Մարդու ազատությունների ինդեքսում Հայաստանը զբաղեցրել է 53-րդ տեղը՝այդ ցուցանիշով զգալիորեն գերազանցելով տարածաշրջանի հարևաններին: Հետազոտությունն իրականացվել է Կատոնի ինստիտուտի, Վանկուվերի Ֆրեյզերի ինստիտուտի և Բեռլինի Ֆրիդրիխ Նաումանի Հանուն ազատության հիմնադրամի կողմից աշխարհի 152 երկրներում, փոխանցում է Asbarez-ը:

2012թ.-ի համար վերջերս հրապարակված 108 էջանոց ծավալուն զեկույցում պետությունները տարբերակավում են ըստ անձնական, քաղաքացիական և տնտեսական ազատությունների, որոնցին օգտնվում են նրանց քաղաքացիները: Վարկանիշները կազմվել են 76 ցուցանիշների հիման վրա, որոնք խմբավորված են 12 անվանակարգերում՝օրենքի գերակայություն, անվատնգություն, տեղաշարժվելու ազատություն, կրոն, ազատություններ, քաղաքացիական հասարակություն, կարծիքների արտահայտում, ինչպես նաև իրավական համակարգ և սեփականության իրավունք, միջազգային մակարդակում առևտրի ազատության և այլ ցուցանիշներ:

Մարդկանց ազատությունների ինդեքսի լավագույն տասնյակի մեջ են մտել Հոնկոնգը, Շվեյցարիան, Ֆինլանդիան, Դանիան, Նոր Զելանդիան, Կանադան, Ավստրալիան, Իռլանդիան, Մեծ Բրիտանիան և Շվեդիան: ԱՄՆ-ը գտնվում է 20-րդ տեղում: 53-դր տեղում գտնվող Հայաստանը գերազանցում է հարևաններին՝ Ադրբեջանը 126-րդ տեղում է, Թուրքիան՝ 62-դր, Իրանը՝ 152-րդ, սակայն մի փոքր հետ է մնում Վրաստանից, որը զբաղեցնում է 48-րդ տեղը:

Բացի այդ, Հայաստանը առաջ է անցել այնպիսի երկրներին, ինչպիսիք են Արգենտինան, Բրազիլիան, Մեքսիկան, ՌԴ-ը և Ուկրաինան: