Երևանում ապրիլի 13-ից բողոքի ակցիաներ էին սկսվել՝ ընդդեմ վարչապետի պաշտոնում նախկին նախագահ Սերժ Սարգսյանի նշանակման: Բողոքի ակցիաները շատ արագ տարածվեցին Հայաստանի նաև այլ քաղաքներով: Այնուամենայինվ, ապրիլի 17-ին խորհրդարանը 77 «կողմ» ձայներով քվեարկեց Սերժ Սարգսյանի թեկնածության օգտին, որպես պետության նող ղեկավարի, ինչը բերեց ընդդիմադիր շարժման ընդլայնմանը և երկրում «թավշյա հեղափոխության մեկնարկի» ազդարարմանը:

Որպես ցույցերի նախաձեռնող՝ հանդես եկավ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, ինչպես նաև «Հանուն Հայաստանի փրկության ճակատ» և «Մերժիր Սերժին» քաղաքացիական նախաձեռնությունները: Ապրիլի 22-ին վարչապետ Սերժ Սարգսյանի և ընդդիմադիր շարժման առաջնորդ, Ազգային Ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանի միջև հանդիպում կայացավ՝ երկրի ապագայի շուրջ բանակցություններ անցկացնելու նպատակով, որոնք, սակայն, տապալվեցին:

Նույն օրը Նիկոլ Փաշինյանը և իր որոշ դաշնակիցներ ձերբակալվեցին: Ըստ տարբեր գնահատականների, արդեն երեկոյան Հանրապետության Հրապարակում հավաքվեցին մոտ 70 000-ից մինչև 100 000 մարդ: Իրավիճակը երկրում սրվում էր ամեն օր:

Dalma News-ը ներկայացնում է Հայաստանում ընդդիմադիր շարժման ֆոտոընտրանին: