Ադրբեջանի սև ոսկին շարունակում է էժանանալ: Այսօրվա դրությամբ ադրբեջանական Azeri LT CIF նավթի գինը, որը տեղափոխվում է Սուպսա, Բաթումի և Ջեյհան նավահանգիստներով և իրացվում համաշխարհային շուկաներում, նվազել է 0,84%-ով կամ 0,42 դոլարով: Այդ մասին հայտնում է «Haqqin»-ը՝ հղում անելով Ադրբեջանի նավթային պետական ընկերությանը:

Ըստ տեղեկատվության, այսօրվա դրությամբ Azeri LT CIF տեսակի նավթի մեկ բարելը կազմում է 49,63 դոլար: Նախորդ շաբաթվա վերջին ադրբեջանական նավթը արժեր մեկ բարելի համար 50,31 դոլար, իսկ նախօրեին՝ 50,05 դոլար:

Նշենք , որ Azeri LT CIF նվազագույն գինը գրանցվել է 2001թ.-ի դեկտեմբերին՝ 19,15 դոլար, առավելագույնը՝ 2008թ.-ի հուլիսին՝ 149,66 դոլար: