Վրաստանը շարունակում է ներկայացնել իրեն, որպես տրանսպորտային լոգիստիկ հանգույց կամ Սևծովյան և Կասպից կամուրջ, ինչը պայմանավորված է պետության հարմար աշխարհագրական դիրքով և բազմաթիվ նախագծերով, որոնք իրականցվում են հարևան երկրների հետ:
Այս կապակցությամբ հարկ է նշել, որ ապրիլի 13-ին Բաքվում կայացավ Միջազգային տրանսկասպիան տրանսպորտային ուղու օպերատորների հանդիպումը, որի ընթացքում ստորագրվեց Միջազգային տրանսկասպիան տրանսպորտային կոնսորցիում ստեղծելու մասին համաձայնագիր: Կոնսորցիումի մասնակիցներ դարձան ADY Express, Ադրբեջանի ACSC Logistics, Ղազախստանի KTZ Express և Վրաստանի Trans Caucasus Terminals ընկերությունները: Կողմերը ստորագրեցին համաձայնագիրը և որոշում կայացրին մայիսին` այս ուղղությամբ բեռնափոխադրումներ կատարելու մասին:
Տվյալ համաձայնագիրը կարագացնի Տրանսկասպիան տրանսպորտային ուղու շահագործումը, ինչը համընկնում է Վրաստանի ռազմավարության հետ, այն է` սեփական ենթակառույցների համար բեռների հավելյալ ծավալների ներմուծումը: Այդպես, Տրանսկասպիան տրանսպորտային ուղով ընթացող «Nomad Express» գնացքը բեռները Չինաստանից Եվրոպա է տեղափոխում 10-12 օրերի ընթացքում: Սա տրանսպորտային միջանցքի առավելություններից մեկն է: «Բաքու-Թբիլիսի-Կարս» երկաթգծի կառուցումից հետո միջանցքի ծավալային հնարավորությունները կմեծանան և բեռների առաքման ժամկետները կկրճատվեն:
Ինչ վերաբերվում է սևծովյան երկրներին, ապա Թբիլիսին ակտիվ է նաև այդ ուղղությամբ: Ապրիլի 15-ին Ադրբեջանի, Ռումինիայի, Վրաստանի և Մոլդովայի երկաթուղիների վարչությունների ներկայացուցիչները հուշագիր ստորագրեցին` տրանզիտային բեռնափոխադրումների ոլորտում համագործակցության մասին: Փաստաթուղթն ստորագրվեց ռումինական Կոնստանցա քաղաքում կայացած կլոր սեղանի բանակցությունների արդյունքում, որը նվիրված էր «Եվրոպա-Ասիա» միջանցքով բեռնափոխադրումների զարգացմանը, որին մասնակցեցին տարբեր դելեգացիաներ, ի դեմս «Ադրբեջանական երկաթգծեր» ըննկերության ղեկավար Ջավիդ Գորբանովի, «Վրացական երկաթգծեր» ընկերության գլխավոր տնօրեն Մամուկա Բախտաձեի, «Մոլդովայի երկաթգծեր» ըննկերության գլխավոր տնօրեն Յուրի Տոպալեի և CFR Marfa («Ռումինական երկաթգծեր» ընկերության վրացական օպերատորը) ընկերության Լաուրենտի Գեորգեսկուի: Քննարկվում է Եվրոպայից Ասիա բեռնափոխադրումների կատարումը ռումինական Կոնստանցա նավահնագստով և վրացական Փոթի նավահանգստով` Վրաստանի, Ադրբեջանի և Իրանի տարածքով, ինչպես նաև հակառակ ուղղությամբ:
Չմոռանանք, որ Վրաստանը նաև հանդիսանում է ՎՈՒԱՄ-ի ակտիվ մասնակիցներից մեկը: Այս կազմակերպության շրջանակներում իրականցվում է ՎՈՒԱՄ-ի տրանսպորտային ռազմավարությունը, որի նպատակն է մասնակից պետությունները դարձնել Կասպյան և Սևծովյան տարածաշրջանների կարևոր տրանզիտային կենտրոններ: Այդպիսով Ադրբեջանը, Ղազախստանը, Վրաստանը և Ուկրաինան ստորագրել են համաձայնագիր Տրանսկասպիան միջազգային տրանսպորտային ճանապարհով բեռնափոխադրումնների մրցունակ սակագներ սահմանելու մասին: Տրանսկասպիան միջազգային տրանսպորտային ճանապարհը անցնում է Չինաստանի, Ղազախստանի, Ադրեբջանի, Վրաստանի միջով, անցնում Թուրքիայի և Ուկրաինայի միջով` հասնելով Եվրոպա: Առաջին փորձնական բեռնատար գնացքը, անցնելով «Շիհեզի (Չինաստան)-Դոստիկ-Ակտաու-Ալյատ» ուղով, հասել է Բաքվի միջազգայի ծովային առևտրային նավահանգիստ նախորդ տարվա օգոստոսի հինգին:
Բացի դա` Վրաստանը ցանկանալով դառնալ Հարավային Կովկասի կարևորագույն լոգիստիկ զարկերակ, միացել է Թուրքիա-Ադրբեջան տանդեմին` տրամադրելով իր երկրի տարածքը «Կարս-Թբիլիսի-Բաքու» երկաթգծի կառուցման համար: «Բաքու-Թբիլիսի-Կարս» (ԲԹԿ) երկաթգծի կառուցումը կարևոր նշանակություն ունի, ոչ միայն Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքիայի բեռնափոխադրումների համար, այլև ողջ Եվրոպայի: ԲԹԿ երկաթգիծը կառուցվում է վրացական, ադրբեջանական և թուրքական համաձայնության արդյուքնում: Վրացական տարածքի կառուցման համար Ադրբեջանը տրամադրել է 775 մլն. դոլար: Տվյալ նախագծի ֆինանսավորումը նավթային պետական հիմնադրամի կողմից կատարավում է Ադրբեջանի նախագահի 2007թ-ի փետրվարի 21-ի հրամանի համաձայն` «Բաքու-Թբիլիսի-Կարս նախագծի իրականացման մասին»: Տրանսպորտային միջանցքի մաքսիմալ հնարավոր անկացվող բեռնային ծավալը կազմում է 17 միլիոն տոննա բեռ`մեկ տարվա ընթացքում: Սկզբնական փուլում այդ ցուցանիշը կգտնվի մեկ միլիոն ուղորների և 6,5 միլիոն տոննա բեռի սահմաններում:
Բացի «Արևելք-Արմուտք» ուղղությունները Վրաստանն ակտիվորեն ներգրավված է նաև հարևան ՌԴ-ին և Հայաստանին տրամադրվող տրանզիտային ծառայություններում: Մոսկվան և Երևանը օգտագործում են ինչպես սևծովյան նավահանգիստները (Բաթումի, Փոթի), այնպես էլ Վրաստանի ավտոճանապարհները փոխադարձ բեռնափոխադրումների համար: Այսօրվա դրությամբ Թբիլիսին իրականցնում է հյուսիս-հարավ տրանսպորտային միջանցքը հարևան Հայաստանի հետ: Հյուսիս-հարավ տրանսպորտային միջանցքը միացնում է Կենտրոնական Ասիան և Հնդկաստանը Իրանի, Վրաստանի, Ռուսաստանի և Եվրոպայի հետ: Անցնելով Հայաստանի տարածքը հյուսիսից հարավ (Մեղրի-Կապան-գորիս-Երևան-Աշտարակ-Գյումրի-Բավրա)` միջանցքը հյուսիսում միանում է վրացական ճանապարհին, որը տանում է դեպի Փոթի և Բաթումի (Սև ծովի նավահանգիստներ), իսկ հետո դեպի Ռուսաստան, ԱՊՀ երկրներ և Եվրամիություն: Հյուսիս-հարավ ավտոճանապարհը հանդիսանում է միջազգային AH82 մայրուղու մի մասը, որը միմյանց է կապում Կենտրոնական Ասիայի այնպիսի երկրներ, ինչպիսիք են Ղազախստանը, Ղրղզստանը, Տաջկստանը, Թուրքմենստանը և Ուզբեկստանը:
Այս նախագծի իրականացումը թույլ կտա իրանական ապրանքներին Հայաստանի միջով մտնել ինչպես վրացական ներքին շուկա, այնպես էլ ԵՄ-ի Սևծովյան նավահանգիստներ և Ուկրայինա ու ՌԴ: Բացի դա` նախագիծը թույլ կտա վրացական մարդատար տրանսպորտների համար ստեղծել երթևեկություն առանց խոչընդոտների, կբարելավի սպառման շուկայի հասանելիությունը, կնվազեցնի լոգիստիկ պահումներրը և շրջակա բնակավայրերի բնակիչների համար կստեղծի բարենպաստ տրանսպորտային միջավայր:
Այսպիսով` կարելի է ասել, որ պաշտոնական Թբիլիսին հետզհետե կյանքի է կոչում Արևելք-Արևմուտք և Հյուսիս-Հարավ ուղղություններում տրանսպորտային հանգույց դառնալու իր ծրագրերը, ինչը հավելյալ տնտեսական շահույթ կբերի և կումուլյատիվ ազդեցություն կունենա պետության տնտեսության շատ բնագավառների համար:
Գիորգի Քարտվելի` հատուկ Dalma News-ի համար