Այս տարի Կասպից ծովի մերձակա ղազախական տափաստաններում սատկել է ավելի քան 60 հազար անտիլոպաներ: Ինչպես հայտնում է «Haqqin» կայքը՝ հղում անելով Techienews.co.uk, գիտնականները կարծում են, որ կենդանիները զանգվածային անկման պատճառը մանրէներն են, դավադրությունների տեսության կողմնակիցները խոսում են էկոլգիական աղետում այլմոլորակայինների մանսակցության մասին: Առնվազն, մեկ ադրբեջանցի գիտնական նրանց հետ համաձայն է: «UFOSightingsDaily» պարբերականը նշում է, որ այլմոլորակայինները օգտագործում են Կասպից ծովի հատակին գտնվող բազաները տարբեր փորձերի համար: Ադրբեջանի ազգային օդատիեզերական գործակալության ղեկավարի խոսքով, այդ պնդումները զուրկ չեն հիմքերից և ԽՍՀՄ-ի տարիներին խորհրդային գիտնականները և զինվորականները պարբերաբար հետևել են տիեզերանավերի միջմոլորակային թռիքչներին, որոնք շատ հաճախ վայրէջք էին կատաում Կասպից ծովում, սակայն այդ ժամանակ այդ տեղեկատվությունը չէին բացահայտում անվտանգության նկատառումներից ելնելով:

Նշվում է, որ այլմոլորակայիննեերը Կասպից ծովի հատակին գտնվող բազաներում բացասաբար են վերաբերվում շրջակա երկրներին և նրանց բնությանը և մանրէների հետ փորձեր են իրականացնում՝հենց այդ մանրէներն են հանդիսացել անտիլոպաների անկման պատճառ: «UFOSightingsDaily»-ի Սքոթ Ուորինգը նշել է, որ այդ փորձը կարող է միայն առաջին քայլը հանդիսանալ այլմոլորակայինների կողմից նմանատի մանրէների ստեղծման ճանապահին, որոնք կարող են ոչնչացնել ամբողջ մարդկությունը՝չդիպչելով երկրագնի մյուս մասին:

Էկոլոգիական աղետը տեի է ունեցել այս տարվա մայիսին: Այդ ժամանակ տեղի է ունեցել անտիլոպաների մասայական անկում Կենտրոնական Ղազախստանում: Չորս օրվա ընթացքում սատկել է ավելի քան 60 հազար սայգակ(Saiga tatarica):