Հայաստանում հունիսի 16-ը յուրահատուկ օր է` նշվում է Սուրբ թրագմանիչների օրը` (Թարգմանչաց տոն): Այս տոնի յուրահատկությունը նրանում է, որ այն նշվում է տարվա մեջ երկու անգամ` ամռանը, որպես եկեղեցական տոն և հոկտեմբերին` պետական մակարդակով:

Հայ առաքելական եկեղեցին (ՀԱԵ) նշում է Սուրբ թարգմանիչների օրը ի պատիվ սրբադասված Մեսրոպ Մաշտոցի և Սահակ Պարթևի: Նրանք երկուսն էլ հանդիսանում են հայոց պատմության կարկառուն դեմքեր:

Սբ. Սահակ (Իսահակ) Պարթևը (4-րդ դար) ծագումով Գրիգոր Լուսավորիչի սերունդներից էր: Վրջինիս շնորհիվ մ.թ. 301թ-ին Հայաստանը դարձավ աշխարհում առաջին երկիրը, որն ընդունեց քրիստոնեությունը, որպես պետական կրոն: ՀԱԵ-ի կաթողիկոսի պաշտոնում նա գործեց 52 տարի և այդ ընթացքում մեծ ավանդ ունեցավ ազգային մշակույթի զարգացման գործում: Սահակ Պարթևը կողմնակից էր հայ գրի ստեղծմանը, քանի որ առանց դրա եկեղեցական ժամերգությունները անցնում էին հունարենով և արամերենով և շատ քչերն էին կարողանում Աստվածաշունչ կարդալ: Նոր կրոնը, այդպիսով, հանդիսանում էր վերնախավի հավատամք և այդ պատճառով դանդաղ էր տարածվում ժողովրդի շրջանում:

Ազգային այբուբենը ստեղծեծ Մեսրոպ Մաշտոցը: «Հայոց պատմության քերթողահայր» Մովսես Խորենացին և Մաշտոցի կենսագիրներից մեկը` Կորյունը (նրանք երկուսն էլ Մաշտոցի աշակերտներն էին) իրենց աշխատություններում պատմում եմ գրերի ստեղծման մասին:

Ըստ նրանց վկայությունների` հասարակ գյուղացու որդի Մեսրոպ Մաշտոցը (331-440թթ.) լավ կրթություն էր ստացել և դասվում է Հայաստանում քրիստոնեության առաջին քարոզիչների շարքին: Սակայն, ինչպես Խորենացին է գրում, «իր քարոզչության ընթացքում օրհնյալ Մեսրոպը շատ դժվարությունների հանդիպեց, քանզի նա միաժամանակ և ընթերցողն էր, և թարգմանիչը: Իսկ եթե մեկ ուրիշն էր կարդում և Մաշտոցը այդ ժամանակ ներկա չէր լինում, ժողովուրդը ոչինչ չէր հասկանում: Այդ պատճառով նա ցանկացավ հայերեն գիր ստեղծել և նվիրվելով այդ գործին` շատ չարչարանքներ տեսավ` տարբեր միջոցներ փորձելով»: Մաշտոցը մեկնեց վաղարշապատ (որտեղ մինչ օրս գտնվում է ՀԱԵ-ի կենտրոնը` Էջմիածինը), և այնտեղ Կաթողիկոս Սահակ Պարթևը եկեղեցական ժողով հրավիրեց, որի ընթացքում որոշում կայացվեց` «ստեղծել այբուբեն հայ ժողովրդի համար»:

Մաշտոցն իր աշակերտների հետ մեկնեց Եդեսիա, որտեղ տեղացի լեզվաբանների և բանասերների հետ 405թ-ն ստեղծեց հայկական այբուբենը,  որը հայ ժողովուրդը անփոփոխ կերպով օգտագործում են արդեն 1600 տարի:

Դրանից անմիջապես հետո Կաթողիկոս Սահակ Պարթևը և Մեսրոպ Մաշտոցը սկսեցին Աստվածաշնչի թարգմանությունը: Մասնագետները նշում են, որ հայերեն տառերով գրված առաջին նախադասությունը եղել է Սողոմոնի առակների գրքից` «Ճանաչել զիմաստություն և զխրատ, իմանալ զբանս հանճարոյ..Իմանալ կանոնները խոհեմության, արդարության, ու դատաստանի, և ճշմարտության: Պարզունակներին խոհեմություն տալ, երիտասարդին` գիտելիք և դատողություն»:

Ընդհանուր առմամբ Աստվածաշնչի թարգմանությունն այնքան կատարյալ էր, որ պատմիչները և բանասերները, և ոչ միայն Հայաստանում, ճանաչեցին այն սուրբ գրքի լավագույն թարգմանություն:

Դրանից հետո երկրում բուռն զարգացում ապրեց գրականությունը, ինչպես թարգմանչական, այնպես էլ ազգային հեղինակների կողմից ստեղծվող: Առաջի հերթին` պատմիչների և քրոնիկներ գրողների կողմից, և 5-րդ դարը ընդունված է անվանել ազգային մշակույթի «ոսկե դար»:

Տարվա մեջ երկրորդ անգամ նշվող թարգմանչած տոնը, որպես մասնագիտական տոն և հայկական այբուբենի տոն նշում են հոկտեմբերի յուրաքանչյուր երկրորդ շաբաթ օրը, այն պետական մակարդակով ընդգրկված է օրացույցի նշանավոր օրերի ցանկում:

Այս տոնը նվիրված է Մեսրոպ Մաշտոցի և նրա աշակերտների հիշատակին: Հետաքրքրականն այն է, որ այդ օրը նշվում էր դեռևս Խորհրդային Հայաստանում, թեև աթեիզմը պետական գաղափարախոսության կարևորագույն բաղադրիչներից էր (ինչպես ամենուրեք սոցիալիզմի ճամբարում): Այնուամենայնիվ Մեսրոպ Մաշտոցի ծննդավայրում` Օշական գյուղում դեռ այն ժամանակ տոնական միջոցառումներ էին անցկացվում, որին մասնակցում էին բազմաթիվ հյուրեր ողջ Խորհրդային Միությունից և արտասահմանյան պետություններից` գրողներ, բանաստեղծներ, թարգմանիչներ, հրապարակախոսներ: Դա նպաստում էր բազմակողմանի կապերի հաստատմանը, և մասնագիտական փորձի փոխանակմանը: Այդ շրջանում Հայաստանը դարձավ թարգմանչական գրականության խոշոր կենտրոն, հայ ընթերցողը հնարավորություն ստացավ հարազատ լեզվով ծանոթանալու ակնառու ռուս և արտասահմանյան հեղինակների հետ: Միաժամանակ դա հնարավորություն էր տալիս մի շարք հայ տաղանդավոր հեղինակների ներկայանալ խորհրդային ընթերցասերների լայն շրջանակներին:

Պատրաստեց Արմեն Խանբաբյանը