«Ամբողջ աշխարհից մի մի թել», ինչպես ասում են, զինվորականներին` 66 միլիոն: Այլ խոսքով, հրապարակվել է Ադրբեջանի զինված ուժերի աջակցման հիմնադրամում հավաքված գումարների չափը սեպտեմբերի մեկի դրությամբ:

Ինչպես հայտնում է «Oxu.Az»-ը՝ հղում անելով ՊՆ-ի կայքում, այս տարվա սեպտեմբերի մեկի դրությամբ Ադրբեջանի զինված ուժերի աջակցման հիմնադրամ մանաթային հաշվեհամարին կուտակվել է 66.526.420,27 մանաթ: Դոլարով՝ 211.791,88, իսկ եվրոյով՝ 593,69:

Նշենք, որ Ադրբեջանի զինված ուժերի աջակցման հիմնադրամը ստեղծվել է Ադրբեջանի նախագահի հրամանով՝2002թ.-ի օգոստոսի 17-ին: