Հայկական «Air Armenia» ավիաընկերության ղեկավար Արսեն Ավետիսյանը օգոստոսի 15-ի երեկոյան ծեծի է ենթարկվել անհայտ անձանց կողմից ու հոսպիտալացվել Հերացու բժշկական կենտրոն: Այդ մասին Yerevannews.am-ի հետ զրույցում նշել է տուժածի կինը՝Իզաբելլա Մելքումյանը ընգծելով, որ դա արել են Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանի, ով հայտնի է որպես Նեմեզ Ռուբո, թիկնապահները:

Աղբյուրի փոխանցմամբ, այդ կերպ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի թիկնազորի փորձում էր հետ ստանալ Ավետիսյանից պարտքերը:

«Air Armenia»-ն պարտքեր ունի Տարոն-ավիա ավիաընկերության սեփականատեեր Գառնիկ Պապիկյանին, ով դիմեել է ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավարին խնդրանքով օգնել հետ ստանալ պարտքերը»,- փոխանցում է Новости-Армения-ն:

Մելքումյանը հայտնել է կայքին, որ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահը երեկոյան իր ամուսնուն հրավիրել է սրճարան հանդիպման՝Հայրապետյանին պատկանող Հարսնաքար ռեստորանի մերձակայքում: Հետագայում, նրա խոսքով, Հայրապետյանի թիկնազորը ծեծել են Ավետիսյանին և տարել կողքը գտնվող ֆուտբոլի ակադեմիայի շենք: