Օրերս Վրաստանում «Ռուստավի 2» ընդդիմադիր հեռուստընկերության վերաբերյալ գործընթացներն ակտիվացել են: Բարձր վարկանիշ ունեցող այդ հեռուստաընկերության համար դժվար ժամանակներ են, իսկ ընկերության ղեկավարության վիճակն այնքան անելանելի է, որ հոկտեմբերի մեկի առավոտյան եթերը սկսեց գործադիր տնօրեն Նիկա Գվարամիայի արտահերթ ամումիլ ասուլիսով, որի ժամանակ վերջինս մեղադրեց իշխանություններին հեռուստաընկերությունը փակելու փորձի մեջ: Նա նաև դիմեց երկրի բնակչությանը և հատկապես իրենց հեռուստադիտողներին բարոյահոգեբանական և ֆինանսական աջակցություն ցուցաբերելու խնդրանքով:

Նիկա Գվարամիա

Իր ելույթում Գվարամիան առաջին անգամ հասրակայնորեն ներկայացրեց ընկերության եկամուտների և ծախսերի վերաբերյալ հաշվետվություն: Նրա խոսքերով ՝ ընկերության տեխնիկական սարքավորումները, իբր, վերցված են ապառիկով, իսկ կոմերցիոն գովազդներից եկող գումարը, հեռուստաընկերության հաշվին են փոխանցվում մեկ ամիս ուշացումով: Գործադիր տնօրենը ավելացրեց, որ ձմռանը և ամռանը գումարային հոսքերի պակասի պատճառով, ընկերությունը ֆինանսական դժվարություններ է ունենում: Հետևաբար՝ հեռուստաընկերությունը այնքան էլ հարուստ և հեղինակավոր չէ, որքան ներկայացնում են վրացի հեռուստադիտողներին:

Նշենք՝ որ իրավիճակը, հեռուստաընկերության շուրջ, վատթարացավ, այն բանից հետո, երբ վրացի գործարար և «Ռուստավի 2»-ի հիմնական մասնաբաժնի նախկին սեփականատեր Քիբար Կխալվաշը դատական կարգով հասավ ընկերության գործընկերային մասնաբաժնի վրա կալանք դնելու որոշմանը ՝ պահանջելով նախկինում օտարված իր գույքի վերադարձը: Նման միջոցների անհրաժեշտություն առաջացավ, երբ հայտնի դարձավ, որ մասնաբաժնի ներկայիս սեփականատերերը պլանավորում են դրանց ձևափոխումը, որպեսզի բարդացնեն հեռուստաընկերության հնարավոր վերադարձը Քիբար Կխալվաշին:

Կխալվաշը 2008թ-ին, սեփականության վերադարձի համար դատական գորընթաց սկսեց: Նա երկրի դատախազությունից պահանջեց դատական գործ հարուցել օտար անձանց կողմից «Ռուստավի 2» հեռուստաընկերության յուրացման փաստի առթիվ: Հատկանշական է այն, որ Միխայիլ Սահակաշվիլիի օրոք նման գործերը դատարան չէին հասնում:

Քիբար Կխալվաշ

Դիմելով «Ռուստավի 2»-ի աշխատակիցներին՝ գործարարը խոստացավ, որ հեռուստաընկերության վերադարձի դեպքում, կապահովի ավելի լավ աշխատանքային պայմաններ, լրագրողական լիարժեք ազատություն և խմբագրական անձեռնմխելիություն: Նրա հակառակորդը՝ ընկերության գործադիր տնօրենը, իր հերթին, գործարարին մեղադրեց Վրաստանի ներկայիս իշխանությունների պատվերները կատարելու մեջ, որոնք ձգտում են 2016թ-ի խորհրդարանական ընտրություններից առաջ թուլացնել և մրցակցությունից հանել ընդդիմադիր հեռուստաընկերությունը:

Գվարամիան «Ռուստավի 2»-ի այսօրվա դրության պատասխանատվությունը դրեց պետական ռեգիստրի, արդարադատության նախարար Թեյա Ցուլկիանիի, էկս-վարչապետ Բիձինա Իվանաշվիլիի և Վրաստանի կառավուրության վրա, ովքեր ոտնահարում են երկրում խոսքի ազատությունը: Գվարամիան չմոռացավ նաև հեղափոխական լոզունգներ ՝ ընդդիմադիր «Ազգային միասնական շարժման» ոճում՝ «Խոստանում եմ կառավարությանը, որ նախքան «Ռուստավի 2»-ի փակվելը, կփակվեն իրենք: Օգնություն եմ խնդրում երկրի բնակչությունից՝ հեռուստաընկերությունը միայնակ չի կարող հաղթել այս մարտում»՝ հայտարարեց Գվարամիան:

Ինչպես պարզաբանեց Dalma News-ին Քիբար Կխալվաշի փաստաբան Պաատա Սալիան՝ սեպտեմբերի 29-ի երեկոյան պետական ռեգիստրի պաշտոնական կայքում տեղեկատվություն է հրապարակվել, այն մասին, որ պլանավորվում է «Սակարտվելո» հեռուտաընկերության մասնաբաժնի անօրինական սեփականեցում «Ռուստավի 2» հեռուստաընկերության բաժնետոմսերի վերահսկիչ փաթեթի սեփականատիրոջ կողմից: Այս ինֆորմացիան առցանց ռեժիմով հասանելի է եղել բոլոր հետաքրքրված աձանց համար:

Փաստաբանի կարծիքով՝ համաձայնագիրը պարունակում էր բավական անհստակ կետեր և հետագայում դրանք կոնկրետ խնդիրների պատճառ կարող էին լինել: Մասնավորապես, նոր պոտենցիալ «ներդրող» է Դմիտրի Չիկովանին՝ Վրաստանի պաշտպանության նախկին նախարար Դավիդ Քեզերաշվիլիի (գտնվում է հետախուզման մեջ՝ խմբ.) աներձագը, ով պատրաստվում է մասնաբաժին գնել «Սակարտվելո» հեռուստաընկերությունում 400հզ$-ով, ինչպես նաև 6մլն$ ներդնել «Ռուստավի 2» ընկերություն:

Ամենահետաքրքիրը և հատկանշականն այն է, որ գումարը պլանավորում էր ներդնել ոչ որպես ապառիկ, այլ ինչպես «Ռուստավի 2»-ի հիմնական կապիտալ: Սակայն, դատարանի որոշմամբ, արգելվեց փոփոխել ընկերության հիմնական կապիտալը: Թեև, եթե ընկերությունը ընդուներ այդ գումարը, դա ազդեցություն չէր ունենա ընկերության հիմնական կապիտալի չափի վրա: Դատարանի սույն որոշման հիման վրա, այս տարվա օգոստոսի 5-ից ընկերությանը արգելվում է հավելյալ ֆինանսկական պատասխանատվություն վերցնել, ինչն էլ իր հերթին բացառում է գումարի օրինական ընդունումը:

Պաատա Սալիան Գվարամիայի հայտարարությունը որակեց Վրաստանի հասարակությանը շփոթության մեջ գցելու փորձ: «Մենք հասարակայնորեն հայտնեցինք ՝ հաստատված սահմանափակումներից մասամբ հրաժարվելու մեր պատրաստակամությունը, եթե հեռուստաընկերությունը հավելյալ ֆինանսների կարիք ունի: Սակայն, «Ռուստավի 2»-ի ղեկավարության կողմից նման հայտ չի եղել: Բացի այդ, կարևոր է այն փաստը, որ ոչ մասնաբաժինների ձևափոխման, ոչ օգոստոսին դրված արգելքները և սահմանափակումները չեն խոչընդոտել «Ռուստավի 2»-ի գործունեությանը: Մինչ օրս ընկերությունը գործել է առանց խոչընդոտների և ես համոզված եմ, որ այդպես էլ կշարունակվի»:

Նիկա Գվարամիայի մեղադրանքներին անդրադարձել է նաև արդարադատության նախարար Թեյա Ցուլուկիանիին: Նրա խոսքով՝ հեռուստաընկերությանը ոչինչ չպետք է սպառնա և գործը լուծում կստանա՝ ըստ օրենքի: Նա նշեց նաև, որ հեռուստաընկերության բիզնեսը մասնավոր է, հետևաբար այդ գործին արդարադատության նախարարը չի խռնվի: «Պետք է զսպել հույզերը և թույլ տալ լրագրողներին աշխատել բնականոն ռեժիմով», – հայտարարեց Ցուլուկիանին:

Հեռուստաընկերության շուրջ ծավալվող հարցերը զարմացրեցին նաև փորձագետներին: Գիա Խուխաշվիլիի խոսքերով՝ ստեղծված իրավիճակում դժվար է հետևություններ անել՝ արդյոք այս գործընթացը ղեկավարվում է երկրի կառավարության կողմից, թե ոչ, սակայն, առաջին հերթին այս իրավիճակը վնասում է կառավարող կոալիցիայի հեղինակությանը:

«Ռուստավի 2» հեռուստաընկերության շուրջ իրադարձությունները հեռու են իրենց հանգուցալուծումից և հետագա զարգացումները հետաքրքիր են լինելու: Ներկա պահին՝ «Ռուստավի 2»-ը հրապարակել է իր բանկային հաշվեեհամարը և օգնություն է խնդրում բնակչությունից: Թե որքան գումար կհավաքվի Նիկա Գվարամիայի ընկերության համար և արդյոք Վրաստանի քաղաքացիները կցանկանան իրենց հաշվին պահել ևս մի հեռուտաընկերություն՝ կիմանանք մոտ ապագայում…