Սեպտեմբերի 25-ին տեղի ունեցավ Միջազգային ակադեմիական շարժունակություն ծրագրի բացումը։ Ռուսական Հաղորդակցությունների զարգացման ազգային գիտահետազոտական ինստիտուտում (ՀԶԱԳԻ) ընդունել են 10 երիտասարդ գիտնականների Աբխազիայից, Հայաստանից, Ղրղզստանից, Ուզբեկստանից և Տաջիկստանից:
Այս մասին տեղեկությունը տեղադրված է ՀԶԱԳԻ-ի պաշտոնական կայքում։
Հայաստանից երիտասարդ գիտնականները ժամանել են Երևանի պետական համալսարանի (ԵՊՀ) և ՀԶԱՀԳԻ-ի միջև համագործակցության համաձայնագրի շրջանակում։
Միջազգային ակադեմիական շարժունակության ծրագիրը ստեղծվել է բարեկամ երկրների միջև գիտական հաղորդակցության մակարդակը բարձրացնելու նպատակով։ Շարժունակության ծրագրի նպատակն է համախմբել երիտասարդ գիտնականներին՝ ուսումնասիրելու ազգամիջյան, միջկրոնական, միջմշակութային և միջերկրային հաղորդակցությունների, դիվանագիտության, միջազգային համագործակցության, երկրների և տարածաշրջանների կայուն զարգացման ոլորտում առկա խնդիրները:
Արդեն սեպտեմբերի 26-ին շարժունակության ծրագրի մասնակիցները սկսում են գիտական աշխատանքը ծրագրի մասնակիցների հետազոտության ոլորտում առաջատար ռուս գիտնականների ու փորձագետների ղեկավարությամբ:
Բացմանը երիտասարդ գիտնականները ծանոթացան ՀԶԱՀԳԻ-ի գործունեության հիմնական ուղղություններին և խոսեցին սեփական հետազոտության թեմաներիի մասին։
Շարժունակության ծրագրի շրջանակներում հայ գիտնականները նախատեսում են իրականացնել հետևյալ աշխատանքները. ԵՊՀ կիրառական սոցիոլոգիայի ամբիոնի ասպիրանտ, դասախոս և ասիստենտ Անրիետա Կարապետյանը Մոսկվայի Մ. Վ. Լոմոնոսովի անվան պետական համալսարանի հանրային քաղաքականության ամբիոնի պրոֆեսոր, քաղաքական գիտությունների դոկտոր Սերգեյ Վլադիմիրովիչ Վոլոդենկովի ղեկավարությամբ գիտական աշխատանք է պատրաստում՝ նվիրված վիրտուալ սոցիալական ցանցերի հայ օգտատերերի հաղորդակցական նախընտրություններին։
Գրադարանի տնօրեն, Երևանի պետական համալսարանի հայցորդ և պատմության դասախոս և Վլադիմիր Պողոսյանը Աֆղանստանի պատերազմի օրինակով ուսումնասիրում է Սառը պատերազմի և գլոբալ հակամարտությունների թեման: Երիտասարդ գիտնականի գիտական ղեկավարը լինելու է պատմական գիտությունների թեկնածու, Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Արևելագիտության ինստիտուտի ավագ գիտաշխատող Նեսար Օմարը։
Հավելենք, որ այս տարվա մայիսին ՀԶԱՀԳԻ-ի և ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի Ռուսագիտության կենտրոնի աջակցությամբ Հայաստանում անցկացվել է լավագույն ուսանողական գիտական աշխատանքի մրցույթ։ Երիտասարդ գիտնականների մեջ 1-ին տեղը զբաղեցրել է ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի գրադարանի տնօրեն, հայցորդ և պատմության դասախոս Վլադիմիր Պողոսյանը։