Օգոստոսի 8-ին Մոսկվայի մարզի Ալեխնովո բնակավայրի մոտ բախվել են հիդրոինքնաթիռը և ուղղաթիռը: Ինքնաթիռում, զոհերի թվում եղել է Հայաստանի չորս քաղաքացի:
Հայաստանի ԱԻՆ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը օգոստոսի 9-ին կապ է հաստատել ՌԴ ԱԻՆ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի աշխատակից փոխգնդապետ Մանշուկինի հետ, ով տեղեկացրել է, որ օգոստոսի 8-ին Մերձմոսկվայի Իստրինյան ջրամբարի երկնքում Cessna 206 հիդրոպլանի և Robinson 44 ուղղաթիռի բախման հետրանքով հայեր են զոհվել:
ՌԴ-ի Մոսկվայի մարզի ԱԻՆ և ՆԳՆ-ի վարչությունները ՌԴ-ում Հայաստանի դեսպանատան է տրամադրել զոհերի տվյալները.
Մանուկյան Պարույր Նորիկի՝1987թ.-ի ծնված
Մանուկյան Լարիսա Վրեժի՝1992թ.-ի ծնված
Ղլչյան Օֆելիա Ազատի՝2005.-ի ծնված
Ղլչյան Էրիկ Ազատի՝2007թ.-ի ծնված
Զոհվածները ՀՀ քաղաքացիներ էին, ովքեր մշտական բնակության իրավունք ունեին ՌԴ-ում
Ռիա Նովոստիի տեղեկություններով, Cessna ինքնաթիռը թռիքչ էր իրականացնում առանց դիսպետչերական ծառայություններին տեղյակ պահելու:
Աղբյուրը նշել է, որ օդային տեղաշարժի կազմակերպման կառույցները այդ ինքնաթիռ թռիչքի հետ կապված ծանուցում չեն ստանցել: Նրա խոսքով, Cessna U-206F ինքնաթիռը՝ RA-67523 համարի ներքո, թռչել է Շևլինոյի հրապարակից: Աղբյուրի փոխանցմամբ, ինքնաթիռի օդաչուն էր Միխայիլ Երմոլինը, իսկ ինքնաթիռը պատկանում էր Դյաչոնկո Անատոլիի Վյաչեսլավին:
Ինչպես նշել է գործակալության զրուցակիցը, Robinson ուղղաթիռը պատկանում էր Վանդիմ Գեննադիի Բուխտիյարովին՝1963թ.-ի ծնված, ով և գտնվում է ղեկին: Նա թռչել է Լեչիշևոյի հրապարակից և զգուշացրել է դիսպետչերներին՝տրամադրելով թռիքչի պլանը:
Քննարկվում է պատահարի մի քանի վարկած, այդ թվում հիդրոպլանի օդաչուի սխալը: Միջադեպի ականատեսների վկայությամբ, նա օդում իրեն բավականին ագրեսիվ է պահել: Սակայն չի բացառվում, որ պատահարի պատճառը տեխնիկական անսարքությունն էր: Միջադեպի հետ կապված քրեական գործ է հարուցվել՝Օդային տրանսպորտի կառավարման անվտանգության խախտման հոդվածով, որը երկու և ավելի կյանք է խլել: