Էկոնոմիկայի նախարարի նախկին առաջին տեղակալ, այս պահին Թբիլիսիի փոխքաղաքապետ Դմիտրի Կումսիշվիլին, ում Վրաստանի վարչապետը հայտարարել է Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարի թեկնածու, հանդես է եկել առաջին հայտարարությամբ: Ըստ նրա, երկրի տնտեսական կայուն զարգացման համար պետք է շարունակել կառավարության այսօրվա ուղենիշը:
«Մասնավոր բիզնեսի խրախուսում, նոր աշխատատեղերի ստեղծում, ուղիղ ներդրումների գրավում, զբոսաշրջության զարգացում,Վրաստանի՝ արտահանմանն միտված արտադրության և ծառայության ոլորտի ներուժի բարձրացում, երկրի տարանցիկ գործառույթի բարձրացում, կենսաթոշակային բարեփոխում՝հենց դրանք ենք էկոնոմիկայի նախարարության առաջնահերթությունները»,-հայտարարել է Կումսիշվիլին՝ Թբիլիսիում կայացած մամուլի ասուլի ընթացքում:
Նրա խոսքով, նա մեծ պատասխանատվություն է զգում այն բանի հետ կապված, որպեսզի բարեհաջող ավարտի այն բոլոր նախագծերն ու բարեփոխումները, որոնք սկսվել են Իրակլի Ղարիբաշվիլու և Գեորգի Կվիրիկաշվիլու կողմից:
«Новости-Грузия»-ի տվյալներով, այս տարվա մարտին Կումսիշվիլին նշանակվել է Թբիլիսիի փոխքաղաքապետի պաշտոնում: Մինչ այդ նա զբաղեցրել է Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարի առաջին տեղակալի պաշտոնը: Կուսմիշվիլին նաև ղեկավարել է Պետական գույքի ազգային գործակալությունը:
Մանսագիտությամբ նա տնտեսագետ է և ունի աշխատանքի մեծ փորձ ինչպես պետական կառույցներում, այնպես էլ մասնավոր հատվածում: