Մարտի 10-ին Հայ-Ռուսական (Սլավոնական) համալսարանում (ք. Երևան) կայացավ «Ետպատերազմյան Սիրիան. Քաղաքականություն, տնտեսություն, հասարակություն» թեմայով կոնֆերանս: Միջոցառումը կազմակերպել էր ՀՌՀ-ի Համաշխարհային պատմության և արտաքին տարածաշրջանային հետազոտությունների ամբիոնը (պատմական գիտությունների թեկնածու՝ Ա. Եվստրատով) և Անվտանգության հարցերի հետազոտմամբ զբաղվող ՀՌՀ գիտական խումբը (Ա. Էլիբեգովա, Ս. Վարդազարյան, Մ. Ասատրյան): Կոնֆերանսին մասնակցում էին գիտնականներ, դիվանագետներ, հասարակական գործիչներ, ինչպես նաև ԶԼՄ ներկայացուցիչներ, ինչպես Հայաստանից, այնպես էլ Ռուսաստանից, Իրանից, Սիրիայից: Փորձագետները ջանք էին թափում մշակել Սիրիայի արաբական պետության հետագա զարգացման ավելի հավանական տարբերակներ՝ ելնելով այսօրվա ունեցած տնտեսական, սոցիալական, գաղափարական ու կրոնական իրականությունից:

Участники конференции
Участники конференции

Ետպատերազմյան Սիրիայի ներկա վիճակի վրա երկրի կրոնա-քաղաքական դաշտի ազդեցության վերլուծությանն էր նվիրված պատմական գիտությունների թեկնածու Անտոն Եվստրատովի զեկույցը: Բանախոսը խոսեց նաև ետպատերազմյան Սիրիական արաբական հանրապետության արևմուտքում «նկարված» անկայուն վիճակի մասին, որը գալիս է երկրի կրոնական համայնքների սերտ բնակեցումից: Եվստրատովի խոսքերով՝ նրանք ոչ միայն հաշվի չեն առնում, օրինակ, քրիստոնեական փոքրամասնության շահերը, նաև մերժում են մեծ քաղաքներում առկա հանրապետության բոլոր կրոնների ու բոլոր դավանանքների ներկա իրողությունը: Փորձագետը նաև խոսեց Սիրիայի սուննական մեծամասնության և ալավիական փոքրամասնության արհեստական և որոշ առումով նաև նախամտածված առճակատման մասին, քանի որ սալաֆիական ծայրահեղականների կողքին որպես երկրի օրինական իշխանություն առաջինը ներկայացվում են օրինակ Սիրիայի մուֆթի Բադր ադ- Դին Հասսունը, կամ պրոֆեսոր Ռամադան ալ- Բութին: Ընդ որում, Եվստրատովի կարծիքով՝ հնարավոր է երկրի իրական բաժանում, սակայն ավելի շուտ ըստ էթնիկ պատկանելիության, քան կրոնական, և այն էլ միայն քրդական տարածքներում:

Антон Евстратов
Антон Евстратов

Քաղաքական գիտությունների թեկնածու Անժելա Էլիբեգովնան լուսաբանեց Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի համար վտանգ սպառնացող Ադրբեջանից Սիրիա ներթափանցած ահաբեկիչների հետ կապված խնդիրը: Ըստ իր ունեցած տեղեկությունների՝ ներկա պահին ՍԱՀ-ում պատերազմում են մինչև 1000 ադրբեջանցի: Տվյալ անձնակազմի՝ հայրենիք վերադառնալու դեպքում այն հեշտությամբ կարող է օգտագործվել Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի հետ ունեցած հարաբերություններում:

Սիրիայում արտասահմանցի կամավորների խնդրի նման մի ոլորտ էլ լուսաբանեց ՀՀ Կառավարման ակադեմիայի Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի գիտաշխատող-փորձագետ Ջոննի Մելիքյանը, որի զեկույցը նվիրված էր սիրիական մահմեդական խմբավորումների վրաց մարտիկներին: Հիմնականում նկատի ունենալով Պանկիսի կիրճի բնիկներին, փորձագետը նշեց նրանց վերադարձի ռիսկի մասին, ընդ որում ոչ միայն Վրաստանի, այլ ողջ հարավկովկասյան տարածաշրջանի համար:

Բանասիրական գիտությունների թեկնածու, ԵՊՀ Մշակույթի և քաղաքակրթության խնդիրների հետազոտման կենտրոնի տնօրեն Դավիթ Հովհաննիսյանը «Իսլամական հանրապետության» խմբավորման կողմից ստեղծված խալիֆաթը ներկայացրեց որպես ցանց, որի դեմ պայքարի համար անհրաժեշտ է կիրառել համակարգված մեթոդներ՝ ռազմականից մինչև գաղափարական: Հակառակ դեպքում այդ ցանցը կներթափանցի ոչ միայն ավանդական իսլամի տարածաշրջաններ, այլ նաև, օրինակ, սովորական բողոքական դավանանքային կազմ ունեցող գերմանական դպրոցներ:

Джонни Меликян и Давид Ованнисян
Джонни Меликян и Давид Ованнисян

Իրավական գիտությունների թեկնածու, Պ.Ա. Ստոլիպինի անվան Մերձվոլգյան համալսարանի աշխատակից Արմեն Հայրապետյանը ռուս մասնագետների կողմից մշակված Սիրիական սահմանադրական նախագծի հիման վրա ներկայացրեց Ռուսաստանի դաշնության տեսությունը՝ արաբական հանրապետության ետպատերազմյան իրավիճակի վերաբերյալ: Շեշտը դնելով իրավական հարցերի վրա՝ Հայրապետյանը հասավ նաև խնդրի քաղաքական բաղադրիչներին:

Սիրիական քաղաքացիական կոնֆլիկտի որոշիչ հետևանքներից մեկն էլ հանդիսանում է փախստականների զգալի թվի առկայությունը, որի հիմնական մասը ձգտում է դեպի Եվրոպա: Հայաստանն ու Ղարաբաղը նույնպես կանգնած են սիրիական փախստականներին՝ առաջին հերթին ազգությամբ հայերին, ընդունելու խնդրի առաջ: Այս թեմային էր նվիրված ՀՌՀ կրտսեր գիտաշխատող, ասպիրանտուհի Մարիամ Ասատրյանի զեկույցը:

Կոնֆերանսի իրանցի հյուրը, Encyclopaedia Islamica ասոցացիայի դոցենտ, դոկտոր Սայեդ Էթալաթնեժադը արեց հետևյալ հարցադրումը՝ Սիրիան արդեն երկար տարիներ ահաբեկող «Իսլամական հանրապետությունը» արդյո՞ք հանդիսանում է մահմեդական կրոնական կազմակերպություն, թե՞ այն զուտ գաղափարական միավորում է՝ կենտրոնացած իր քաղաքական հավակնությունների վրա: Միանշանակ հարելով երկրորդ տարբերակին՝ իրանցի գիտնականը նշեց, որ մահմեդականության ոչ մի իրավունքով չի թույլատրվում սպանել կանանց ու երեխաներին, կործանել ենթակառուցվածքներն և ոչնչացնել գերիներին:

ՀՀ ԳԱԱ Արևելագիտական ինստիտուտի պատմական գիտությունների դոկտոր Ռուբեն Սաֆրաստյանը անդրադարձավ սիրիական կոնֆլիկտում թերևս ամենամեծ դերակատարում ունեցող գործչին՝ Թուրքիային: Փորձագետի կարծիքով՝ Թուրքիան ի սկզբանե Սիրիայի հետ կապված երեք նպատակ էր հետապնդում, որոնք նա մտադիր է իրագործել՝ արաբական հանրապետության միավորում, նախագահ Բաշար Ասադի հեռացում, և, հնարավորության դեպքում՝ նոր սիրիական կառավարության վերահսկում՝ Անկարայի կողմից: Ընդ որում, վերջին ժամանակների իրադարձությունները, ՍԱՀ-յան կառավարական բանակի հաղթանակը, քրդական գործոնը, ինչպես նաև Դամասկոսին Մոսկվայի ու Թեհրանի ակտիվ աջակցությունը ստիպում է Էրդողանի կառավարությանը վերջին երկու մտադրությունից ետ կանգնել: Հիմա Թուրքիայի համար հիմնական խնդիրը Սիրիայի հյուսիսում քրդական ինքնավարության ձևավորումը կասեցնելն է, քանի որ դա կարող է դառնալ անջատողական գործընթացների խթանիչ՝ արդեն թուրքական տարածքներում:

Արդյունքում փորձագետները հանգեցին լեգիտիմ ու ընտրված կառավարության գլխավորությամբ Սիրիական միասնական աշխարհիկ հանրապետության պահպանման եզարահանգմանը: Պետությունը բաժանելու արևմտյան քարտեզագիրների, ինչպես և խալիֆաթի սալաֆիթական կառուցողականների ծրագրերը դժվար թե այժմ կարելի լինի ընդունել ներկա պայմաններում իրական ու Սիրիայի, ինչպես և ողջ տարածաշրջանի համար օգտակար:

Сергей Вардазарян
Սերգեյ Վարդազարյանը

Կոնֆերանսի եզրափակիչ մասում ՀՌՀ ավագ գիտաշխատող Սերգեյ Վարդազարյանը նշեց, որ ներկա պայմաններում որևէ երկիր սեփական հայրենիքից զատ ու հեռու համարել հնարավոր չէ:

«Հիմա ամեն բան ամեն ինչին շատ մոտ է գտնվում: Դրա վառ ապացույց է այն, որ կործանարար գործընթացների դաժանություններն ու դրանց անդրադարձները, որոնք կատարվել ու շարունակում են կատարվել Սիրիայում, մենք ինքներս մեր մաշկի վրա զգացինք Արցախի հանրապետության ապրիլյան պատերազմի օրերին»,- նշեց փորձագետը:

Մոտ ապագայում ՀՌՀ- ում սպասվում է միջազգային միջոցառումների պարբերական անցկացում՝ կապված արտաքին քաղաքականության ու անվտանգության խնդիրների հետ: Սիրիական հարցի բազմաշերտությունը, նրա կախվածությունը ներքին մի շարք գործոններից (կրոնական, տնտեսական, ազգային), ինչպես նաև արտաքին խաղացողներից՝ (ԱՄՆ, ԵՄ, ՌԴ, ԻԻՀ, Թուրքիա, Պարսից ծոցի միապետություններ) թելադրում է այդ հարցի ուսումնասիրման անհրաժեշտություն՝ դրա ողջ խորությամբ: Ընդ որում, արաբական հանրապետությունում կատարվածը ազդում է ոչ միայն Մերձավոր Արևելքի, այլ նաև Հարավային Կովկասի, Եվրոպայի, Ռուսաստանի ու այլ մերձ ու հեռավոր կետերի վրա: Սրա հետ կապված՝ ՀՌՀ-ում վերջերս անցկացված միջազգային կոնֆերանսի նման միջոցառումների անցկացումը չափազանց կարևոր է Սիրիայում կատարվելիքի վերաբերյալ ինչպես գիտական ու լրագրողական միջավայրի իրազեկության բարձրացման, այնպես էլ այս բարդ ու միջազգային կարգով վտանգավոր մարտահրավերներ պարունակող անվտանգության  հարցին պատասխաններ որոնելու ու գտնելու առումով: