Այս օգոստոս ամսին Բաքուն հայտնվել է ռուս զբոսաշրջիկների կողմից ամենահաճախ այցելվող քաղաքների տասնյակում: Այս մասին հայտնում է «Finz.az»-ը՝ հղում անելով Oktogo.ru-ին:
Oktogo-ի կողմից ներկայացված վիճակագրությունը հիմնվում է 2015 թվականի օգոստոսի 1-ից մինչև 31-ը հյուրանոցների ամրագրման մասին տեղեկության վրա: Ամենահաճախ այցելվող քաղաքների ցանկում են նաև Թբիլիսին, Երևանը, Ալմաթին, Կիեվը և մերձավոր արտսահմանի այլ քաղաքները:
Մինչդեռ ամենահարմարավետը համարվում է դեպի Բիշքեք ճանապարհորդությունը. այստեղ հյուրանոցի համարը մեկ գիշերվա համար արժե 19$: Իսկ մեկ գիշերը Բաքվի հյուրանոցում արժե 92$, ինչը և դարձնում է Բաքուն «ամենաթանկ արժեցող հաճույքը»:
Նշենք, որ Մինսկում գիշերել կարելի է մոտ 46$-ով, Թբիլիսիում՝ 49$, իսկ Ալմաթիում՝ 77$: