Հայաստանի ղեկավարությունը պատերազմ է հայտարարել անօրինական հարստացման դեմ: Աշնանը նախարարները պատրաստվում են Ազգային ժողովին ներկայացնել համապատասխան օրենքների փաթեթ, որը ենթադրում է քրեական պատասխնատվության ենթարկել անօրինական հարստացման համար:
Ինչպես վերջերս խորհրդարանում հայտնեց կառավարության աշխատակազմի ղեկավար Դավիթ Հարությունյանը`այս նախաձեռնությունը ներկայումս բախվել է մի շարք հակասությունների` անմեղության կանխավարկածի հետ կապված: Նախարարի խոսքերով` քաղաքացիները չպետք է ինքնուրույն ապացուցեն, թե ինչպես են ձեռք բերել իրենց սկզբնական եկամուտները, սակայն, գործընթացները պետք է թափանցիկ լինեն:
Նա ավելացրեց, որ ներկայումս կառավարությունը օպտիմալ որոշում է փնտրում անմեղության կանխավարկածին վերաբերվող խնդիրը լուծելու համար:
Իշխանության այս նախաձեռնությունը, ըստ մտածվածի, պետք է ևս մի քայլ դառնա` կոռուպցիայի, մենաշնորհի և տնտեսական անբարեխիճ մրցակցության դեմ պայքարում: Կառավարությունում հիմա հաստիքների, պաշտոնյաների մեքենաների կրճատումներ են: Մի խոսքով` օպտիմալացումը լիարժեք ընթացքի մեջ է: Արդեն պաշտոնանկ են արվել գյուղատնտեսության նախարարի երեք տեղակալներ, էկոնոմիկայի փոխնախարարը նշանակվել է քաղաքացիական ավիացիայի գլխավոր շտաբի ղեկավար: ԳԱՄ նախկին ղեկավար Արտյոմ Մովսիսյանը ազատման դիմում է ներկայացրել: ԶԼՄ-ներում լուրեր էին տարածվել կոռուպցիոն սկանդալի վերաբերյալ: Նախկին ղեկավարը, իբր թե, արտոնագրեր է պահանջել գերմանական Lufthanza ավիաընկերությունից հայկական շուկայում գործունեություն ծավալելու համար:
Այս առումով` Մովսիսյանի հեռանալը հրաշալի հնարավորություն էր հասարակությանը ցույց տալու կառավարության մտադրությունների ողջ լրջությունը: Սակայն, կասկածներ կան, որ այս հակակոռուպցիոն միջոցառումները կսահամանափակվեն այս մակարդակի մի քանի պաշտոնյաների պաշտոնանկությամբ և ավելի վերևներ չեն հասնի: Սրա ոչ ուղղակի ապացույցն են Պաշտպանության նախրարությունում կադրային փոփոխությունները: Լեռնային Ղարաբաղում ապրիլյան դեպքերից և հայկական չափանիշով` մեծ կորուստներից հետո, մարդկանց մոտ բազմաթիվ հարցեր առաջացան` բանակի զինվածության, պատրաստվածության մակարդակի և սպասվող ագրեսիայի վերաբերյալ ժամանկին տեղեկացնելու վերաբերյալ: Հասարակության վրդովմունքը հանդարտեցնելու նպատակով աշխատանքից հեռացվեցին թիկունքի վարչությա պետը, հետախուզության պետը և կապի կառավարման եւ ավտոմատացված համակարգերի ղեկավարը: Իհարկե, այս մարդիկ ունեին իրենց մեղքի բաժինը, սակայն ակնհայտ է, որ հիմնական մեղավորները շարունակում են մնալ իրենց պաշտոններում:
Փորձը ցույց է տալիս, որ օրենսդրական մեխանիզմները գործիք են ղեկավարության ձեռքին և օգտագործվում են կամ արդեն չպետքական չինովնիկներին և գործարարներին (հիմնականում` երկուսը մեկում) «սանձելու», կամ էլ հասարակական բողոքի ալիքները հանդարտեցնելու համար: Իսկ տաք ձեռքի տակ ընկած պաշտոնաթող մարդիկ կարծես «պարպիչի» դեր են կատարում:
Բացի վերը նշված գործառույթները` անօրինական հարստացման դեմ պայքարող նախաձեռնությունը ևս մի նպատակ ունի` առջևում խորհրդարանական ընտրություններն են, որոնք կանցնեն արդեն նոր Սահմանադրությամբ: Այս պայմաններում Սերժ Սարգսյանի կարևորագույն խնդիրը իր Հանրապետական կուսակցության համար կայուն մեծամասնություն ապահովելն է, որպեսզի ինքնուրույն կարողանա նոր կառավարություն կազմել, այնուհետև, 2018թ-ին նախագահի պաշտոնից հեռանալով, նստի վարչապետի աթոռին` փաստացի դառնալով պետության ղեկավար:
Այս խնդրի լուծման համար կօգտագործվեն բոլոր հնարավոր և անհնար միջոցները: Եվ, մեր կարծիքով, անօրինական հարստացման դեմ պայքարը նույնպես կարելի է այդ շարքում դասել: Ամենայն հավանականությամբ` օրենսդրական այս նախաձեռնությունը, որը պոպուլիզմի որոշ տարրեր ունի, ուղղված է ՀՀԿ-ի էլեկտորատի համար ձայներ գրավելուն: Բնականաբար` վերջին հանրաքվեից ելնելով, կարելի է ենթադրել, որ իշխանությունները հնարավորություն ունեն «նկարել» հավելյալ տոկոսներ` հօգուտ իրենց: Սակայն, խախտումների դաշտը կարող է նեղանալ` նոր Ընտրական օրենսգրքի շնորհիվ: Ասում են, որ մոտ օրերին օրենսգիրքը կարող է վերանայվի` ըստ Բրյուսելի արձագանքի: Մամուլում շրջանառվող լուրերի համաձայն` Հայաստանի իշխանություններին ԵՄ-ի եվրոպական դիվանագիտության ղեկավար Ֆեդերի Մոգերինի անունից, զգուշացում է արվել, ըստ որի, եթե կառավարությունը ընդդիմության հետ երկխոսության մեջ չմտնի և վերջիններս նոր Ընտրական օրենսգրքից դժգոհ մնան, ապա ԵՄ-ի կոմղից ֆինանսական օգնություն չի լինի: Այս հարցը, ինչպես տեսնում ենք, ծայրահեղ լուրջ է իշխանությունների համար:
Ընտրությունների արդյունքների կեղծման հնարավորությունների կրճատման դեպքում` օգնության են հասնում պոպուլիստական տարբեր միջոցներ, ինչպիսին է պաշտոնյաների թվի, նրանց ծառայողական մեքենաների կրճատումները, ինչպես նաև նրանց «կուլակաթափ» անելը:
Աշոտ Սաֆարյան` հատուկ Dalma News-ի համար