Էրեբունի ռազմական օդանավակայանի Հայաստանում տեղակայված ռուսական ավիացիոն ռազմակայանի օդաչուները սկսել են փորձարկել նոր, հունիսին կապիտալ վերանորոգումից հետո նրանց տրամադրված չորրորդ սերնդի МиГ-29 կործանիչները:

Մեկ ամսվա ընթացքում միավորման ինժեներա-տեխնիկական ծառայության մասնագետները հավաքել են ժամանակակից ինքնաթիռներ և իրականացվել է 100 տեխնիկական գործողություններից կազմված վերանորոգման աշխատանքներ:

Նոր արդիականացված ինքնաթիռների փորձարկման ընթացքում բարձր լեռնային գոտու և տաք կլիմայի պայմաններում միավորման օդաչուները կիրականցնեն МиГ-29 սարքավորումները դիագնոստիկան թռիչքի մեկնարկի, ցածր և առավելագույն ցածր բարձրության պայմաններում, փոքր և մեծ արագությունների, շրջադարձերի, վայրէջքների դեպքում:

Թռիչքների իրականացումից հետ МиГ-29-ը իրենց անհատական համարները կստանան: Բացի այդ, կործանիչները կօծի ռուսական ռազմակայանի հրամանատարի հավատացյալների հետ աշխատանքների գծով տեղակալ վարդապետ Անդրեյ (Վացը): Նրանց կշնորհվեն օդային սուրբ պահապանների անունները: