Անթալիայում ամերիկա-թուրքական հնագետների խումբը հայտնաբերել է միֆական չար ուժի՝Մեդուսա գորգոնայի գլուխը: Գլուխը մեր օրեր է հասել լավ վիճակում, չնայած գտածոն, ըստ հանրապետույթան մշակույթի և զբոսաշրջության նախարարության մ.թ. II-III դարին է պատկանում, փոխանցում է ТАСС-ը:
Պեղումները տեղի են ունենում անտիկ Անտիոք Ադ Կրագում քաղաքի կամ Փոքրիկ Անտիոքի տարածքում, որը գտնվում է ժամանակակից Գազիպաշի շրջանում: Դրանց մասնակցում են Նեբրասկա նահանգնիդ ամերիկյան համալասրանի և թուրքական Ուշակ քաղաքի համալսարանի մասնագետները:
Մասնագետները զբաղվել են տաճարի փլատակների ուսումնասիրություններով: Մեդուսա գորգոնայի գլուխը հայտնաբերվել է սյուների և պատերի փլատակների մեջ: Ենթադրաբար, նա տաճարի ներքին հարդարման մասնկիցներից էր: Բացի լավ պահպանված դեմքի գորգոնայի մազերի մեջ հստակ երևում են օձերը՝միֆական կերպարի անբաժանելի մասնիկը: Այժմ գտածոն հանձնվել է վերականգնողներին, որոնք այն կմաքրեն ցեխից, ինչից հետո կհանձնեն Ալանիա քաղաքի թանգարան, որտեղ այն նմուշների կողքին իր տեղը կզբաղեցնի:
Մեսուսա գորգոնան համարվում է անտիկ միֆերի և մշակույթի ամենահայտնի կերպարներից մեկը: Նրա դիմանկարները և քանդակները հայտնաբերվել են Թուրքիայի բազմաթիվ քաղաքների փլատակների ուսումնասիրությունների ժամանակ:
Երկրի տարածքում ամենատարածված վայրերը, որտեղ կարելի է հայտնաբերել Մեդուսա գորգոնայի մարմարե կերպարները, դրանք Ապոլոնի տաճարն է Դիդիմեում և Ստամբուլի Ցիտսերնի Բազիլիկն է: Ցիստերնում գտնվում են գորգոնայի երկու գլուխները՝սյուների հիմքերում, որոնք պահու են ստորգետնյա ջրամբարի կամարները:
Մեդուսաներից մեկը գլխիվայր է տեղադրված, իսկ մյուսները կողքի է շրջված: Համարվում է, որ ի սկզբանե դա արվել այն բանի համար, որ մարդիկ չվախենան նայել այն անտիկ հրեշներին:
Միֆերում Մեդուսան միակն է մահկանացու գորգոնաներից: Այն սպանվել է Պերսեյի կողմից, ով կտրել է նրա գլուխը, որը, սակայն, պահպանել է իր վրա նայող մարդկանց քարերի վերածելու կարողությունը: