրություն ստեղծելու նպատակով՝ Թբիլիսիում նրանց դիմավորում էին վրացական գինով և հուշանվերներով: Մայրաքաղաքի օդակայանում հյուրերը փորձում էին ազգային գինին, իսկ հյուրանոցային համարներում նրաց սպասում էին տեղի գինու հայտնի տեսակների հավաքածուներ: Տարբեր գինետեսակներ կարող էին փորձել նաև մայրաքաղաքի բնակիչները: Հանրախանութներում հատուկ գինու անկյուններ կային, որտեղ հաճախորդներին հուշանվերներ էին նվիրում: Կազմակերպիչների խոսքերով՝ այս ավանդույթը կշարունակվի նաև հետագայում և դրա գլխավոր բաղադրիչը կլինի ապակե շշով գինին, որպես նվեր:

«Վրացական գինու տոնի» տոնախմբությունները սկսեց Ազգային գինու գործակալության գրասենյակում Վրացական գինու կենտրոնի բացումով, որտեղ տեղակայված էր գինու ոչ մեծ թանգարան, այստեղ այցելուները կարող էին տեսնել վրացական ավադական հացկերույթի պարագաներ (ափսեներ և բաժակներ), ինչպես նաև գինեգործության համար անհրաժեշտ գործիքներ (խաղողի քաղվածքահյութի գործիքը և դրա պահպանման տարան): Յուրաքանչյուր թանգարանային նմուշ ունի իր հին ավանդույթը:

Գինու տոնի գլխավոր տոնախմբությունը սկսեց Թբիլիսիի վարդերի հրապարակում՝ գինու շքերթով: Շքերթին մասնակցեցին 525 երիտասարդներ, որոնց վերնաշապիկներին նկարված էին խաղողի տարբեր տեսակների վազեր: Մայրաքաղաքի կենտրոնական հատվածներում բացվել էին վրաններ, իսկ գինեգործները ցուցադրու էին իրենց ապրանքները: Նաև կազմակերպվելին ցնկարների, լուսանկարների, վրացական մշակույթի ավանդական իրերի և գինու թեմայով այլ ապրանքների վցուցահանդե-վաճառք:

Գինու տոնին ընդառաջ կարևոր միջոցառումներ կազմակերպվեցին նաև Կախեթիում: Կախեթիի գինեգործները տարածաշրջանի մայրաքաղաքում կազմակերպել էին գինու «Թելավի 2015» փառատոնը: Փառատոնի հյուրերը հնարավորություն ունեին փորձել տեղի մասնավոր մառանների գինոիների տարբեր տեսակներ և արտադրող ընկերությունների արտադրանքը: Այստեղ նաև կազմակերպվել էր տեղի պանրի, մեղրի և վրացի վարպետների ձեռքի աշխատանքների ցուցահանդես-վաճառք: Վարչապետ Իրակլի Գարիբաշվիլին, կառավարության մյուս անդամների հետ, այցելեց Կախեթիի տարածաշրջան, և մասնակցեց Կվարելի տարածաշրջանի խաղողի բերքահավաքին:

Վարչապետի գնահատմամբ՝ այս տարին գինեգործների համար առավել բերքատու է, այս պահի արդեն հավաքվել է 115 տոննա բերք, ինչը կբերի 155մլն լարի եկամուտ: «Սա բերքի աննախադեպ սեզոն է և հատկապես՝ լուրջ շարժառիթ գյուղացիների համար: 4000 հեկտար տարածության վրա արդեն կառուցվել են նոր խաղողի այգիներ: Կան ընտանիքներ, որոնք ունեցել են 10-100հզ լարի եկամուտ: Դա գյուղերի համար մեծ օգնություն է»՝ հայտնեց Գարիբաշվիլին:

Այցի շրջանակներում, վարչապետը այցելեց նաև Ալավերդու եկեղեցական համալիրը, որտեղ կազմակերպվել էր տոնական ձիավազք: Գարիբաշվիլին հույս հայտնեց, որ հետագայում այս օրը կդառնա իսկական ազգային տոն: Ձիավազքի հաղթողին Գարիբաշվիլին հանձնեց վրաց արքա Իրակլի 2-րդի թրի կրկնօրինակը:

Նշենք նաև, որ Վրաստանի կառավարության որոշմամաբ, վրացական գինեգործության յուրահատուկ պատմական տեխնալոգիաների պահպանման համար, նախատեսվում է գինու թանգարանի կառուցում, որտեղ կներկայացվի վրացական գինու ողջ պատմությունը:

Թբիլիսիի և Կախեթիի միջոցառումներին այցելեցին բազմաթիվ հյուրեր՝ քաղաքական և ոչ քաղաքական կազմակերպությունների ներկայացուցիչներ, դիվանագետներ և պարզապես տուրիստներ: Տոնակատարությանը մասնակցեցին ավելի քան 200 երիտասարներ՝ վրացական գինու մշակույթի հեղինակության բարձրացման համար ստեղծված շարժման մասնակիցներ: Վրացական գինու տոնի կազմակերպիչներն էին Վրաստանի գյուղատնտեսության նախարարությունը, Գինու ազգային գործակալությունը, Ալավերդի քաղաքի Ռուս ուղղափառ եկեղեցու թեմը, «Վրացական գինի» ասոցացիան և Վրացական սոմելյե ասոցացիան:

Վերջում Dalma News-ը առաջարկում է ծանոթանալ ևս մի վրացական ավանդազրույցի:

«Հնագույն ժամանակներում, երբ Աստված դեռ ապրում էր երկրի վրա, նա որոշեց հետաքրքրացել դրախտից վտարված մարդկանց կյանքը և ստեղծել այնպիսի խմիչ, որը նրանց կարճ ժամանկով կվերադարձնի դրախտ: Նա հրավիրեց հրեշտակներին և չարքերին փորձելու խմիչը, որը բոլորը հավանեցին: Սակայն սատանան որոշեց ավելի հեռուն գնալ և խմիչքի մնացորդներից ստեղծեց ավելի թունդ ու արբեցնող խմիչք՝ օղին: Հետո հրավիրեց Աստծուն այն փորձելու: Աստված եկավ, խմեց մի բաժակ, այնուհետև՝ երկրորդը, երրորդը իսկ չորրորդից հետո ասաց՝ «Նա, ով կխմի երեք բաժակ օղի, կլինի ինձ հետ, իսկ չորրորդից հետո կմոտենա քեզ»: Այս ավանդազրույցը ծնվել է Վրաստանի լեռնային շրջաններում, որտեղ մինչ օրս օղու չորրորդ բաժակը ընդունված է համարել սատանայական»… Բայց դա արդեն այլ պատմություն է…

Շորենա Պապաշվիլի