ՀՀ սահմանադրության և պետական խորհրդանշանների օրվա նախօրեին՝ հուլիսի 4-ին, Ստեփան Շահումյանի անվան հրապարակում տեղի ունեցավ «Tricolor» փողոցային երաժշտական միջազգային փառատոնը:

Փառատոնին ելույթ ունեցան Հայաստանից և արտերկրից ժամանած պարային և երաժշտական համույթներ, նվագախմբեր և անհատ երաժիշտներ, որոնք իրենց վիրտուոզ կատարմամբ աննկարագրելի հիացմունք առաջացրեցին հանդիսատեսի շրջանում: Փառատոնին առանձնահատուկ հետաքրքրությամբ և ոգևորությամբ հետևեցին մայրաքաղաքի հյուրերը, որոնք որոշել էին իրենց հանգիստը անցկացնել Երևանի հյուրընկալ և ջերմ մթնոլորտում:

«Շլացուցիչ շոու: Տաղանդավոր երիտասարդներ, գունագեղ համույթներ, նորաձևության ցուցադրումներ, ազգային երգեր և պարեր… Այս ամենը պարզապես ցնցող է: Ուզում եմ երգել ու պարել, զգացմունքները աննկարագրելի են»,- Dalma News-ի հետ իրենց տպավորություններով կիսվում են ռուսաստանցի զբոսաշրջիկները:

Փառատոնի անցկացման մանրամասները կարող եք տեսնել Dalma News-ի ֆոտոռեպորտաժում:

 

Լուսանկարները` Մարիանա Հակոբյան