Բուլղարիայիա կառավարությունն Ադրբեջանին է ներկայացրել էներգետիկ համագործակցության փաթեթը: Մասնավորապես, ադրբեջանական կողմին առաջարկվել է մասնակցել բենզալցակայանների շինարարությանը, ներդրումներ իրականացնել նավթա և գազապահեստարանների շինարարության, նավթավերամշակման գործարարանների մեջ: Այդ մասին հայտնում է «Trend»-ը՝ հղում անելով Բուլղարիայում Ադրբեջանի դեսպան Էմիլ Քերիմովին:
«Բուլղարիան հետաքրքրված է ադրբեջանական գազի գնմամբ և կառավարության ծրագրերի մեջ առկա է տարեկան մեկ միլիարդ խմ գազի գնումը: Ապագայում այդ ծավալները կարող են ավելանալ»,-նշել է դեսպանը: Նա նշել է, որ այս պահի ադրբեջանական կողմը ուսումնասիրում է նախագծերը և դրանց շահութաբերությունը:
Այս պահին շարունակվում են բանակցությունները ադրբեջանական գազը Հունաստան-Բուլղարիայի ինտեռկոննեկտորի միջոցով արտահանելու հետ կապված: Մասնավորապես, խոսքը գնում է այն գազի մասին, որն արդյունահանվելու է «Շահ Դենիզ» գազային հանքավայրի շահագործման երկրորդ փուլից:
Ինչպես սպասվում է, որ IGB միասցվելու է Տրասնադրիատիկ խողովակաշարին (ТАР) և նշված հանքավայրից արտահանվելու է եվրոպական շուկաներ:
Բացի այդ, Բուլղարիան նպատակ ունի խողովակաշ կառուցել, որը հետագայում կկապվի Տրանսադրիատիկ գազամուղին, որով ադրբեջանական գազը արտահանվելու է Եվրոպա: