Հավանության է արժանացել երկու արձանագրությունների մասին որոշումը, որը պետք է ստորագրվի Հայաստանի ու ՌԴ-ի միջև: Խոսքը գնում է 2015թ.-ին գազի գնի և ֆինանսական հաշվարկի ու հաշվառման մասին: Նախագիծը հավանության է արժանացել կառավարության այսօրվա նիստում:

Ինչպես նիստի ընթացքում հայտնել է Հայաստանի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը ըստ արձանագրության, 2015թ.-ին գազի գինը 1000 խմ-ի համար կկազմի 165 դոլար:

«Երկրորդ արձանագրությամբ կոմպետենտ մարմիններին հանձնարարվել է մինչև նոյեմբերի 1-ը պպատրաստվել ֆինանսական հաշվարկի և հաշվառման մոդելը դրա հետագա իրականացման համար»,-նշել է Զախարյանը:

Վարչապետը հետաքրքվել է, որ ստեղծվել է արդյոք աշխատանքային խումբ, ինչին Երվանդ Զախարյանը պատասխանել է, որ աշխատանքային խումբը ստեղծվել է, արդեն սկսվել են աշխատանքները և այժմ միջոցառումներ են իրականացվում, որի արդյունքները ներկայացվելու են խորհրդարանի հաստատմանը: