Dalma News-ը ներկայացնում է 2016թ-ի ապրիլի առաջին չորս օրերի ընթացքում կատարված դեպքերի վերաբերյալ երկու կտրականապես տարբեր տեսակետներ: Ինչպես հայտնի է` այդ օրերին  ղարաբաղյան հակամարտության տարածքում իրավիճակը կտրուկ սրվեց: Արյունալի մարտերի արդյունքում հայկական և ադրբեջանական կողմերը լուրջ կորուստներ ունեցան` զինված ուժերի անձնակազմում և ռազմական տեխնիկայի մեջ: Հայկական կողմը զոհեր ունեցավ նաև խաղաղ բնակչության շրջանում:

Ինչպես հայտնի է` Dalma News-ի խմբագրությունը իսկզբանե ուղղված էր Հարավային Կովկասի երկրների հումանիտար, սոցիալ-տնտեսական և հասարակական ու քաղաքական գործընթացների լուսաբանմանը` մասնավորապես այդ երկրների իտեգրման և համագործակցության տեսակետից:: Սակայն իրավիճակը Լեռնային Ղարաբաղում հայտնվեց միջազգային ուշադրության կենտրոնում և մենք չենք կարող շրջանցել այս ամենը մեր աշխատանքի ընթացքում:

Այնուամենայնիվ, ելնելով մեր առաջնային խնդրից, մենք կփորձենք, անգամ այսչափ լարված իրավիճակում, խուսափել միակողմանի գնահատակններից և քարոզչական կաղապարներից: Թե ինչպիսի տրամադրություններ են Երևանում և Բաքվում մեզ կներկայացնեն մեր թղթակիցները այդ քաղաքներում` Հայկ Խալաթյանը և Նիջատ Գաջիևը:

Փոփոխությունների քամի (Հայաստան)

Ապրիլի առաջին օրերի իրադարձությունները ղարաբաղյան հակամարտության տարածքում, ինչը կոչվեց «քառօրյա պատերազմ», ցնցեց ողջ Հայաստանը և բազմամիլիոնանոց սփյուռքը` ողջ աշխարհում: Ինչպես 90-ականներին, այնպես էլ հիմա, հայերը համախմբվեցին Լեռնային Ղարաբաղի շուրջ (հայկական անվանումը` Արցաղ)` մոռանալով երբեմնի եղած բոլոր տարաձայնությունները, հանուն Արցախի պաշտպանության:

Ողջ աշխարհում բազմաթիվ միջոցառումներ էին կազմակերպվում Ղարաբաղի պաշտպանության համար` սկսած բողոքի ակցիաներից, որոնք ուղղված էին Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի հանդեպ գործադրած ագրեսիայի դադարեցմանը, վերջացրած` միլիոնանոց օգնության հավաքագրումով:

Օգնության մասսայական հավաքագրում սկսվեց նաև հենց Հայաստանում, բացի դա, մարդկանց երկար հերթեր էին գոյացել արյուն հանձնելու համար: Ձեռնպահ չմնաց նաև Հայկական Ուղղափառ Եկեղեցին: Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդը և Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն հանգանակեցին Ղարաբաղին, որպես օգնություն, մեկ միլիոն դոլլար:

Առանձնահտուկ կարելի է նշել Հայաստանից և ԼՂՀ-ից կամավորների մեծ հոսքը, ովքեր ոչ միայն ղարաբաղյան պատերազմի վետերաններն էին «Երկրապահների» միությունից, այլև բազմաթիվ երիտասարդներ:

Այս ամենը հաշվի առնելով` պետք է նշել, որ ապրիլյան դեպքերին հայ հասարակության արձագանքը ամոթով թողեց բոլոր սկեպտիկներին: Շատերին թվում էր, որ անցած 20 տարների ընթացքում հիասթափված ազգը այդպիսի ոգևորությամբ այլևս չի պաշտպանի Ղարաբաղը: Հատկապես ղարաբաղյան պատերազմի վետերանները, ում համար, այս կամ այն պատճառներով, պետությունը չկարողացավ արժանավայել կյանք ապահովել:

Սակայն կրիտիկական պահին բոլոր անհաշտությունները մոռացվեցին, և Ղարաբաղի պաշտպանության հարցը միացրեց բոլորին` դարձնելով մեկ բռունցք: Դրա վառ ապացույցն էր ընդդիմադիր ուժերի հայտրարությունը այն մասին, որ իրենք պատրաստ են միավորվել իշխանությունների հետ արտաքին վտանգի առկայության ժամանակ` հանուն ներքաղաքական հավասարակշռության պահպանման և երկրի անվտանգության:

Այս ամենի հետ մեկտեղ հայկական հասարակության մեջ ևս մի հետաքրքիր գործընթաց նկատվեց: Ավելի ու ավելի բարձր սկսեցին հնչել երկրում արտաքին վտանգներից պաշտպանվելու համար ավելի արդյունավետ և վստահելի համակարգ ստեղծելու և արմատական փոփոխություններ անելու անհրաժեշտության մասին հայտարարությունները:

Իշխանությունները հայտարարելով, որ երկրում բավականաչափ գումար չկա ժամանակակից զինուժ ձեռք բերելու համար` ավելի սրացրին այս տրամադրությունները հասարակության մեջ: Ժողովրդի մոտ տրամաբանական հարց էր առաջանում` ինչպես կարող է իշխանությունը բողոքել փողի պակասից, երբ շատ պաշտոնյաներ և իշխանության հետ կապ ունեցող բազմաթիվ օլիգարխներ ապրում են շքեղության մեջ, որը ապահովված է նաև այն գումարներով, որոնք կոռուպցիայի բարձր մակարդակի պատճառով չեն հասնում պետբյուջե:

Եվ եթե իշխանությունները որոշակի քայլեր չձեռնարկեն քաղաքական և տնտեսական համակարգի բարեփոխումների համար, ապա այդ բարեփոխումներն արդեն կպահանջի բողոքող ժողովուրդը:

Հայաստանի և ողջ աշխարհում հայկական համայնքների ներկայացուցիչները պատրաստ են ամեն ինչ անել Լեռնային Ղարաբաղի պաշտպանության համար, և սպասում են, որ իշխանությունը նույնպես որոշ զոհողությունների կգնա հանուն հայրենիքի: Ակնհայտ է, որ Լեռնային Ղարաբաղի ապագան (ինչպես նաև Հայաստանի ներքաղաքական հարցը) կախված կլինի նրանից, թե իշխանությունն ինչպես կարձագանքի ժողովրդի այս պահանջներին:

Ապրիլյան իրադարձությունները ցույց տվեցին, որ դժվար պահին Հյաստանի համար հուսալի հենարան եղան, ոչ թե տարատեսակ ռազմաքաղաքական միությունները, ովքեր հաճախ իրենց սեփական խաղն են վարում, որը չի համընկնում Հայաստանի շահերի հետ, այլ սեփական ժողովուրդը, որը, ի տարբերություն իշխանության, ավելի ու ավելի է համոզվում, որ ղարաբաղյան հակամարտության մեջ պետք է հույսը դնել սեփական ուժերի վրա, ոչ թե միջազգային մայրաքաղաքներում նստած «բարի պարոնների»:

Ժողովուրդը պատերազմի կողմնակի՞ց (Ադրբեջան)

Ապրիլի սկզբին զորքերի բախումները հակամարտության առաջնագծում պատմության մեջ մտան, որպես «քառօրյա պատերազմ»: Ռազմական բախումների առաջին օրերին ադրբեջանական մայրաքաղաքում ոչ ոք չէր պատկերացնում, որ առաջնագծում իրավիճակը կարող է այսքան կտրուկ փոխվել: Ինչպես տեսանք հետագայում` տարածաշրջանը դարձավ մեծամասշտաբ ռազմական գործողությունների ականատես:

Առհասարակ ցանկացած երկրում պատերազմին նախորդում են հզոր էմոցիոնալ հոսանքներ և պրակտիկան ցույց է տալիս, որ մեծամասամբ ժողովուրդը կողմ է լինում պատերազմին:

Ինչ-որ մի պահ Բաքուն փոխվեց և զարդարվեց ազգային դրոշներով: Դրանք ամենուր էին` պատշգամբներում և մեքենաների վրա: Բնակչությունը համախմբվեց պետության շուրջ և կարծես արթնացավ երկարատև քնից: Ինչպես պատմում են մեծերը` այդպիսի ոգևորություն նկատվել էր 90-ականներին, երբ փլուզվեց ԽՍՀՄ-ը և Ադրբեջանը անկախություն ստացավ:

Ադրբեջանական ժողովուրդը երկար ժամանակ գտնվում էր «հոգեբանական աուտում», և հայրենասիրության մասին զրույցները մղվել էին երկրորդ, անգամ, երրորդ պլան: Քաղաքը, որտեղ շատ հազվադեպ կարելի էր հանդիպել հայրենասիրական գրություններ, հանկարծ, կտրուկ դարձավ ծայրահեղ  հայերանասիրական: Դրոշ, զինանշան, հիմն` այս ամենը առաջին պլան մղվեց, և ժողովուրդը մոռացավ մյուս բոլոր խնդիրների մասին:

Նույնը կարելի էր նկատել նաև սոցիալական ցանցերում: Ֆեյսբուքի բոլոր ադրբեջանական օգտատերերի էջերը զարդարվեցին ազգային դրոշի գույներով, լցվեցի հայրենասիրական ստատուսներով, բանաստեղծություններով, ազգային հերոսների լուսանկարներով, ինչպես նաև մարտի դաշտում հայրենիքի համար զոհվածների նկարներով: Հատկանշական է այն, որ այդ պահին ոչ ոքի հնարավոր չէր մեղադրել ազգայնականության մեջ, այս իրադարձությունների ֆոնին բարձրացավ կառավարության և երկրի բանակի  հանդեպ ունեցած հապարտության զգացումը: Յուրաքանչյուր շահիդի թաղման հավաքվում էին բազմաթիվ մարդիկ ազգային դրոշներով և ճանապարհում էին իրենց հերոսին: Շահիդների ընտանիքները մեծ բարոյական և հոգեբանական օգնություն ստացան, իսկ կառավարությունն իր կողմից մեծ օգնություն ցուցաբերեց մահացածների ընտանիքներին:

Ադրբեջանում հաշտության մասին լուրը դիմավորեցին թաց աչքերով: Բաքվում քչերն էին դա ցանկանում, հնարավոր է այ պատճառով, որ պատերազմը գրեթե չանդրադարձավ մայրաքաղաքի կյանքի վրա: Հնարավոր է նաև պատճառն այն էր, որ ժողովուրդը հոգնել է անվերջանալի և անարդյունք բանակցական գործընթացներից:

Որքան էլ տարօրինակ կհնչի, բայց պատերազմը նաև իր դրական կողմերն ունի, որն արտահայտվում է ժողովրդի միավորմամբ ազգային շահերի շուրջ: Սակայն զինվորների և խաղաղ բնակչության մահը չեզոքացնում են դրական կողմերը: Հատկապես, երբ զոհվածների մեծ մասը երիտասարդ տղաներ են:

Պատրաստեցին Հայկ Խալաթյան (Երևան) և Նաջատ Գաջիև (Բաքու)