Վրաստանում՝ Ցերակվիում այսօր մեկնարկում է «One Caucasus» փառատոնը, որը կշարունակվի մինչև օգոստոսի 29-ը՝ փորձելով այս երեք օրերի ընթացքում միավորել վրացի, հայ և ադրբեջանցի երիտասարդությանը:

«One Caucasus»՝ միջազգային փառատոն է, որը տեղի է ունենում երկորրդ տարին անընդմեջ, որի գլխավոր նպատակը կայանում է Հարավային Կովկասի երիտասարդների հանդիպումների համար ոգևորող և անվտանգ տարածքի ստեղծումը: Նախագիծը իրականացվում է Լեհաստանի մշակույթի և ազգային ժառանգության նախարարության ֆինանդական աջակցությամբ: Փառատոնին կարող է մասնակցել ցանկացած ոք, ով իր հետ կվերցնի բնակվելու համար վրան:

One Caucasus-ի գլխավոր բեմում երեք օր շարունակ ցուցադրվելու են նոր միջազգային երաժշտական նախագծերը, որոնք կներկայացնեն ТГУ Гордела-ն՝ Վրաստան, MAMADOU DIOUF՝ Լեհաստան, Վրաստան, New Caucasus Project՝ Հայաստան, Ադրբեջան, Վրաստան և այլն: Փառատոնի շրջանակներում տեղի կունենան թրեյնինգներ և փորձեր, «Ոչ ֆորմալ» կինոթատրոնում ֆիլմերի ցուցադրություններ և բազմաթիվ այլ միջոցառումներ: