Կալիֆորնիայի Բերքլիի համալսարանի ամառային վես շաբաթանոց դասընթացների մեջ են մտցրել հանրահայտ «Գահերի խաղը» սերիալի ուսումնասիրության կուրս, փոխանցում է Lenta.ru՝հղում անելով համալսարանի կայքին:
Դասընթացները կշարունակցեն վեց շաբաթ, իսկ այն դասավանդելու է կինոմատոգրաֆիական գիտությունների թեկնածու Ջաստին Վակկարոն: Նրա խոսքով, նա մի քանի տարի շարունակ ջանքեր է գործադրել, որպեսիզ «Գահերի խաղի» դասընթացներ մտցվեն: Այս տարի դասընթացներին կմասնակցի 27 ուսանող՝ դարձնելով այն Բերքլիի ամառային ամենատարածված դասընթացներից մեկը:

Դասընթացների նկարագրության մեջ նշվում է, որ այն պաատմելու է այն մասին, թե ինչպես և ինչու «Գահերի խաղը» դարձավ գլոբալ փոփ-մշակութային ֆենոմեն: Բացի այդ, Վակկարոն բացատրել է, թե ինչպես HBO սերիալը համատեղվում ֆենթեզի ժանրի պատմության և կանոններ հետ: Դասընթացներում առանձին ուշադրություն կդարձվի սերիալի երկագնդին և նրա հեղինակների մոտեցումներին քաղաքականության և հասարակության հարցերի նկատմամբ: Վակկարոն խոստանում է բացահայտել «Գահերի խաղի» սյուժեի համար սեքսի և բռնության իրական նշանակությունը և նրա փոխկապակցվածությունը հեռուստանախագծի կողմից հեռարձակվող իշխանության տեսլականի հետ:

«Գահերի խաղը» հեռարձակվում է HBO հեռուստաալիքով սկսած 2011թ.-ից: Այս պահին վերջին, հինգերորդ շրջանի ընթացքում այն պաշտոնապես դարձել է HBO-ի պատմության ընթացքում ամենավարկանիշային սերիալը՝ շրջանցելով «Սոպրանոյի կլանը»: Սերիալը Էմմ-2015-ի անվանակարգում արժանացել է 24 մրցանակի, որը հանձնվելու է սեպտեմբերին: Վեցերորդ շրջանի նկարահանումները այս պահին ընթանում են Հյուսիսային Իռլանդիայում: Նրա պրեմիերան կկայանա HBO` 2016թ.-ի ապրիլին:

«Գահերի խաղի» հիմքում ընկած է ֆենթեզի սագա- գրող Ջորջ Ռ.Ռ.Մարտինի՝ «Սառույցի և հրի երգը» ստեղծագործությունը: