«Գաֆէսճեան» արվեստի կենտրոնի ինտերակտիվ ուսումնական կենտրոնում ուրբաթ օրը կայացավ Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի (ՌՀՀ) 20 -ամյակին նվիրված մամլո ասուլիս: ՀՌՀ ռեկտոր Արմեն Դարբինյանն ու համալսարանի հայտնի շրջանավարտները, նաև ԱՄՆ-ի ու Արևմտյան Եվրոպայի հետ ուղիղ տեսակապով պատմեցին բարձրագույն այս ուսումնական հաստատության ձեռքբերումների ու նրա արժեքների մասին:

Ուսումնատվության առաջին տարում ՀՌՀ-ում ուսանել է ընդամենը 61 հոգի: Այսօր Բուհ-ում կրթվում է 3 հազար ուսանող:

unnamed (8)
20-летие российско-армянского (славянского) университета (РАУ)

«Մենք եկել ենք ասելու, որ կայացել ենք շնորհիվ այս արժեքների, և որ արդեն այնքան ուժեղ ենք, որ պատրաստ ենք և կարող ենք այդ արժեքները տարածել… ասել այն մասին, որ հնարավոր է 20 տարվա ընթացքում այս արժեքների հիման վրա համալսարան հիմնել, հյուսել հաջողության պատմություն ու տարածել դա ողջ երկրով ու երկրագնդով մեկ»,- այսպես խոսեց ՀՌՀ ռեկտոր Արմեն Դարբինյանը, ավելացնելով, որ աշխարհում ոչ մի բան առանց արժեքային համակարգի ստեղծել հնարավոր չէ:

«… Եվ մենք հպարտ ենք, որ դա մեզ հաջողվեց»,- ընդգծեց Դարբինյանը:

Բուհ-ի գլխավոր արժեքները, որոնք իրենք իրենց համար սահմանել են նրա հիմնադիրները, հետևյալներն են.

Ակադեմիական ազատությունը, որպես Ոգու ազատության, Անձի, Ոգու, Մտքի, Արվեստի ճանաչման ամբողջություն,

Սերը, որպես ստեղծագործ լիակատար կյանքի կարևորագույն սկիզբ,

Արդարությունը, որպես անհրաժեշտ միջավայր ցանկացած առաջընթացի համար,

Համերաշխությունը, որպես համընդհանուր նպատակներին հասնելու միջոց,

Ստեղծարարությունը, որպես կյանքի ոճ, նրան իրական իմաստ հաղորդող գործոն,

Արժանապատվությունը, որպես առաքինություն, որն արտահայտվում է սեփական քաղաքակրթական արժեքների գիտակցման ու դրանցով կիսվելու պատրաստակամության մեջ,

Ինքնաճանաչումն ու անձնական աճը, որպես երբեք չվերջացող սքանչելի անվերջություն:

Դարբինյանը հատուկ անդրադարձավ Բուհ-ի շրջանավարտներին, նշելով, որ առանձին ուսանողների հաջողություններով է կառուցվում Բուհի ողջ համակարգային հաջողությունը, և որ այսօր նույնիսկ Օքսֆորդի դոցենտների մեջ կա ՀՌՀ նախկին շրջանավարտ:

«Մեր լավագույն արդյունքն իհարկե մեր ուսանողներն են, որոնց թիվն այս պահին 7 հազարից ավել է: Սա կայացած ու հզոր մի երիտասարդություն է: Մենք ունենք հիանալի երիտասարդներ, որոնցով հպարտանում ենք»,- ընդգծեց Բուհի ռեկտորն ու նշեց ՀՌՀ-ի ձեռքբերումները գիտական ոլորտում:

20-летие российско-армянского (славянского) университета (РАУ)
20-летие российско-армянского (славянского) университета (РАУ)

«Համալսարանն այսօր առաջին հերթին հանդիսանում է որպես խոշոր գիտական կենտրոն: Բնակչության մեկ շնչով մենք մեր գիտական ձեռքբերումներով առաջատարների շարքում ենք ոչ միայն Հայաստանի, այլ մեզ հետ համադրելի այլ երկրների մասշտաբով», – նշեց Դարբինյանը:

Նա նաև ասաց այն մասին, որ ռուսական կրթությունը Հայաստանում ունի պահանջարկ:

«20 տարվա ընթացքում մենք դարձանք Հայաստանի լավագույն Բուհը: ՀՌՀ-ն հիմնադրվել է Հայաստանի ու Ռուսաստանի կողմից՝ հավասարության հիմունքներով: Այն հայ-ռուսական, ռուս-հայկական համալսարան է՝ հավասարության հիմունքներով: Եվ մենք իրականացնում ենք ոչ միայն ռուսական, այլ նաև հայկական կրթական ծրագրեր: Ու երկու ոլորտներում էլ առաջատար ենք»,- ընդգծեց Դարբինյանը:

Պատրաստեց Հայկ Խալաթյանը