Սևամորթ այցելուների և ուսանողների թվի աճը Վրաստանում դառնում է էթնիկ և ռասիստական անհանդուրժողականության և խտրականության պատճառ: Բազմազգ երկրի հանդուրժող մայրաքաղաքում շատացել են այլ ռասաների ներկայացուցիչների նկատմամբ ֆիզիկական բռնության դեպքերը: Վրաստանում տարբեր ռասաների և ազգերի ներկայացուցչների գոյակցության դարավոր նախանձելի ավանդույթը մնացել է անցյալում: Պատմականորեն հիմնված կարծրատիպը տապալված է և մեզ անհրաժեշտ է այն կրկին ամրապնդել:

Երբ ԶԼՄ-ները սկսեցին մշտապես պատմել Էբոլ տեսակի վիրուսից մահացած Աֆրիկայի հազարավոր մարդկանց մասին, Թիֆլիսում հաճախակիացան ոտնձգությունների և ֆիզիկական բռնության դեպքերը Աֆրիկայից և այլ երկրներից եկած սևամորթների նկատմամբ: Եղել են դեպքեր, երբ սևամորթ երիտասարդներին արգելել են բարձրանալ հասարակական տրանսպորտ՝ պատճառաբանելով, որ նրանք հանդիսանում են աֆրիկյան վիրուսի կրող: Ամենաաղմկահարույց դեպքերից մեկը տեղի է ունեցել թիֆլիսյան «Մաքդոնալդսներից» մեկում՝ Ռուստավվելի պողոտայի վրա՝ երիտասարդ վրացու և սևամորթ ագլիացու՝ Ահարոն Չարլզի միջև: Նշենք, որ Ահարոնը Վրաստանում ապրում է արդեն երկու տարի, նա այստեղ ունի ընտանիք և վրացի կին: Ահարոնը տեղացի երեխաների պարուսույց է: Վերը նշված հաստատությունում Ահարոնը իրեն անծանոթ մարդկանցից լսել է վիրավորանքներ՝ այդ թվում և իր ռասայական պատկանելության վերաբերյալ: Ահարոնի խոսքերով՝ օտարերկրացիները գալիս են Վրաստան ոչ նոր խնդիրներ ստեղծելու համար, այլ որպեսզի կրթություն ստանան, ծանոթանան նոր մշակույթի հետ և իրենց ներդրումն ունենան այս երկրի զարգացման մեջ:

Սրանից մի քանի օր առաջ համացանցում տարածվեց մի տեսագրություն, որտեղ կային սևամորթ տղամարդու հանդեպ բռնության կադրեր: Հեղինակների խոսքով՝ սևամորթները դարձել են թիֆլիսյան ավազակների հիմնական թիրախ, նաև գրանցվել են թուրքերի և արաբների վրա հարձակման դեպքեր: Այսպես՝ Վրաստանի ՆԳՆ-ն, երկու օտարերկրացիների ծեծելու փաստով, ձերբակալել է երկու քաղաքացիների, ում հանդեպ առաջին անգամ հարուցվել է գործ՝ «Ռասսայական խտրականություն» հոդվածով: Ըստ «Ռուստավի 2» հեռուստաալիքի տեղեկատվության, որը անկախ հետաքննություն է վարել, Թիֆլիսում գործում է «Բերգման» կոչվող հանցավոր խմբավորումը, որի կազմում մի քանի հոգի են, նրանք հարձակվում են օտարազգիների և էթնիկ փոքրամասնությունների ներկայացուցիչների վրա: Չնայած սրան՝ ՆԳՆ-ն համապատասխան հետաքրքրություն չի ցուցաբերում այս գործի կապակցությամբ:

Սևամորթների հանդեպ բռնության վերաբերյալ խնդրի շուրջ ինտերնետ հարթակներում հնչում են ոչ միանշանակ կարծիքներ: Ոմանք փորձում են խնդիրը շրջել դեպի կրոնական դաշտ, մյուսները այսպես կոչված՝ «Նիգերների» հանդեպ բռնությունները ընկալում են, որպես խիզախ քայլ և արդարացնում դա սեփական երկիրը պաշտպանելու անհրաժեշտությամբ: Սակայն համացանցում կան նաև մարդիկ, ովքեր անտարբեր են այս խնդրի նկատմամբ: Նրանց կարծիքով՝ ԱՄՆ-ում նույնպես գոյություն ունի խտրականություն սևամորթների նկատմամբ՝ ինչպես հասարակության, այնպես էլ ոստիկանության կողմից: «Հասարակական տրանսպորտում ես հանդիպել եմ սևամորթ մարդկանց, բայց նրանց ոչ ոք ուշադրություն չի դարձնում: Այդ մեզ մո՞տ՝ Վրաստանու՞մ կա ռասիզմի խնդիր: Ճիշտ հակառակը՝ մեզ մոտ են գալիս բոլոր վիրավորվածները՝ սևամորթները, հնդկացիները, չինացիները: Եթե կոնկրետ փաստեր կան, ապա թող հասարակայնացնեն դրանք: Հակառակը՝ նրանցից ոմանք իրենց անկիրթ են պահում այստեղ, ասես՝ թանգարանային նմուշներ լինեն: Դա՞ է խտրականությունը»՝ ֆորումներից մեկում գրում է ոմն DR_HOUDINI-ն:

