Վրացի դիզայներ Շերոն Մարն արդեն վեց  տարի է ապրում է Վրաստանի սահմաններից դուրս: Նրա կարիերան սկսել է 2011թ.-ին Իտալիայում: Աշխատանքի բերումով` նա ստիպված է լինում շրջագայել եվրոպական տարբեր երկրներում, բայց նրա հիմնական բնակության վայրը Պորտուգալիան է: Շերոնի խոսքերով` այդ երկրում նա իրեն տանն է զգում:

Շորենա Մարցվալաձեին Շորեն Մար կեղծանունով են կնքել նրա արտասահմանցի կոլեգաները, ովքեր դժվարանում էին արտասանել նրա վրացական անունը: Այսօր դիզայները զգտում է, որ «Շերոն Մար» բրենդի հագուստները վաճառվեն նաև Վրաստանում: Մի քանի ամիս առաջ Շերոնը Թբիլիսիում բացեց ոչ մեծ ատելյե, որտեղ ստեղծեց  զգեստ Վարաստանի  «Ձայնը» 2015  մրցույթի մասնակիցներից մեկի` Նինո Սուխիտաշվիլիի համար: Դիզայները գտնում է, որ Վրաստանում տաղանդները չեն գնահատվում մինչև արտերկրում հաջողությունների հասնելը: Այդ պատճառով Շերոնը մեծ պատասխանատվությամբ է մոտենում հայրենիքում իր առաջին անհատական ցուցադրությանը:

Շորենը մասնակցել է այնպիսի ցուցադրությունների, ինչպիսիք են «MedModa» (Իտալի), «Braga Fashion Show» (Պորտուգալիա), «Fashion Night Porto» (Պորտո, Պորտուգալիա), «Donetsk Fashion Days» (Ուկրաինա), «Uptown Fashion Week» (Նյու Յորք ԱՄՆ). Uptown Fashion Week NY նորաձևության ամսագիրը Շերոնի ստեղծած զգեստներից մեկը տեղադրել է իր շապիկին:

Իսկ միջազգային Sikania creative միջազգային դիզայներական մրցույթի ժամանակ Շերոնը արժանացել է գլխավոր մրցանակի: Հռոմի Fashion Night նորաձևության ցուցադրության ժամանակ, ինչպես նար Դոնեցկի մրցույթում Շերոնը արդեն մասնակցում էր որպես ժյուրիի անդամ: Այս տարի Շերոնը ստացել է Metropolitan Fashion Week-ի մասնակցության հրավեր, իսկ նրա պորտֆոլիոն հետաքրքրել է լեգենդար Dior ընկերությանը:

Դիզայների խոսքերով` արտասահմանցիների հետ աշխատանքը սովորեցրել է նրան շփման մեջ ուղղախոս լինել: Շերոնն իրեն զգայուն է համարում և ինքն էլ փորձում է ոչ ոքի չնեղացնել: Նրան դուր է գալիս շփվել տաղանդավոր մարդկանց հետ և նա պատրաստ է օգնել նրանց առաջին քայլեր անել, բայց միայն այն դեպքում, եթե նրանք բավական կարգապահ են:

Շերոնը մարդկանց մեջ գնահատում է ներքին կրթվածությունը և դաստիարակությունը: Նրա կարծիքով հաջողության հասնելու համար մարդ պետք է հավատա իր ուժերին: Դիզայները չափազանց ճշտապահ է, այդ պատճառով` ուրիշների անճշտապահությունը նրան նյարդայնացնում է:

 

«Ես կասկածում եմ, որ ինձանից ավելի ճշտապահ մարդիկ կգտնվեն (բացի գերմանացիները): Չնայած իմ ծանրաբեռնված գրաֆիկի` ես գործնական հանդիպումների եմ գալիս  նշանակված ժամից 15 րոպե շուտ»,- ասում է Շերոն Մարը:

 

Տաղանդ ունենալու գործոնը Շերոնին չի խանգարում սեփական անձի հանդեպ լինել պահանջկոտ և քննադատող: Նա իր աշխատանքները չի հանձնում հանդիսատեսի դատին, քանի դեռ դրանք իրեն դուր չեն գալիս: Իր ամենաբացասական հատկությունն է համարում տրամադրության փոփոխականությունը,- «Իմ օրը կախված է նրանից, թե ինչ տրամադրությաբ եմ ես առավոտյան արթնացել: Ես ոչինչ չեմ կարող անել, այդպիսին եմ, ինչ արած»,- պատմում է Շերոնը:

Այս տարվա ապրիլի մեկին դիզայները պլանավորում է անհատական ցուցադրություն անցկացնել:Այդ նպատակով նա վրացի մոդելների մեջ փնտրում է այն միակին, ով կներկայացնի ողջ հավաքածուն: Մրցույթի առաջին փուլը անցել է և մի քնաի մոդելներ արդեն ընտրվել են: Վերջնական ընտրությունը դեռ կայացված չէ, այնուամենայնիվ, հեղինակը դեռևս փնտրում է և մտորում: Առաջին փուլի ժամանակ մոդելները ներկայացան առանց դիմահարդարման, այն դեպքում, երբ երկրորդ փուլում ֆինալիստներին սպասվում է կոստյումացված ֆոտոսեսիա:

 

Մարլեն Դիտրիխ

Ցուցադրության թեմայի ընտրության հարցում ես ոգեշնչվեցի Մարլեն Դիտրիխից (գերմանացի դերասանուհի և երգչուհի): Ես ինձ թույլ տվեցի իմպրովիզ անել տարբեր դարաշրջանների մոդայի հետ, սակայն, զգեստներում ներմուծեցի նաև ժամանակակից դետալներ, որպեսզի մոդելներն ավելի մեծ պահանջարկ ունենան` կոմերցիոն տեսանկյունից:

Հիմա ես զբաղված եմ տիպաժի որոնումներով, ով կլինի հավաքածուհի դեմքը: Փետրվարի 15-ին մենք կսկսենք ֆոտոսեսիաները: Այստեղ արդեն առաջնորդվում եմ թեկնածուների ֆոտոգենիկությամբ: Ցանկալի է, որ ցուցադրության բացումը անի այն ֆոտոմոդելը, ում ես կընտրեմ որպես բրենդի դեմք: Եթե ամեն ինչ իդեալական կլինի և աղջիկը 170սմ.-ից ցածր հասակ չի ունենա, ապա հենց նա էլ հնարավորություն կստանա դուրս գալ պոդյում: Հակառակ դեպքում` ցուցադրության համար ես մեկ այլ մոդել կընտրեմ:

Քաստինգի ժամանակ ես նկատեցի, որ դուք ընտրություն եք կատարում թիմային եղանակով: Այսինքն միայնակ չե՞ք կայացնում որոշումները:

Իհարկե, ոչ: Մոդելների թեկնածությունները համաձայնեցվում են լուսանկարիչների հետ և ես հաշվի եմ նստում նրանց կարծիքի հետ:

Դուք բավական հաջողակ եք արտերկրում: Ինչու՞ որոշեցիք Վրաստանում ցուցադրություն կազմակերպել:

Մի քանի ամիս առաջ Վրաստանում ես անցկացրեցի Համաշխարհային նորաձևության փառատոնը` ի օգնություն Դիտո Ցինցաձեի ֆոնդին: Թբիլիսի ժամանեցին նորաձևության աշխարհի ազդեցիկ դեմքեր: Ես հաճախ էի իմ մասին լսում մոտավորապես այսպիսի զրույցներ` «թող կազմակերպի իր հավաքածուի ցուցադրությունը, հետաքրքիր է, թե ինչեր ունի ինքը»: Վրաստանի հանդիսատեսին ես դեռևս չեմ ներկայացրել իմ գործերը, այդ պատճառով հիմա ես անում եմ ամեն ինչ, որպեսզի ներկայացնեմ ողջ գիտելիքներն ու փորձը` անցած տարիների ընթացքում ձեռք բերած: Ես ուզում եմ նույն էմոցիաներրը զգալ, ինչպիսիք լինում էին արտերկրում ցուցադրությունների ժամանակ:

Այս ցուցադրության նորությունը լինելու է տղամարդկանց համար հագուստի հավաքածու՞ն:

Այո: Ես առաջին անգամ եմ տղամարդկանց հագուստի հավաքածու ներկայացնում: Նախկինում ստեղծել եմ տղամարդկանց կոստյումներ, բայց որպես հավաքածու սա առաջին անգամն է: Հագուստները կլինեն պրակտիկ և ժամանակակից լուծումներով` առանց ռետրո ոճի: Քանի որ ես պատրաստվում եմ Վրաստանում ներկայացնել իմ բրենդը, ապա հավաքածուն պետք է նաև շահավետ լինի:

Ասում են` նորը լավ մոռացված հինն է: Որքանո՞վ է հեշտ պահպանել սեփական յուրահատկությունը, երբ ձգտում ես դեպի ռետրո թեմատիկան:

Նորաձևությունը երբեք չի փոխվում: Իրականում փոխվում են միայն մանր դետալներ, բայց եթե ավելի խորը նայենք, հեշտությամբ կարելի է նկատել, որ հագուստներն իրականում իրար նման են: Չի կարելի ասել, որ իմ նոր հավաքածուն ամբողջովին ռետրո ոճում է, պարզապես մենք կստանանք Մարլեն Դիտրիխի թեմատիկ ոճի ժամանակակից տարբերակը:

Ըստ ձեր ընտրած թեմատիկայի` կարելի է ենթադրել, որ դասական գույները (սև-սպիտակ) կգերակշռեն ձեր հավաքածուի մեջ: Ինչպե՞ս եք խուսափելու միօրինակությունից և ինչպիսի՞ կոնտրաստներ կառաջարկեք մեզ:

Դիզայները հետաքրքիր է հենց այն ժամանակ, երբ նրան հաջողվում է ճաշակով ներկայացնել նոր գաղափարները` կոտրելով բոլոր չափորոշիչները: Մարլեն Դիտրիխի թեմայի շուրջ աշխատելը հեշտ չէ: Այդ կինը դարաշրջան է կերտել: Բնականաբար` հավաքածուի մեջ կլինեն դասական գույներ, բայց բազմագույն կտորները նույնպես կգտնեն իրենց տեղը:

Ինչու՞մն է վրացի և արտասահմանցի սպառողների միջև տարբերությունը:

Վրացի սպառողը շատ պահանջկոտ և հավակնոտ է: Երբեմն կարող է չլսել մասնագետի խորհուրդը: Վերջերս մեզ մոտ մի կին եկավ և խնդրեց իր համար զգեստ կարել, որը կքողարկեր նրա փորը: Ես կատակեցի, ասացի, որ ես մոդելավորող եմ, ոչ թե պլաստիկ վիրաբույժ, բայց այդ խնդրի լուծումը մենք գտանք: Ես կարծում եմ, որ նա գոհ մնաց:

Որքան գիտեմ` դուք չեք պատրաստվում երկար մնալ հայրենիքում: Այնուամենայնիվ` բացել եք սեփական ատելյեն:

Ցավոք` ես դեռ չեմ տեսնում հեռանկարներ Վրաստանում մնալու համար: Ես նաև խուսափում եմ տեղի բոմոնդի հետ շփումից` փորձելով ավելի շատ ուշադրություն դարձնել իմ ստեղծագործական աշխատանքին:

Իսկ ի՞նչ կասեք այն զգեստի համար, որը կարել եք «Ձայնը» նախագծի մասնակցի համար:

Իմ մոդելավորած զգեստը կրել է Նինո Սուխիտիշվիլին: Ես ինքս եմ աշխատել այդ զգեստի վրա` կատարելագործելով յուրաքանչյուր դետալը: Դա իմ նվերն էր Նինոյին, և փող ես չեմ վերցրել:

Ես գիտեմ, որ դուք երաժշտական կրթություն ունեք` ջութակ եք նվագում: Ի՞նչ տեղ է զբաղեցնում երաժշտությունը ձեր կյանքում:

Այո, ճիշտ է, ես ավարտել եմ երաժշտական յոթամյա դպրոցը: Երաժշտությունը ինձ համար ներշնչանքի աղբյուր է: Ես լսում եմ դասական երաժշտություն, երբ նկարում կամ աշխատում եմ մոդելների վրա: Իմ սիրելի խումբն է Bad Endglish-ը: Դասականներից նախընտրում եմ Վիվալդիի «Տարվա եղանակները»: Նրա երաժշտությունն առհասարակ ինձ շատ է հուզում: Առանց երաժշտության մի տեսակ դատարկ է:

Նինո Սուխիտիշվիլի

Դուք օգնու՞մ եք սկսնակ դիզայներներին:

Սեփական փորձից գիտեմ, թե որքան կարևոր է, երբ օգնում են քեզ քո ճանապարհի սկզբում: Եթե ես ժամանակին փորձառու օգնականներ ունենայի, ապա երջանիկ կլինեի այն տարիներին, երբ նոր-նոր ոտք էի դնում նորաձևության աշխարհ:

2008թ.-ին մահացավ հայրս, և ես հասկացա, որ պետք է ինքնուրույնություն սովորեմ: Հաջողության հասա իմ աշխատասիրության և տաղանդի շնորհիվ: Չէմ խորշում դժվար աշխատանքից: Կար ժամանակ, երբ ես ստիպված էի ամաններ լվանալ իտալական ռեստորաններից մեկում, որպեսզի գումար հավաքեմ իմ առաջին հավաքածուի ստեղծման համար: Թեև չի կարելի ասել, որ ես նեղացած եմ ճակատագրից: Ես չեմ հանդիպել անհաղթահարելի դժվարությունների:

Հորաքույրս նկարչուհի է: Փոքր ժամանակ ես երազում էի դերասանուհի դառնալ: Մի անգամ ես գողացա նրա աշխատանքներից մեկը և նկարեցի վրա: Դա իմ առաջին նկարն էր: Հետո, մի քնաի տարի անց, ես ընդունվեցի գեղարվեստի ակադեմիա: Ռեկտորը` Իյա Պիրցխելաուրին, իմ ուսուցիչն էր: Ակադեմիական միջավայրը ինձ վրա նույնպես ազդեցություն ունեցավ:

Դուք ձեր էությամբ բարերա՞ր եք:

Ես պատրաստվում եմ ֆոնդ բացել, որով կօգնեմ անտուն երեխաներին: Իմ ընտանիքը բարեգործությամբ է զբաղվում տարին երկու անգամ, բայց ես ցանկություն ունեմ ընդլայնել դրա մասշտաբները:

Որքանո՞վ են կարևոր դետալները զգեստի ստեղծման ժամանակ:

Նորաձևությունը մեկ ընդհանուր կարծրատիպ է, որը կոտրվում է բոլոր դիզայներների կողմից: Թեև մյուս կողմից` չի կարելի խախտել չափորոշիչային շաբլոնները, քանի որ մարդիկ չեն գնի և չեն կրի նման հագուստ: Ես շատ եմ սիրում խորանալ դետալների մեջ և չեմ սիրում հասարակ լուծումներ: Ձեռքի աշխատանքները հիմնականում ինքս եմ անում: Աշխատանքի ժամանակ ես տրվում եմ ամբողջովին` էմոցիոնալ եմ:

Ո՞րն է ձեր սիրելի գույնը:

Կապույտը և դեղինը: Տանել չեմ կարողանում բորդոն, թեև հավաքածուների մեջ երբեմն օգտագործում եմ: Դիզայներին կոնտրաստներ են պետք: Որքան էլ տարօրինակ է, բայց սիրելի գույերրը իմ հավաքածուներում ես հազվադեպ եմ օգտագործում, որովհետև հաշվի եմ առնում պահանջարկը:

Ասում են, որ Վրաստանում նախընտրում են կրել սև և մոխրագույն հագուստ: Դա այդպե՞ս է:

Կախված է սերնդից: Վրաստանն ինքնին շատ մոխրագույն է և ես դա հաճախ եմ ասում: Իսկ գունային միօրինակությունը ձանձրալի է:

Ձեր ստեղծագործությունների մեջ կա՞ ազգայի թեմատիկա:

Ես շատ եմ հավանում ազգային հագուստները: Վրացական թեմաների վրա աշխատելը բարդ է տրվում, բայց ես վրացուհի եմ, և լավ գիտեմ, թե ինչպիսի իմպրովիզներ են հարմար ազգային հագուստին: Այդ պատճառով` հավաքածուներում նման գծեր օգտագործելն ինձ համար հեշտ է: Սակայն` բարձր դասի դիզայներները կարող են ազգային հագուստներ ստեղծել` անգամ ծանոթ չլինելով այդ երկրի մշակույթի հետ: Իմ կողմից ընտրված թեմատիկան բավական բարդ է: Եթե ես չպահեմ ընդունված գծերը, ապա կարող եմ անհաջողության հանդիպել:

Ստացվում է, որ դուք ձեզ փորձությա՞ն եք ենթարկում:

Ես այդպիսին եմ եղել միշտ: Ժամանակն է եկել ֆինանսներ ներդնել սեփական հավաքածուի մեջ սեփական երկրում:

Ձեր առաջարկած գները հարմար կլինե՞ն վրացի սպառողների համար:

Ինձ մոտ լիովին ընդունելի գներ են: Ատելյե բացելուց առաջ` ես անցա գրեթե բոլոր խանութներով` ծանոթանում էի իրավիճակին, ճշտում էի գները: Թաղիքե հասարակ պանամայի համար, որի վրա ծաղիկ էր կպցրած, վաճառոկը ուզեց 150 լարի: Իսկ ես այդ գլխարկը կպատրաստեմ` ծախսելով ընդամենը 30 լարի:

Դուք չե՞ք վախենում, որ ցածր գների պատճառով, ձեր զգեստները կընկնեն լայն սպառում ունեցող ապրանքների շարքերը:

Ոչ, այստեղ գործում է մարկետինգային հաշվարկը: Ինձ մոտ ամեն ինչ արտոնագրված է, այնպես որ եթե ինչ-որ մեկը ցանկանա օգտագործել իմ մտքերը, ապա ես դրանից միայն կշահեմ:

Զրուցեց Շորենա Պապաշվիլի