Երևանում տեղի ունեցավ ամենահամեղ, գեղեցիկ և վառ իրադարձություններից մեկը` քաղցրավենիքի փառատոնը: Այդ օրն անհնար էր անտարբեր անցնել մայրաքաղաքի Հյուսիսային պողոտայով, որտեղ տեղադրված էին ավելի քան 30 տաղավարներ՝ ներկայացնելով իրենց արտադրանքը նրբաքիմք այցելուներին:

Փառատոնի այցելուներին սպասում էին տարատեսակ ուտեստները` քաղցրավենիքի ամենաբազմազան ու առատ տեսականին: Սա իսկական տոն է քաղցրասերների համար: Զբոսաշրջիկներ, երևանցիներ, մեծահասակներ և երեխաներ՝ բոլորը հրճվանքի մեջ էին: Սակայն բացի գեղագիտական արժեքից, փառատոնը նաև գործնական նպատակ էր հետապնդում. միջոցառման ընթացքում ստացված միջոցները կուղղվեն տարբեր հիվանդություններով տառապող երեխաների բուժմանը:

Dalma News-ի թղթակիցը մանրամասն ֆոտեռեպորտաժ է պատրաստել մեր ընթերցողների համար:

 

 

Լուսանկարները` Մարիանա Հակոբյան