Ընթացիկ ամսվա կեսերին՝ հոկտեմբերի 15-16-ին, վրաց մայրաքաղաքում հանդիսավոր կերպով անցավ «Թբիլիսոբա 2016» բերքի տոնը, որի ժամանակ, ավանդույթի համաձայն, մայրաքաղաքում հավաքվեցին մերձակա տնտեսությունների աշխատավորները՝ իրենց արտադրանքը վաճառելու նպատակով: Բացի դրանից՝ այդ օրը Վրաստանի համար մեծ տոն է համարվում:

Երկարամյա ավանդույթի համաձայն՝ այդ օրն ամենուր սեղանները ջարդվում են մրգերի, բանջարեղենի ու քաղցրավենիքի ծանրությունից: Խորովածի հոտն ասես մթնեցնում է գիտակցությունդ, իսկ գինին՝ տրամադրություն է բարձրացնում:

Այս տարի քաղաքապետարանը քաղաքի տոնը նշելու համար չխնայեց ոչ մի միջոց ու երևակայություն: Պետական գանձարանից տրամադրվեց ավելի քան մեկ միլիոն լարրի (գրեթե 420 հազ. $): Այս կերպ Թբիլիսին երկու օր շարունակ վերածվեց ցուցադրությունների, համերգների, փողոցային ներկայացումների ու խեղկատակությունների մի մեծ թատերաբեմի: Թբիլիսիի փողոցներում կարելի էր ծանոթանալ ազգային «Բերիակոբա» թատրոնի հերոսների հետ, որի թատերական իմպրովիզացիաների արմատները գտնվում են հեռավոր անցյալում:

«Թբիլիսոբայի» նախապատրաստական աշխատանքները «Սակրեբուլոն» (քաղաքային խորհուրդ) սկսել էր դեռևս գարնանից: Կառավարական մարմնի նախաձեռնությամբ անցկացվեց «Թբիլիսցիների համար» անունը կրող գրական մրցույթը, որի լավագույն ստեղծագործությունները ներկայացվեցին տարբեր անվանակարգերում: Մրցույթը նպատակ դրեց ծանոթացնել հասարակությանը ժամանակակից տաղանդների գրական, ճարտարապետական ու երաժշտական ստեղծագործություններին: Մրցույթի մասնակիցները տարիքային սահմանափակում չունեին: Կարևորը տաղանդն էր ու հաղթանակի ձգտումը:

Ինչպես հայտնեց Թբիլիսյան Սակրեբուլոյի նախագահ Գեորգի Ալիբեգաշվիլին, «Թբիլիսոբան» չպետք է նույնացվի վրաց ազգի խոհարարական ձեռքբերումների հետ միայն: Տվյալ մտահաղացման շրջանակներում ընթացիկ տարում ուշադրություն սևեռվեց նաև մշակութա-ժամանցային միջոցառումներին, ինչը որ առաջներում չէր եղել:

Այժմ ամեն բան՝ հերթով…

Հոկտեմբերի 15-ի առավոտն սկսվեց մանկական սպորտա-զվարճային ծրագրերով: Տիկնիկային թատրոնը երեխաների համար ներկայացում էր պատրաստել: Տոնական այդ օրը երեխաներին զվարճացնող բոլոր միջոցառումներն անվճար էին: Բացի այդ՝ Վակե այգում բացվեց «Shumba land» քաղաքը, որտեղ արդեն առկա ատրակցիոններին ավելացան ևս մի քանի նորերը: Այգին այդպես անվանակոչեցվեց ի պատիվ 2015 թվականի հունիսի 13-ի տարերքի արդյունքում զոհված մայրաքաղաքային կենդանաբանական այգու բնակիչ, թբիլիսցիների սիրելի Շումբա առյուծիկի:

14800891_10207831239882213_1023436403_n

Վակեյան զբոսայգում նաև տեղադրվեցին Շումբա առյուծիկի և 2015 թվականին օտարերկրյա պարբերականների «աստղ» դարձած, տարերքի ժամանակ կենդանաբանական այգուց Թբիլիսիի կենտրոնական փողոց քշված Բեգի բեգեմոտի արձանիկները:

Իշխանության ներկայացուցիչները, որոնց թվում էր նաև արդեն նախկին վարչապետ Կախի Քալաձեն, իրենց ընտանիքներով այցելեցին այժմ արդեն իրենց արդիականությունը կորցրած 19-րդ դարի վրացական մասնագետների ցուցահանդես:

Առհասարակ, ողջ քաղաքն այդ օրերին նմանվել էր տոնական մի տեսարանի:

Եվրոպայի հրապարակը հյուրերին դիմավորեց տարբեր միջոցառումներով: Գինու զառիվայրում անցկացվեց գինիների համտեսում: Այստեղ ազգային փոքրամասնություններն իրենց պարերը բեմում ներկայացնելու հնարավորություն ունեցան՝ ցույց տալով, որ Թբիլիսին նաև իրենց հարազատ քաղաքն է:

«Մեր խնդիրը Վրաստանի մայրաքաղաքի նախկին սքանչելիությունը, նրա բազմազգ կոլորիտը պահպանելն է, որպեսզի ամեն-ոք կարողանա զգալ իրեն այս քաղաքի մասնիկը»,- հայտարարեց Գեորգի Ալիբեգաշվիլին:

Առաջին անգամ «Թբիլիսոբան» նշվեց նաև քաղաքի մեկ այլ պատմական շրջանում, որն այժմ կրում է Ագմաշենեբելու հրապարակ անունը, որտեղ արդեն մեկ տարուց ավել շարունակվում են վերականգնողական աշխատանքները:

Այդ ընթացքում վերականգնվեցին 47 պատմական շինությունների նախկին տեսքերը, որոնցից 38-ն իրենցից ներկայացնում են երկրի մշակութային ժառանգություն: Մնացած շինություններին դիզայն են հաղորդել, ռեստավրիացիայի են ենթարկել պատմական զարդարանքներն ու վերականգնել են դարավոր հնություն ունեցող գրությունները:

14741202_10207823008996446_860308079_n

Տոնակատարության առաջին օրը վերականգնված պողոտան հյուրերին ու մայրաքաղաքի բնակիչներին դիմավորեց մշակութային միջոցառումներով: Մնջախաղի թատրոնն իր համարները ցուցադրեց բաց երկնքի տակ: Թափառական երաժիշտների փողային նվագախումբը տոնական երթ կազմակերպեց:

Փողոցներում ընթացող միջոցառումներին իրենց մասնակցությունն էին ցուցաբերում ինչպես էստրադային, այնպես էլ ֆոլկլորային անսամբլեաները: Հանրությանը մատուցվեցին նաև Թբիլիսյան ժամանակակից բալետի անմոռաց ներկայացումները:

14619862_10207823010196476_568682107_nԲացի այդ՝ երկու օրերի ընթացքում էլ հրապարակում նվագում էր քաղաքապետարանի «Բիգ բենդ» նվագախումբը, այնպես որ, զբոսնելու դուրս եկած հասարակությունը ձանձրանալու առիթ չուներ: Երեկոյան, արդեն մթնշաղի լույսի ներքո պատեհ պահին ներկայացվեց «Հեքիաթը՝ երաժշտությամբ» կոմպոզիցիան՝ Դաթո Էվգենիձեի նվագակցությամբ: Ողջ գիշեր անդադար DJ Gacha-ն հասարկությանը զբաղեցրեց ցնցող հիթերով:

Հենց «Թբիլիսոբա» տոնակատարության ավանդույթն իր արմատները գտնում է երկրի կոմունիստական անցյալում: Գունագեղ աշնան տաք օրերին Վրաստանի մայրաքաղաքում հավաքվում էին քաղաքագետները, արվեստի գործիչները, ինչպես նաև կենսագործունեության այլ ոլորտի ներկայացուցիչներ: Շատ հաճելի էր միանգամից հանդիպել մեծ երկրի տարբերի ծայրերից ժամանած հյուրերին: Ամենախանդավառային պահերից մեկը համարվում էր «Պատվավոր Թբիլիսցիների» ընտրությունն այդ օրերին:

1979 թվականի հոկտեմբերի 28-ից սկսած՝ տարվա անձ դառնալու հնարավորություն ունեցան ոչ միայն վրացիները, այլ նաև այլ ազգերի ներկայացուցիչներ: Օրինակ՝ 1982 թ. «Պատվավոր թբիլիսցիներ» դարձան աստղագետ, ակադեմիկ ու Հայաստանի գիտությունների ակադեմիայի նախագահ Վիկտոր Համբարձումյանը, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Սեսիլիա Թաքաիշվիլին, նկարիչ-գրաֆիկ, Վրաստանի ԽՍՀ ժողովրդական նկարիչ Իրակլի Թոիձեն, ադրբեջանցի դիրիժոր ու երգահան Նիյազ Թագիզադե-Խաջիբեկովը, խորհրդային ու ռուսական քաղաքական ու պետական գործիչ, ԽՍՀՄ գիտությունների ակադեմիայի արևելագիտության ինստիտուտի տնօրեն Եվգենի Պրիմակովը:

Հաջորդ՝ 1983 թվականին «Պատվավոր թբիլիսցիներ» կոչմանն արժանացան քանդակագործ, ԽՍՀՄ ժողովրդական նկարիչ Մերաբ Բերձենիշվիլին, կինոռեժիսոր, ԽՍՀՄ կինոմատոգրաֆիստների միության առաջին քարտուղար Լև Կուլիջանովը, Վրաստանի ժողովրդական նկարիչ, Թբիլիսիի գլխավոր նկարիչ Օթար Լիթանիշվիլին, Մաքսիմ Գորկու անվան պետական ակադեմիական դրամատիկական թատրոնի գլխավոր ռեժիսոր Գեորգի Թովստոնոգովը, մեծ դերասանուհի Վերիկո Անջափարիձեն:

14741853_10207825195411105_1679280701_n

Ընթացիկ տարվա ընթացքում այդ ավանդույթը շարունակվում էր, իսկ մայրաքաղաքի քաղաքագլուխ Դավիթ Նարմանյան պարգևատրեց «Պատվավոր թբիլիսցիներին»: Պատվավոր կոչում ստացան բժիշկներ Լևան Չաչիաշվիլին և Գելա Մուխաշավրիյան, ֆուտբոլիստ-վետերեն Ալեքսանդր Չիվաձեն, դերասաններ Լալի Բադուրաշվիլին, Նոդար Մգալոբլիշվիլին և Թամար Սխիրթլաձեն: Ինչպես նաև արվեստի գործիչներ Ջեմալ Չկուասելին, դիրիժոր ու երգիչ Ռոբերտ Գոգոլաշվիլին, պարող ու պարուսույց Ֆրիդոն Սուլաբերիձեն, ջութակարուհի և դիրիժոր Լիանա Իսակաձեն, ակադեմիկ Գեորգի Քվեսիթաձեն, նկարիչ Դմիտրի Էրիսթավին, նկարիչ, գրող, թատրոնի ու կինոյի ռեժիսոր Ռեվազ Գաբրիաձեն, ով վատ ինքնազգացողության պատճառով չկարողացավ անձամբ ներկա գտնվել տոնակատարությանը:

Ինչպես հանդիսավոր տոնակատարության ընթացքում նշեց Թբիլիսիի քաղաքապետը, «Պատվավոր թբիլիսցի» կոչումը ավանդաբար շնորհվում է մայրաքաղաքի ու Վրաստանի համար հատուկ ձեռքբերումներ ունեցող մարդկանց:

«Հատուկ ջերմությամբ ուզում եմ հիշել այն Պատվավոր թբիլիսցիներին, որոնք այսօր ցավոք մեզ հետ չեն…»,- ասաց Նարմանյան:

Բոլորովին վերջերս քաղաքը մի ավանդույթ էլ է ձեռք բերել՝ պարգևատրել այն մարդուն, ով հոգ է տանում Թբիլիսիի մասին: 2016 թվականին տվյալ պատվավոր կոչման համար ներկայացվել են 7 անվանակարգեր՝ շտապօգնության բժիշկներ, մետրոյի վարորդներ, Թբիլիսյան գրադարանների աշխատողներ, արվեստի դպրոցի և մանկապարտեզի տնօրեն:

«Ուզում եմ տեսնել Թբիլիսին այնպիսին, ինչպիսին որ նրան հիշում եմ իմ մանկության օրոք, որովհետև իմ մասնագիտությունը հնարավորություն է տալիս հոգ տանել հարազատ քաղաքիս մասին»,- այսպես խոսեցին գրեթե բոլոր անվանատերերը:

«Թբիլիսիի մասին հոգ տանողներ» պարգևը տրվում է Թբիլիսիի քաղաքապետի՝ Դավիթ Նարմանյայի նախաձեռնությամբ՝ սկսած 2014 թվականից՝ քաղաքի զարգացմանը նպաստող անձի անշահախնդիր ներդրման համար:

Հ.Գ. Այո, իսկապես որ աշունը Վրաստանի մայրաքաղաքին երկու հիանալի օր պարգևեց: Երեկոյան անձրև տեղաց, իսկ գիշերն արդեն ձմեռը հիշեցնել տվեց, որ ինքը սարերի ետևում չէ: Առավոտյան Ռիկե հրապարակը վարագույրի պես զարդարող փուչիկների վրայի անձրևի կաթիլները փայլփլում էին արևի տակ: Ծիածանի բոլոր գույներով առկայծող զարմանահրաշ այդ տեսարանը բոլոր ցանկացողներին զարդարանքի ֆոնին «սելֆի» անելու հնարավորություն տվեց…

Շ. Կարչավա, Dalma News-ի համար