«Հաղորդակցության զարգացման միջազգային ինստիտուտ» հումանիտար հիմնադրամը Հաղորդակցության զարգացման ազգային գիտահետազոտական ինստիտուտի հետ համատեղ Երեւանում կանցկացնի Առաջնորդների զարգացման ֆորում։ Այն տեղի կունենա նոյեմբերի 9-ից 13-ը։ «МИР» հիմնադրամը սկսում է ընդունել մասնակցության հայտերը։

Ծրագրի մասին

«Զարգացման առաջնորդների ֆորում»-ը նորարարական միջազգային նախագիծ է հայ երիտասարդ առաջնորդների կարիերայի ուղու մեկնարկի համար, որի նպատակը հայ երիտասարդների առաջնորդական հմտությունների համակողմանի զարգացումն է։ Ֆորումին որպես բանախոս հանդես կգան պատգամավորներ, գործարարներ և գիտնականներ:

Ֆորումի աշխատանքային լեզուն․ հայերեն և ռուսերեն

«МИР» հիմնադրամի աջակցությամբ, ինչպես նաեւ ֆորումի արդյունքներով, կսկսվեն ծրագրեր՝ ուղղված տարածքների զարգացմանը, Հայաստանում կայուն զարգացման տարածաշրջանային երիտասարդական կենտրոնների եւ մշակութային կլաստերների ստեղծմանը:

Ֆորումի մասնակիցները ձեռք կբերեն նախագծերի և թիմերի ձեւավորման ու վերլուծական աշխատանքի հմտություններ, տարածաշրջանային գործընթացների խորը պատկերացում, կհանդիպեն հետաքրքիր մարդկանց, ձեռք կբերեն ընկերներ և համախոհներ։

Մասնակիցների ցուցակը կազմվում է հայտերի մրցույթի հիման վրա։ Հայտերի առաջնահերթությունը կախված է Կազմկոմիտեի կողմից դրանց ընդունման հաջորդականությունից:

Ի՞նչ հնարավորություններ է տալիս Առաջնորդների զարգացման ֆորումը

• Ձեր մասին հայտարարել որպես Հայաստանի մարզերի զարգացման առաջնորդ,
• հանդիպել հայտնի ու վառ անհատակությունների հետ,
• դառնալ նախաձեռնող թիմի անդամ,
• աջակցություն սեփական նախագծերին

Ինչպե՞ս կարելի է դառնալ մասնակից

• Հայաստանի 18-ից 30 տարեկան ակտիվ կենսակերպով և սոցիալական ուղղվածություն ունեցող ծրագրեր իրականացնելու ցանկությամբ բնակիչներ, ովքեր տիրապետում են ռուսերեն լեզվին:

Մասնակցության պայմանները

• կազմակերպիչները վճարում են երկտեղանոց սենյակներում կեցության, սննդի, մշակութային ծրագրի համար:

Ե՞րբ և որտե՞ղ

Երևան, 2023 թվականի նոյեմբերի 9-ից 13ը (ներառյալ ժամանման և մեկնելու օրերը)

Ինչպե՞ս մասնակցել

• ուղարկել ռեզյումե և մոտիվացիոն նամակ ոչ ավելի, քան 1 էջ (ինչու եք ցանկանում մասնակցել միջոցառմանը, ինչ ծրագրեր եք արդեն իրականացրել կամ կցանկանայիք իրականացնել), հղումներ սոցիալական ցանցերի էջերին (առկայության դեպքում՝ տեսանյութեր, podcasts)՝ armliderforum@gmail .com էլեկտրոնային հասցեին մեկ նամակով:

Բոլոր թեկնածուները մրցույթի արդյունքների մասին կտեղեկացվեն էլեկտրոնային փոստով:

Կոնտակտային էլ. փոստ՝ [email protected]։