Ռուսաստանցի հետախույզները սկսել են դաշտային զորավարժությունները հետախուզական և անօդաչու թռչող սարքերի ստորաբաժանումների մասնակցությամբ Հայաստանի Փամբակ լեռնային զորավարժարանում: Այդ մասին հայտնում է Հարավային ռազմական շրջանի մամուլի ծառայությունը: Զորավարժությունների ընթացքում հետախույզները սերտելու են բարդ լեռնային տեղանքների հաղթահարման տեխնիկան, ջրային և օդային խոչընդտոտների միայնակ և խմբի կազմում հաղթահարման տեխնիկան՝բարձր լեռնային, տաք կլիմայի պայմաններում՝գիշերայի և ցերեկային ժամերին:

Նշվում է, որ բարձր լեռնային պայմաններում գործողությունների ընթացքում զինվորականները կսովորեն ջուր հայթայթել, խուսափել այրվածքներից և ցրտահարությունից, կսովորեն ցուցաբերել առաջին բժշկական օգնություն, տեղանքում կողմնորոշվելու, ժամամակավոր կանգառներ իրականցնելու գործողություններ: Դրան զուգահեռ, անօդաչու թռչող սարքերը Փամբակի զորավարժարանում կթարմացնեն էլեկտրոնային տեղանքային քարտեզը և կսովորեն անծանոթ տեղանքում կողմնորոշվելու հմպտությունները:

Հետախույզները պատրաստումը կավարտվի Շեգյոլ լեռ եռօրյա մագլցման գործողությամբ՝ հետախուզական ստորաբաժանումների միջև լեռնային,մարտավարական, կրակային և հատուկ պատրաստվաության մրցույթի շրջանակներում՝անօդաչուների վերահսկողությամբ: ԱՊՀ միասնական ՀՕՊ համակարգի շրջանակներում մարտական հերթափոխ իրականացնող 102-րդ ռուսական ռազմակայանը, գտնվում է Հայաստանի Գյումրի քաղաքում: Ռազմակայանի գործունեության պայմանագիրը ստորագրվել է 25 տարով և երկարաձգվել է ևս 49 տարով՝մինչև 2044թ.-ը՝ 2010թ.-ին ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևի այցի շրջանակներում:

Անձնակազմի թիվը հասնում է մոտ 4.000-ի: