Շոթա Ռուսթավելու անվան Թբիլիսյան միջազգային օդանավակայանը հսկայական փոփոխությունների է ենթարկվում: Մոտ ապագայում ծրագրվում է վերակառուցված նոր թռիչքուղիների բացումը: Վերանորոգման աշխատանքներն օդանավակայանում ամեն օր սկսվում են ժամը 10.00-ին, և երեկոյան 20.00-ին արդեն օդանավակայանն իրականացնում է իր չվերթները: Վրաստանի կառավարությունը հայտարարեց, որ սա աննախադեպ մի վերանորոգում է: Վերականգնողական աշխատանքներ են իրականացվում նաև «Բրավո» «Չարլի» «Ալֆա» «Էկո» վերստուգիչ հետագծերում: Նրանցից յուրաքանչյուրի վրա անց է կացվել նշագծում և տեղադրվել են լուսավորման նավիգացիոն համակարգեր: Բացի այդ՝ 31 L և 13 R ուղղվածությունն ունեցող թռիչքուղու 2550 մետր հատվածում ավարտվել է վերականգնողական աշխատանքների առաջին փուլը, որից հետո կատարվել է նշագծում ու տեղադրվել լուսային համակարգ:

kumsishvili_lari

Վերջերս Թբիլիսիի միջազգային օդանավակայանում անցկացվող վերականգնողական աշխատանքներին իր գնահատականը տվեց առաջին փոխվարչապետ, Էկոնոմիկայի ու կայուն զարգացման նախարար Դմիտրի Կումսիաշվիլին՝ իր շնորհակալությունը հայտնելով TAV Urban Georgia կազմակերպությանը, «Блэк Си Групп» շինարարական ընկերությանը, ինչպես նաև «Քաղաքացիական ավիացիայի գործակալությանը», «Վրաստանի օդանավակայանների միությանը» և էկոնոմիկայի ու կայուն զարգացման նախարարության կազմի մեջ մտնող «Վրացավիանավիգացիային»: Նախարարը ներկանների մոտ հայտարարեց, որ նման մասշտաբի աշխատանքների իրականացումը միայն ուժերի համատեղման պայմաններում է հնարավոր:

Առաջին փոխվարչապետը որպես գլխավոր ձեռքբերում նշեց այն, որ այսուհետ Թբիլիսյան օդանավակայանի ուղևորների մոտ ինքնաթիռի թռիչքի կամ վայրէջքի պահին տհաճ զգացողություն չի լինի:

884027

Թբիլիսյան միջազգային օդանավակայանը 2005 թ. նոյեմբերի 1-ին հանձնվել էր TAV Urban Georgia  թուրքական կազմակերպության հսկողությանը: Վերջերս, կապված այն հանգամանքի հետ, որ 2005 թ.-ի համեմատությամբ օդանավակայանի ուղևորների թիվն ավելի քան 4 անգամ աճել է, «Վրաստանի օդանավակայանների միություն» ՓԲԸ-ի և «TAV Urban Georgia» ՓԲԻ-ի միջև վերակնքվեց պայմանագիրը (Build Operate Transfer – BOT), համաձայն որի՝ կազմակերպության գործունեության ժամկետը երկարացվում է մինչև 2027 թ.-ը:

Նորացված պայմանագրի համաձայն՝ կազմակերպությունը կիրականացնի թռիչքուղիների ու հետագծերի ամբողջական վերականգնումը՝ Թբիլիսյան միջազգային օդանավակայանում՝ 2014 թ.-ի IATA Consulting –ի խորհրդատվության համաձայն: Ըստ համաձայնագրի՝ վերականգնողական աշխատանքները պետք է սկսվեին 2015 թ.-ի սեպտեմբերին, բայց սկսվեցին միայն հոկտեմբերին, և պետք է ավարտվեին 2016 թ.-ի հունիսի վերջին: Բացի դրանից՝ ստեղծվել էր Թբիլիսյան օդանավակայանի զարգացման մի ծրագիր՝ բաղկացած 4 կետից, ըստ որի մինչև 2027 թ.-ը կիրականացվի օդանավակայանի ենթակառուցվածքների ամբողջական վերականգնում, և դրանից բացի՝ կյանքի կկոչվեն որոշ ծրագրեր: Թբիլիսյան միջազգային օդանավակայանի զարգացման ծրագիրն իր մեջ ընդգրկում է վերականգնողական ու ընդարձակման աշխատանքներ՝ թռիչքուղիների ու տերմինալների կառուցման ուղղությամբ:

Ինչ վերաբերվում է անցկացվող վերականգնողական աշխատանքներին, այդ հարցի հետ կապված ինֆորմացիա ստանալու Dalma News-ի բոլոր փորձերը՝ TAV Urban Georgia կազմակերպությունից, անարդյունք եղան: Միակ բանը, որ հնարավոր եղավ պարզել, այն էր, որ Թբիլիսյան օդանավակայանի անվտանգության համար պատասխանատու կլինի Ներքին գործերի նախարարությունը, մասնավորապես՝ օբյեկտների պաշտպանության վարչությունը:

Նոր տերմինալը

kvirikashvili_journalists

Հունիսի 27-ին Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին Առաջին փոխվարչապետի, Էկոնոմիկայի ու կայուն տնտեսական զարգացման նախարար Դմիտրի Կումսիաշվիլու, փոխվարչապետի, Էներգետիկայի նախարար Կախի Կալաձեի և այլ անդամների հետ միասին ներկա գտնվոց Շոթա Ռուսթավելու անվան Թբիլիսյան միջազգային օդանավակայանի նոր տերմինալի շինարարության բացման արարողությանը:

Նրա խոսքերով՝ տերմինալի շինարարությունը սկսվում է նախատեսվածից շուտ, և դա կապված է զբոսաշրջության հետ:

«Վերջին ամիսներին մեզ մոտ նկատվում է զբոսաշրջիկների թվի մոտ 25 %-անոց աճ, ամենայն հավանականությամբ՝ այս ցուցանիշը ոչ միայն կպահպանվի, այլ նաև կավելանա: Այդ իսկ պատճառով՝ «TAV Georgia»  կազմակերպությունը սկսում է նոր տերմինալի շինարարություն: «TAV Georgia»-ն միջազգային «TAV Holding» կազմակերպության դուստր ձեռնարկությունն է, որը ֆրանսիացի իր կոլեգաների հետ միասին կառավարում է 40 օդանավակայանի գործունեություն՝ աշխարհի տարբեր ծայրերում, ներառյալ նաև Թբիլիսիի ու Բաթումիի օդանավակայանները: Շատ կարևոր է այն հանգամանքը, որ մեր համագործունեության արդյունքում վերջին տարիներին ավելացել է վրացական շուկա ժամանող ավիաընկերությունների քանակը»,- հայտարարեց վարչապետը:

yytyv

Ինչպես հայտնեցին Dalma News-ին Վրաստանի Էկոնոմիկայի ու կայուն զարգացման նախարարությունում, 2015 թվականի տվյալներով՝ Թբիլիսյան միջազգային օդանավակայանի ուղևորների քանակն ավելացել է շուրջ 1.8 մլն.-ով: Հենց այս փաստն էլ այն խթանն էր հանդիսացել, որի համար սկսվեց նոր տերմինալի շինարարությունը, վերջինիս ընդհանուր մակերեսը կազմում է 12 հազար խ.մ.և այդ շինարարությանը կմասնակցի շուրջ 500 հոգի: Նոր տերմինալն իր մեջ ընդգրկելու է 5 բաժիններ ու ուղևորական կամուրջներ: Այն պատրաստ կլինի արդեն 2017 թ.-ին, ինչի արդյունքում Թբիլիսյան միջազգային օդանավակայանը կարող է ամեն տարի սպասարկել մինչև 3.5 մլն. ուղևորի:

Դմիտրի Կումսիաշվիլու կարծիքով՝ տարածաշրջանում ավիացիոն ոլորտը անմիջական ազդեցություն կունենա երկրի տուրիզմի ու տնտեսության զարգացման վրա, քանի որ ամեն մի ուղևորի ժամանում, ինչպես նաև ցանկացած ինքնաթիռի թռիչք ու վայրէջք կխթանի դեպի Վրաստան ժամանող զբոսաշրջիկների ներհոսքը և կբերի օդանավակայանի ու նրա հետ համագործակցող այլ կազմակերպությունների եկամուտների ավելացում: Բացի այդ՝ Կումսիաշվիլին հայտարարեց, որ նախատեսված աշխատանքների ավարտին՝ օդանավակայանում կբացվեն նոր աշխատատեղեր:

Նոր ուղղություններ

2016 թ.-ի հունիսից Վրաստանի քաղավիացիայի գործակալությունում սկսվեցին կատարվել նոր փոփոխություններ: Կապված այն հանգամանքի հետ, որ Իրանը վրացական տուրիզմի մեջ իր հետաքրքրությունն է ցուցաբերում, Վրաստանի ավիացիոն շուկա մուտք գործեցին Air TABAN Airlines-ն՝ իր բազմաթիվ չարտերային չվերթներով: Չվերթներն իրականացվում են հետևյալ ուղղություններով՝ Սպահան- Թբիլիսի և Սպահան- Բաթումի: Ինչպես հայտարարվեց Վրաստանի Էկոնոմիկայի ու կայուն զարգացման նախարարությունում և Վրաստանի քաղավիացիայի գործակալությունում, TABAN Airlines  -ի չվերթները նախատեսված են հիմնականում զբոսաշրջիկների մեծ ու փոքր խմբերի համար:

Նշենք, որ Վրաստանի ու Իրանի միջև օդային հաղորդակցությունը վերականգնվել է 2016 թ. փոտրվարի 26-ից: Ընթացիկ ժամանակում ATA Airlines  և Qeshm Airlines երկու ավիաընկերություններով էլ իրականացվել են թռիչքներ՝ շուրջ 7 հազար ուղևոր՝ երկու երկրների միջև:

Իրանից ետ չի մնում նաև Չինաստանը, որը այժմ նախատեսում է Վրաստանում հիմնել իր ավիաընկերությունը: Դեռ սրանից շատ առաջ Վրաստանի քաղաքացիական ավիացիայի գործակալության պատվիրակությունը Չինաստանում հանդիպել էր «Հաուլինգ գռուպ» կորպորացիայի ներկայացուցիչների հետ, որոնք Վրաստանում իրենց բիզնես- կառուցվածքն են ներկայացնում: Չինաստանում կայացած հանդիպման ժամանակ կողմերը քննարկեցին երկկողմանի հարաբերությունների խորացման ու ապագա սերտ համագործակցության զարգացման հիմնահարցերը: Կողմերը պայմանավորվեցին համագործակցել նաև իրենց իրավասության շրջանակներն ընդգրկվող ոլորտներում, որի նպատակը կլինի Վրաստանում ավիացիոն շուկայի ինտենսիվ զարգացումն ապահովելը: Հանդիպման շրջանակներում կայացավ չինական ավիաընկերության ներկայացուցիչների հետ խորհրդակցություն: Քաղավիացիայի գործակալության ներկայացուցիչները նրանց մանրամասն տեղեկություններ հաղորդեցին Վրաստանում ավիացիոն շուկայի զարգացման տենդենցների մասին:

Ունեցած ինֆորմացիայի համաձայն՝ երկու կողմերն էլ հանդիպումից ստացած արդյունքներով գոհ մնացին, իսկ բանակցությունների մյուս փուլը նախատեսված է անցկացնել Թբիլիսիում՝ շատ մոտ ապագայում: Չինական կողմի հրավերով նաև հանդիպմանը ներկա էին չինական ավիաընկերության ներկայացուցիչները՝ Air China, Hainan Airlines, China Southern Airlines և China Eastern Airlines-ը: Բացի դրանից՝ հանդիպման ժամանակ ընդունվեց որոշում այն մասին, որ China Southern Airlines –ը իր համակարգում կավելացնի ևս մեկ նշանակետ՝ Վրաստանին: 2016 թ.-ի սեպտեմբերի 22-ից նշված ավիաընկերությունը կսկսի իրականացնել Պեկին-Ուրումչի-Թբիլիսի ուղղությամբ չվերթներ:

Չինաստանի քաղաքացիական ավիացիայի կառավարության առաջին դեմքերի անունից արված հայտարարության համաձայն՝ ելնելով երկու երկրների միջև քաղաքական ու առևտրա-տնտեսական հարաբերությունների ընդարձակումից՝ վրացական շուկան չինական ավիաընկերության համար ավելի գրավիչ է դառնում: Չինական ավիաընկերության ներկայացուցիչները ծանոթացան Վրաստանում գործող լիբերալ ավիացոն օրենսդրական բազային և հետաքրքրություն ցուցաբերեցին վրացական ավիացիոն բիզնեսի զարգացման գործում: Բացի դրանից՝ հանդիպման ժամանակ չինական կողմը բարձր գնահատեց թռիչքների անվտանգության վերաբերյալ անցկացված աուդիտը, որն իրականացրել է «Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպությունը» (ICAO): Չինական կողմը վրաց գործընկերների հետ հանդիպումն անվանեց պատմական և նրանք հրավիրեցին Վրաստանից ներկայացուցիչներին՝ օգոստոս ամսվա ընթացքում կայանալիք ավիացիոն ֆորումին, որը տեղի կունենա Ուրումչի քաղաքում: Այսպիսով՝ վերջում կողմերը հետագա սերտ համագործակցության զարգացման որոշում կայացրին:

Շոորենա Կարչավա, հատուկ Dalma News-ի համար: