Ամեն տարի գարնան ավարտից մինչ աշնան սկիզբը ողջ Հյուսիսային Ամերիկայում անցնում են արագ հրաձգման առաջնություններ՝ Fast Draw: Առաջնությանը մասնակցում են ավելի քան 10 հազար զանազան մասնագիտության և տարիքի սիրողական մակարդակի հրաձիգներ, որպեսզի պարզեն, թե ով է լավագույնը: Իմ զրուցակիցն է աշխարհի ամենաարագ հրաձիգ, պրոֆեսիոնալ որսորդ, փրկարար Մայք Ավետիքյանը՝ Yukon մականունով: Նրան միայն 4 վայրկյան է պետք, որպեսզի քովբոյական ատրճանակից կրակելով դիպչի ուղիղ նշանակետին:
Մայք, սկզբի համար, պատմիր, խնդրում եմ, այդ ի՞նչ սպորտաձև է՝ Fast Drow:
Յուրատեսակ հրաձգություն է: Մենք սովոր են տեսնել հետևյալ պատկերը՝ հրաձիգը հանում է ատրճանակը և նշան բռնում, իսկ այստեղ ամեն ինչ հիմնված է ոչ միայն ռեակցիայի բարձր արագության, այլև կրակելու տեխնիկայի վրա: Այսինքն ազդանշանից հետո պետք է հանել ատրճանակը պատյանից և անմիջապես կրակել հենվելով կոնքի վրա: Հեռավորությունը լինում է մեկ ու կես մետրից միչև յոթ մետր, նշանակետի չափը՝ 10սմ-ից ոչ ավել: Ժամանակային ռեկորդն է քարորդ (0,23) վայրկյան: Դա ազդանշանից միչև նշանին դիպչելու ժամանակահատվածն է:
Ո՞ր տարիքից կարելի է պրոֆեսիոնալ հրաձգություն սովորել:
Աշխարհում ամենահարմար տարիքն է համարվում 12-ը, բայց Վայրի Արևմուտքում սկսում են սովորել յոթ տարեկանից: Ես տեսել եմ ութամյա մի տղայի, ով իր հասակակիցների մեջ չեմպիոն դարձավ, ի դեպ նա իսկական ատրճանակ է օգտագործում:
Ի՞նչ հատկանիշներ պետք է ունենա հրաձիգը:
Կարծում եմ առաջին հերթին՝ հանգստություն ու սառնասրտություն: Շատ կարևոր է կենտրոնանալ կրակելու ժամանակ, որովհետև եթե նույնիսկ դու կրակում ես թիրախներին, դա մեծ պատասխանատվություն է, քանի որ քո ձեռքերում իսկական զենք է: Եվ, իհարկե, աշխատասիրություն և համեստություն, ինչի մասին ես երազում եմ :
Այսինքն՝ դու համեստ չե՞ս:
Այդպես են ասում, թեև ես այլ կարծիք ունեմ (ծիծաղում է):
Երեք հատկանիշ, որոնք բնութագրում են քեզ…
Բարոյականություն, ազնվություն և այսօրվա դրությամբ կարող եմ ասել՝ սերը դեպի Հայրենիքը:
Դու աշխարհի լավագույն հրաձիգների հնգյակում ես, կոնկրետ ո՞ր տեղն ես զբաղեցնում:
Վերջին երեք տարիների ընթացքում ես մասնակցեցի ողջ Հյուսիսային Ամերիկայում կայացած տարբեր առաջնությունների: Դրանցից յուրաքանչյուրը տարբեր ոճերի մեջ էին և տարբեր խնդիրներ ունեին: Ներկայումս ես օֆիցիալ գրավել եմ 4-րդ տեղը՝ մեկ ձեռքով դասական հրաձգության և 5րդ տեղը՝ երկու ձեռքով ազատ ոճայինում:
Ես բարձր վարպետություն ցուցաբերեցի և ճանաչում ստացա ոչ միայն ասոցացիայի կողմից, այլև ստացա Վայրի Արևմուտքի հրաձգության վարպետների կողմից ծանուցում, այնպես որ կարող եմ վստահորեն անվանել ինձ աշխարհի լավագույն հրաձիգներից մեկը:Ես զբաղեցրեցի 5րդ տեղը ողջ Հյուսիսայյին Ամերիկայում, արդեն երկրորդ տարին է ներգրավվում եմ աշխարհի 15 ամենարագ հրաձիգների ցուցակ և ունեմ TOP GUN OF THE WORLD մրցանակ:
Դու օգտագործում ես 45 տրամաչափի Ռուգեր, երբվանի՞ց ես ընտրել հենց այդ ատրճանակը և փորձե՞լ ես օգտագործել այլ զենքեր:
Այս սպորտաձևին հարմար է Ռուգեր Կոլտի 45 տրամաչափանոց ատրճանակը: Նաև օգտագործում եմ երկար բարելային՝ 5,5 դույմանոց, ինչը մեկ ու կես դյույմով կարճ ատրճանակ ունեցող մասնակիցների հետ մրցակցությունը ֆիզիկապես դարձնում է շատ ավելի բարդ: Երբ մրցության պահանջները թույլ են տալիս օգտագործել ձևափոխված ատրճանակներ, ես օգտվում եմ հրաձգության «թվիստ» տեսակի տեխնիկայից, և դա ըստ արագության ատրճանակի դիրքի ամենաբարդ տեսակներից կրակելու ժամանակ:
Որքա՞ն ժամանակ ես անցկացնում հիմա հրաձգարանում:
Ներկայում, զենքի նկատմամբ հասարակության վերաբերմունքի հետևանքով, ես իրավունք ունեմ հրաձգարանում անցկացնելու միայն 2 ժամ մեկ շաբաթվա մեջ, դա էլ օգտագործում եմ վարպետությունս մարզելու համար:
Դու մարզիչ, խորհրդատու ունե՞ս:
Տարբեր մարզիչներ եմ ունեցել՝ Հովարդ Դարբին, ով այսօր համարվում է աշխարհի ամենարագ հրաձգը, Լինդան, ով Կանադայում ամենարագ կինն է: Բայց խորհրդատու միայն մեկն է ՝ հայրս: Նա օգնում է ձգտել դեպի հաղթանակներ և հասնել դրանց, և ի դեպ, հենց նա առաջինը ծանոթացրեց ինձ որսորդության հետ:
Իսկ ինչպե՞ս մտար այդ սպորտաձև:
Երեք տարի առաջ, զենքի ցուցահանդեսներից մեկի ժամանակ, ես հանդիպեցի քովբոյական հագուստով մարդկանց, ովքեր իսկական ատրճանակներ էին կրում: Նրանց մեջ էր նաև Լինդան, նա պատմեց ինձ, որ մասնակցում է շոուի: Մենք ծանոթացանք և ես հետաքրքվեցի, թե որտեղից են նրանք և այդ ինչ զենք է իրենց մոտ: հենց նրանք էլ պատմեցին ինձ հրաձգության և մրցության թատերականացված շոուի մասին և ծանոթացրին հրաձգության պատմության հետ: Ինձ այդ ամենը շատ հետաքրքրեց: Միգուցե մանկական հնչի, բայց հիշողությանս մեջ վերականգնվեցին այն ժամանկները, երբ ես նայում էի վեսթերն ֆիլմեր, կարդում էի գրքեր: Եվ ահա այդ ամենը հնարավոր դարձավ…Մեկ շաբաթ անց ես արդեն հաճախում էին այն նույն հրաձգարանը, որտեղ նրանք մարզվում էին: Հետագայում նաև որոշեցի մասնակցել առաջնությանը: Պարզվեց, որ բնությունից էր մեջս հրաձգության տաղանդը, մնում էր միայն մարզվել և հասցնել այն վարպետության մակարդակի: Շուտով ինձ հրավիրեցին Ամերիկայի Վայոնգե նահանգում կայանալիք մրցությանը: Առաջնությունը ազատ ոճում էր և ես զբաղեցրեցի 22-րդ տեղը, բայց հստակ որոշում կայացրեցի մնալ այս սպորտաձևում: Շուտով ես առաջադրեցի իմ թեկնածությունը Կանադայի միջազգային մրցությանը մասնակցելու համար, և ինձ հրավիրեցին: Առաջին օրը շատ բարդ էր, ուժերի լուրջ հակադրություն էր: Բոլորը օգտագործում էին հատուկ մոդիֆիկացված ատրճանակներ թեթևացրած պատյանով, իսկ իմը ռուգեր Կոլտի 45 տրամաչափի դասական պատյան էր:
Սկզբում ոչ ոք չէր հավատում, որ ես որևէ արդյունքի կհասնեմ, քնաի որ նման ատրճանակի այդպիսի հատկանիշներով դժվար է հաջողության հասնել: Սակայն առաջն օրվա վերջում ես արդեն լավագույն հնգյակում էի: Երկրորդ օրը մրցության կանոնները բարդեցված էին, նոր կանոններ էին ավելացվել և ես մեկ վայրկյանի սխալով հայտնվեցի 9-րդ տեղում, այդպիսով ներգրավվելով աշխարհի ամենաարգ հրաձիգների լավագույն տասնայկի մեջ: Բայց ես չհուսահատվեցի՝ մարզումների, հորս և պրոֆեսիոնալ հրաձիգների խորհուրդների շնորհիվ դարձա Հյուսիսային Ամերիկայի չեմպիոն իսկ հետագայում մտա աշխարհի ամենադիպուկ և արագ հրաձիգների ցանկ: 2014թ-ի վերջին Կանադայի հրաձիգների սպորտային ասոցացիայի որոշմամբ ինձ ընտրեցին որպես երկրի հրաձիգների ներկայացուցիչ: Այդպես ես դարձա ամենարագ և Վայրի Արևմուտքի միակ հայ հրաձիգը:
Խոսեցիր քովբոյական թատերականացված շոուի մասին, որքանո՞վ են դրանք մոտ իրականությանը:
Այդ շուոները անց են կացվում արդեն 200 տարի և դրանք շատ հեղինակավոր են ողջ Հյուսիսային Ամերիկայում: Քանի որ փոխհրաձգության ժամանակ պատասխանատվությունը մեծ է, ներկայացման մեջ ներգրավվում են պրոֆեսիոնալ հրաձիգներ կամ հատուկ սովորեցված մարդիկ: Ինչպես ֆիլմերում, մենք էլ դիմում ենք տարբեր հնարքների: Այդ շոուները կազմակերպվում են հիմնականում երեխաների համար, և մենք օգտագործում են հատուկ վառոդ, որը տարածության մեջ չի հասնում հակառակորդին, ձևացնում ենք, երեխաներն էլ հավատում են:
Ի՞նչ հատկանիշներ պետք է ունենա մարդը, որպեսզի տանը զենք պահի:
Պետք է սառնասիրտ լինի և ճիշտ վերաբերվի զնեքին: Ինչպես ասում են՝ «սիրտը այրող է, բանականությունը՝ սառը»:
Ե՞րբ ստացար մականունդդ՝ «Yukon», ի՞նչ է այն նշանակում:
Յուրաքանչյուր գանֆայթեր և առհասարակ բոլոր նրանք ովքեր ապրում են Հյուսիսային Ամերիկայում ունեն մականուն: Այն կարող եք ստանալ ըստ գործունեության կամ էլ ստանալ հնդկացիներից: Ինձ այդպես են կնքել հնդկացիները, այն թարգմանաբար նշանակում է «ամենից շատ»:
Պատմիր, խնդրում եմ, հնդկացիների հետ քո ծանոթության մասին:
Ես զբաղվում եմ վթարային-փրկարարակն գործունեությամբ, աշխատում եմ ընկերությունում, որը սպասարկում է բնակարաններ, ընկերություններ և այլն: Ինձ, որպես երիտասարդ մասնագետի, հաճախ ուղարկում էին հնդկացիներին օգնելու: Աշխատանքի ընթացքում ես ծանոթացա հնդկացիների Բլեկֆուտ ցեղի հետ: Ինձ շատ հետաքրքրեց այն, որ նրանք մինչ օրս որս են անում հին ժամանակների նման ՝ նետով, աղեղով, նիզակով, դանակով: Ես խնդրեցի ցեղային առաջնորդին ցույց տալ ինձ թե ինչպես են իրենք որս անում, սովորեցնել իրենց անտառներում որս անելու հիմունքներին: Բանն այն է, որ որս անել ինձ սովորեցրել է հայրս, երբ մենք դեռ Խարկովում էինք ապրում, ես 12 տարեկան էի, երբ նա սկսեց ինձ իր հետ որսի վերցնել (հիմնականում վայրի խոզի): Հետագայում ես գտա իմ «գազաններին», որոնց որսում եմ, բայց եթե խոսենք իսկական որսորդության մասին, ապա առաջին հանդիպումս կայացավ հենց հնդկացիների մոտ:
«Իմ գազաննե՞ր»՝ այդ ինչպե՞ս:
Ես շատ եմ սիրում արջի որսը՝ աղեղով ու նետերով:
Ինչո՞վ էր տարբերվում որսը հորդ հետ, հնդկացիների հետ որս անելուց:
Հնդկացիները սովորեցրին ինձ հասկանալ անտառը, խոսել հոգիների հետ, ծառերի, հետևել կենդանուն իր իսկ հետքերով, դառնալ գիշատիչի համար անտեսանելի և վայր գցել նրան միայն մեկ նետով: նաև սովորեցրին բարիքներ տալ անտառին յուրաքանչյուր սպանված կենադնու դիմաց: Իսկական հնդկացիների, նրանց, ովքեր Հյուսիսային Ամերիկայում են ապրում, հավատալիքներից մեկը անտառների հոգին է, կենդանիների հանդեպ սերն ու պաշտպանությունը: Բայց քանի առանց սննդի մարդը չի կարող ապրել, ըստ հնդկացիների հավատամքի, մենք կարող ենք անտառից վերցնել միայն այն ինչ կարող ենք ուտել և միայն այնքան , որքան բավական է մեր ընտանիքը կերակրելու համար, փոխարենը տալ մեր սերը և ծխախոտը:
Ծխախո՞տը (ծիծաղում է):
Այո, պարզվում է, հնդկացիների մոտ ընդունված է՝ եթե դու որսի ժամանակ գազան ես սպանում, ապա պետք է անտառի հոգիներին նվիրաբերես իսկական ծխախոտ, որը հնդկացիներն են ծխում՝ թողնելով այն նույն տեղում, որտեղից վերցրել ես «ավարդ»:
Ըստ քեզ, դա ներդաշնակության հետ հակադրության մեջ չէ՞:
Մենք որսորդ ենք ծնվել, մարդը ամենավտանգավոր գիշատիչն է մոլորակի վրա… Հետևաբար իմ տղամարդկային դիրքորոշումն է այդպիսին: Բայց , կրկին, ես ազնիվ եմ բնության հետ և երբեք չեմ վերցնում ավելին, քան կարող եմ տանել կամ ուտել: Ես շատ ուշադիր եմ բնության նկատմամբ:
Երբևէ ֆիլմում նկարահանվելու առաջարկ չե՞ս ստացել:
Ինձ երբեմն հրավիրում են նկարահանվել գովազդում կամ մասնակցել թատերական շոուի, որոնք TV-ի համար են նկարում, բայց հատոկ հոլիվուդ գնալ… ինձ թվում է այնտեղ իրենց դարասաններն էլ են բավական…
Մի փոքր պատմիր քո հետագա պլաններից:
Ես կցանկանայի սովորել Կենդո՝ ժամանակակից սուսերամարտ՝ թուրն օգտագործելու սամուրայական տեխնիկայի օգտագործմամբ: Ճապոնիայում դա սպորտի շատ հետաքրքիր ուղղություն է, որը նպատակ ունի սուսերամարտիկի որպես անհատ լիարժեք ձևավորման և բնավորության ամրեցման:Այն օգնում է կոփել կամքը և մարմինը, սովորեցնում է լինել աշխատասեր և հանգիստ՝ սեփական եսիմ որոնումներում:
Արմինե Ահարոնյան