Նույ մարդիկ, ովքեր մտահոգված են այս խնդրով, Վրաստանի ինտերնետ-օգտատերերի մեջ հարցում են արել: Չէ որ դա կատակ բան չէ, երբ իր հյուրընկալության ավանդույթներով հայտնի Վրաստանը մեղադրում են ռասիզմի մեջ: Թեև կան նաև այնպիսիք, ովքեր չեն թաքցնում իրենց հակակրանքը այլ ռասանների նկատմամբ և հպարտանում են դրանով: Այսպես՝ «դուք ռասիստ եք համարում ձեզ, թե ոչ» հարցին բացասական են պատասխանել հարցվածների 64,64%, դրական` 32,32%, իսկ 3,4% հարցվածները բնավ չգիտեն, թե ինչ է դա:

Նշենք, որ ռասիզմը՝ այլ ռասայի, կրոնական և կամ էթնիկ պատկանելության անձանց նվաստեցումն է և ագրեսիայի դրսևորումը նրանց նկատմամբ: Ռասիզմը նաև հավատ է այն բանի, որ մարդկային ձեռքբերումները և ինտելեկտը կախված են նրա ռասայական պատկանելությունից: Պատմականորեն ռասիզմը եղել է մի ողջ ազգի հանդեպ ցեղասպանության և այլ հանցագործությունների պատճառ:

Այսպես՝ կա արդյոք Վրաստանում վերը թվարկված խնդիրները, թե ոչ, Dalma News-ը փորձեց պարզել հոգեբան Գագի Նիժառաձեի հետ, ում խոսքերով ռասիզմը նույնքանհազար տարեկան է, որքան մարդկության քաղաքակրթությունը:

«Ռասիզմը տարածված երևույթ է եղել, օրինակ՝ ԱՄՆ-ում: Մեզ մոտ նման փորձ չկա: Երբ երկիր են այցելում մեծ քանակությամբ արտասահմանցիներ, տեղի է ունենում այսպես կոչված՝ ստիգմա, այսինքն՝ մարդիկ ընկալում են սևամորթին, որպես կեղտոտ կամ անկիրթ և այլն: Այսպիսի թշնամական վերաբերմունք են դրսևորում մարդիկ, ում մեջ թերարժեքության բարդույթը ներշնչում է իրենց սեփական ազգայնապատկանության յուրահատկությունները: Շատերը բարձրաձայնում են այդ մասին: Նրանց թվում է, որ եթե այդ արտասահմանցիները ձգտում են դեպի իրենց երկիր, ուրմեն այն իսկապես ավելի լավն է, այսինքն՝ դու նրանցից լավն ես»՝ ասում է փորձագետը:

Հիմնականում մարդկանց օտարացման պատճառը տեղի լեզվին չտիրապետելն է: Ասում են՝ նրանք, ովքեր սովորել են վրացերենը, վայելում են տեղացիների համակրանքը և չեն բողոքում ռասիստական վերաբերմունքից:

Մոդել Ժան Կլոդ Աբոն փախել է իր երկրից պատերազմի պատճառով: Նա ասում է, որ իրեն բավական է մի քնաի բառ փոխանակել որևէ վրացու հետ և նա անմիջապես մոռանում է, որ օտարերկրացի է: Սակայն նա խոստովանում է, որ սևամորթները Վրաստանի համար՝ նոր թեմա են:

«Ես շատ եմ հավանում վրացիներին և նրանց լեզուն եմ սովորում: Երբ երկրում բազմաթիվ լավ մարդիկ կան, մի քնաի ռասիստները այնքան աննշան են դառնում: Վրաստանում ոմանք երբեք սևամորթ չեն հանդիպել: Նրանք չեն անհանգստացնում ինձ պարզապես հետաքրքրություն են դրսևորում: Կան նաև այնպիսիք, որա սում են ՝ դու ինձ դուր չես գալիս, բայց մի քիչ զրուցելուց հետո փոխում են իրենց կարծիքը»՝ պատմում է Ժան Կլոդ Աբոն:

Հավանաբար Վրաստանում խնդիրը օտարացման մեջ է: Նրանք, ովքեր գնահատում են քո մշակույթը, հարգում են քո լեզուն, ովքեր պատասխանում են քեզ սիրով՝ ստանում են համապատասխան արձագանք: Այս դեպքում հասարակության ցածր կամ բարձր զարգացվածության մասին խոսելը անիմաստ է:

«ԱՄՆ-ում ռասիզմը տարածում ուներ նույնիսկ այդ երկրի զարգացման տարիներին, իսկ Եվրոպայում համարում էին, որ միայն եվրոպացիներն ունեն բարձր մակարդակ: Այս ամենը կարող է ունենալ տնտեսական հիմք բայց ոչ մի դեպքում ՝ էթնիկ կամ հումանիստական: Մենք դանդաղ ենք շարժվում դեպի այս խնդրը որպես հանցագործություն ընկալելը: Այս ցավը մենք պետք է հաղթահարենք որքան հնարավոր է արագ»՝ ասում է հոգեբան Գագա Նիժարաձեն:

Ժամանակին՝ սեփական յուրահատկության և նախնիների համար ունեցած հպարտության զգացողությունը օգնել են պահպանել մեր ազգային տեսակը, բայց հիմա պետք է չափը գիտակցել, որպեսզի երկրի հեղինակությանը չվնասենք:

Շորենա Պապաշվիլի