«Վրացական երազանք» իշխող կոալիցիայի ներսում մեծ խառնաշփոթ է: Չար լեզուներն ասում են, որ կուսակցությունը չի կարողանա երկար ժամանակ պահպանել միասնությունը և գտնվում է փլուզման եզրին: Իսկապես` «Վրացական երազանքի» ներկայացուցիչները այլև չես փորձում թաքցնել միմյանց նկատմամբ ունեցած հակակրանքը: Կռվախնձորը Հանրապետական կուսակցությունն է, որը չգիտես ինչու` փորձում է իր հայացքները և գաղափարները փաթաթել մյուսների վզին: Հանրապետականները հայտարարեցին, որ չեն պատրաստվում լքել կոալիցիան, քանի որ հասկանում են, որ 2016թ-ի խորհրդարանական ընտրություններին անկախ մասնակցությունը չափազանց ռիսկային է և իրենք կարող են պատգամավորական աթոռներ կորցնել:

Փորձագետները գտնում են, որ այսօրվա դրությամբ Վրաստանում նախընտրկան խուճապ է: Այս ընթացքում անցանկալի են ցանկացած տեսակի փոփոխությունները, և կոալիցիայի շարքերում գտնվող ուժերը, պարզապես պարտավոր են պահպանել միասնությունը: Քաղաքագետների կանխատեսումների համաձայն` խորհրդարանը, որը կձևավորվի աշնանային ընտրություններից հետո, ավելի բազմակուսակցական է լինելու: Բացառված չէ, որ խորհրդարանի կազմի մեջ կմտնեն այնպիսի կուսակցություններ, ովքեր վաղուց են իրենց հերթին սպասում տոկոսային սահմանագծից այնկողմ: Սակայն, կա նաև մեդալի հակառակ կողմը` որքան «բազմերանգ է» խորհրդարանը, այնքան պասիվ են ընտրողները:

Վերջես ինտերնետում թաքնված տեսախցիկով արված ձայնագրություններ հայտնվեցին, որոնք վարկաբեկում էին վրացի կին քաղաքական գործիչներին: Ընդդիմադիրները մատնացույց արեցին «Վրացական երազանքի» որոշ ներկայացուցիչների: Փորձագետների կարծիքով` այս փաստը կարող է օգնել միայն նրան, որ կառավարության վարկանիշային ցուցանիշները ավելի կնվազեն: Հանրապետական կուսակցության դեմ կոմպրոմատի տարածմամբ են սպառնում նաև «Արդյունաբերությունը կփրկի Վրաստանը» կուսկցության ներկայացուցիչները:

«Վրացական երազնքն», իր հերթին, փորձում է հարթել հանրապետականների և «արդյունաբերողների» միջև առաջացած կոնֆլիկտը: Վրաստանի վարչապետը մի քանի անգամ հանդիպում է անցկացրել այս երկու կուսակցությունների ներկայացուցիչների հետ` փակ դռների ետևում: Բանակցությունների ավարտին արվում էին խոստումնալից հայտարարություններ: Սակայն, մի քանի օր անց, հանրապետականների հասցեին արվող կրիտիկական արտահայտությունների ալիքը նորից էր գլուխ բարձրացնում:

«Արդյունաբերողների»  առաջնորդ Գոգի Տոպաձեն հայտնեց` «Նախարարի հետ հանդիպումից հետո մենք դադարեցինք որևէ մեղադրական հայտարարություններ անել: Այդպես կշարունակենք նաև հետագայում` ուշադրություն չդարձնելով սադրանքներին: Սակայն, եթե մեր հակառակորդները կանցնեն սահմանը, այդ դեպքում մենք չեն թաքցնի մամուլից և հեռուստատեսությունից մեր ունեցած կոմպրոմատը, ինչը որոշ մարդկանց հաստատ դուր չի գա»:

Հետևելով «արդյունաբերողների» և հանրապետականների հակամարտությանը` պատգամավոր Թամազ Մեչիաուրին համեմատեց կոալիցիայում ստեղծված իրավիճակը «Ցուլը և Ճանճը» առակի հետ:

Вол из своих последних сил поля пахал и лес возил. На нем сидела муха и кровь пила, по слухам.

Мы пашем – муха говорит. Сама же день-деньской лежит

mechiauri_1_1_1

«Քանի որ կոալիցիան յուրատեսակ ընտանիք է, էլ ինչու՞ փոխել ստանդարտները: Սակայն, եթե տվյալ կազմակերպությունը ստեղծված է միայն խորհրդարան մտնելու համար, ապա զարմանալի չէ, որ կուսակցությունների մեջ հակակրանք կա»,- ասաց Մեչիաուրին:

Հանրապետականները հայտարարեցին, որ չեն պատրաստվում լքել կոալիցիան, և իրենց որոշման վրա չեն կարող ազդել ոչ «արդյունաբերողները», ոչ էլ այլ ուժեր: Սակայն փորձագետ Խաթունի Լագաձիդեն այս ամենի վերաբերյալ իր կարծիքն ունի: Այսօր, փորձագետի կարծիքով, «Վրացական երազանքի» ներսում հակամարտությունը սրվել է` ավելիք քան երբևէ:

1439458009

«Գոգա Տոպաձեի խոսքերը կոնկրետ քաղաքական գործչի հորինվածք չեն, այլ զգուշացում են ներկայացնում, որն ուղղված է հանրապետականներին կոալիցիայի մեկ այլ թևի կողմից: Առաջիկա ընտրությունների ֆոնին հասկանալի է, որ կուսակցությունների մեջ գրեթե ձեռնամարտային պայքար է ընթանում` նոր խորհրդարանի կազմում հայտնվելու համար: Որքան էլ խոսեն կոալիցիայի միասնականության մասին, բայց այն պահպանել չի հաջողվում, քանի որ խորհրդարանական աթոռ զբաղեցնելու իրավունքը կենսական նշանակության հարց է դարձել: «Վրացական երազանքը» գտնվում է ծայրահեղ բարդ իրավիճակում` այն փլուզվում է ներքին հակասությունների պատճառով»,- հայտնեց փորձագետը:

Ստեղծված իրավիճակում վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլիի հայտարարությունը բավական տրամաբանական հնչեց: Նրա խոսքերով` «Վրացական երազանք» քաղաքական կուսակցությունը ընտրություններին կմասնակցի ինքուրույն: Առաջիկա ընտրություններին մասնակցելու ձևաչափի և դրա վերաբերյալ կայացված որոշումների մասին Դավիթ Ուսուպաշվիլին խոսել է կառավարության ընդունարանում կայացած հանդիպման ժամանակ: Վարչապետը պարզաբանեց, որ կոալիցիայի անդամների անկախ մասնակցությունը ընտրություններում ընդունելի ձևաչափ է: Անկախ այդ որոշումից` կառավարությունը և դրա բոլոր անդամները կշարունակեն իրենց աշխատանքը նախկին ռեժիմով:

«Անկախ կուսակցական պատկանելիությունից կառավարության կայունությունը շատ կարևոր է, և մենք կփորձենք շարունակել մեր աշխատանքը նախկի ռեժիմով միչև ընտությունների կայանալը: Այսօր դեռ վաղ է խոսել ընտրություններից հետո համագործակցության ձևաչափի մասին: Անհրաժեշտ է, որպեսզի Վրաստանի բնակչությունը համապատասխան ընտրություն կատարի: Կուսակցությունների առանձին մասնակցությունը ընտրություններում միջազգային ընդունված պրակտիկա է, այդտեղ յուրահատուկ ոչինչ չկա»,- հայտարարեց Կվիրիկաշվիլին:

Վարչապետի խոսքերով` 2012թ-ին, երբ «Վրացական երազնաքը» հանդես եկավ մեկ բլոկով, երկրում վիճակը լրիվ այլ էր, իսկ նախընտրական գործընթացը շատ բարդ էր: Այսօր ընտրական համակարգը շատ ավելի թափանցիկ և դեմոկրատական է:

Դավիդ Ուսուպաշվիլին համաձայնվեց վարչապետի հայտարարության հետ և պարզաբանեց, որ Հանրապետական կուսակցությունը կոալիցիայի լիդերների հետ խորհրդկցությունից հետո որոշում է կայացրել ընտրություններին մասնակցել ինքնուրույն:

«Մեզ համար պարզ էր, որ «Վրացական երազանք» կուսակցության համար առաջնային է ընտրություններում անկախ մասնակցությունը: Մենք ընդունում ենք այդ մարտահրավերը, այդ իրողությունը, որը բազմակուսակցական երկրներում նորմալ երևույթ է: Կոալիցիաները ստեղծվում են, որպեսզի միչև նոր ընտրությունների կայանալը կառավարեն երկիրը, իսկ կուսակցությունները ընտրություններին մասնակցում են կամ բլոկի կազմում, կամ առանձին: Մեր որոշումը նոր խոսք է վրացական քաղաքական դեմոկրատական համակարգի համար»,- հայտարարեց Ուսուպաշվիլին:

Վարչապետի որոշումից դժգոհ մնաց «Արդյունաբերությունը կփրկի Վրաստանը» կուսակցության լիդեր Գոգի Տոպաձեն և հանդես եկավ հետևյալ մեկնաբանությամբ`

Որոշակի ժամանակ մենք գտնվում էինք միևնույն կոալիցիայի կազմում, սակայն, ժամանկը ցույց տվեց, որ մի շարք հարցերի շուրջ մեր կարծիքները բաժանվում են: Օրինակ` խոսքը գնում է նոր օրենքներ ընդունելուն, որոնք իմ կարծիքով, անընդունելի են Վրաստանի համար: Բացի դա` մեր հասցեին ստորացուցիչ հայտարարություններ էին արվում: Այդ պատճառով մենք որոշեցինք լքել կոալիցիան:

Այսպիսով` Վրաստանի ամենախոշոր քաղաքական միություններից մեկը` Հանրապետական կուսակցությունը, որը մտնում էր «Վրացական երազանք» իշխող կոալիցիայի կազմի մեջ, կմասնակցի 2016թ-ի խորհրդարանական ընտրություններին կոալիցիայից անկախ:

Ուզած-չուզած վերադառնում ենք Թամազ Մեչիաուրիի հիշատակած «Ցուլը և Ճանճը» առակին: «Վրացական երազանքի» վարկանիշը կտրուկ ընկել է: Կոալիցիայի անդամ-կուսակցությունները արդեն վաղուց միմյանց չէին հասկանում: Հրավիրված քաղաքգետների, կամ էլ սեփական անալիզների շնորհիվ` «Վրացական երազանքը» գնահատեց սեփական ուժերը և ապագայի հեռանկարները, ինչի արդյունքում չցանկացավ հանդես գալ «ցլի դերում» այն կուսակցությունների համար, ովքեր տվյալ միության մեջ «ճանճի» դերում են հայտնվել:

Այսօր առաջանում է հետևյալ հարցը` արդյո՞ք հանրապետականները կշարունակեն հանդես գալ ինքնուրույն, թե՞ սովորության համաձայն կմիանան որևէ այլ կուսակցության: Նշենք նաև, որ արդեն հայտարարություններ են արվել, որ հանրապետական նախարարները կմնան կառավարությունում միչև 2016թ-ի օգոստոսը: Մոտիվացիան կայանում է նրանում, որ հանրապետականները գտնում են, որ երկրում կայունություն պահպանելու և արտաքին քաղաքականության բռնած ճանապարհից չշեղվելու համար կարևոր է կոնկրետ պաշտոններում երկարատև աշխատանքը, ոչ թե ամեն վայրկյան նախարարների կաբինետում կադրերի փոփոխությունները:

Այնուամենայնիվ` ժամանակը ցույց կտա, թե ինչպես կզարգանան իրադրաձությունները…

Շորենա Պապաշվիլի