Այսօրվանից վաճառքի են հանվել Եվրո-2016 ընտրական փուլի Հայաստան-Դանիայի ազգային հավաքականների հանդիպման տոմսերը, որը կայանալու է Երևանում սեպտեմբերի 7-ին: Ինչպես Dalma News -ին հայտնել են Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայից, տոմսերը ունենալու են գնային կատեգորիաներ՝ ամենաէժան տոմսը կարժենա 4.000 դրամ՝ մոտ 8 դոլար, իսկ ամենաթանկը՝ 10.000 դրամ՝ 21 դոլար:

4.000 դրամ վճարած երկրպագուն կհայտնվի կամ հարավային կամ հյուսիսային տրիբունայում: Այնուհետև գալիս են 5.000-7.000 դրամ արժողությամբ տոմսերը:Այդ մարդիկ խաղին կհետևեն արևելյան տրիբունայից: Իսկ 8-10.000 դրամ վճարած երկրպագուները կհայտնվեն արևմտյան տրիբունայում:

Հանրապետական մարզադաշտում, որտեղ էլ կայանալու է հանդիպումը, տեղադրվելու է նոր էլեկտրոնային համակարգ: Անկանկալի երևույթներից խուսափելու համար Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան խնդրում է երկրագուներին մարզադաշտ ժամանել խաղից երկու ժամ առաջ:

Հավելենք, որ Եվրո-2016 ընտրական փուլում Հայաստանի հավաքականը այնքան էլ հաջող ելույթներ չի ունենում: Նա բաժանում է վերջին տեղը Սերբիայի հետ «I» խմբում՝ հինգ խաղից հետո հավաքելով միայն մեկ միավոր: 12 միավորով առաջատարը Պորտուգալիայի հավաքակակն է: Նրան հաջորդում են դանիացիները՝ 10 միավորով և 7 միավորով ալբանացիները