Վրացական թատրոնի արմատներրը ձգվում են մինչև հեռավոր անցյալ: Թատերական արվեստի էլեմենտներ կարելի է հանդիպել մեր նախնիների հնագույն տոնական արարողակարգերում: Այդ մասին են վկայում արխիվներում հայտնաբերված նյութերը և շուրջպարերի երգերի հատվածները: Քրիստոնեության ընդունումից հետո (4-րդ դար) Վրաստանում ստեղծվում է եկեղեցական թատրոն: Զուգահեռաբար զարգանում է ժողովրդական թատերական ներկայացումների փորձերը, ինչպիսին է «Բերիկաոբան» (դիմակների վրացական ազգային թատրոն): Եթե խոսենք վրացական դասական թատրոնի մասին, ապա պետք է նշել 19-րդ դարի վրացի դրամատուրգ և թատերական գործիչ  Գեորգի Էրիստավիին և նրա «Ապահարզան» պիեսը:

Գեորգի Էրիստավի

Ներկայացման առաջնախաղը տեղի ունեցավ Թբիլիսիում` 1850թ-ի հունվարի 14-ին` վարժարաններից մեկի (այսօր`№ 1 դպրոցի շենք` խմբ.) դահլիճում, որը դարձավ այդ ժամանակվա առաջին և միակ թատրոնը: Պրոֆեսոր Վալիլի Կիկնաձեի կարծիքով` Գեորգի Էրիստավին կազմակերպել է այդ ներկայացման բեմադրությունը վրացական արիստոկրատիայի և ռուս իշխան Միխայիլ Վորոնցովի աջակցությամբ: Էրիստավին պիեսի հեղինակն էր, բեմադրող-ռեժիսյորը, ինչպես նաև կերպարներից մեկի` հայազգի առևտրականի դերակատարը:

Կիկնաձեն գտնում է, որ ազգային թատրոնի վերածնունդը այն ժամանկներում մեծ նշանակություն ուներ վրացական հասարակության համար:  Թատերախումբը ստիպված էր աշխատել դժվարին` խիստ ցենզուրայի և հարմարավետ շենքի բացակայության պայմաններում, իսկ ցարական չինովնիկները ամեն կերպ խոչնդոտում էին ազգային թատերական մշակույթի զարգացմանը: Այդ հալածանքների արդյունքում` Էրստավիի թատերական խումբը պառակտվեց  իր հիմնադրման 6-րդ տարում: Միչև 19-րդ դարի 70-ականները վրացի դրամատուրգների պիեսները բեմադրրվում էին բացառապես սիրողական թատրոնների բեմերում:

Царь Ираклий Второй
Царь Ираклий Второй

Նշենք, որ մեկ դար առաջ` 18-րդ դարի 90-ականներին, Իրակլի 2-րդ թագավորի պալատում արդեն գոյություն ուներ ազգային թատրոն, որտեղ բեմադրվում էի վրացական, ինչպես նաև ռուսերենից թարգմանված և ձևափոխված ներկայացումներ: Միևնույն ժամանակ ծաղկում էր ապրում «Սախիոբա» թատրոնը, որի ղեկավարն էր Դավիդ Մաչաբելին: Սակայն` Մաչաբելիի թատերախմբի շատ դերասաններ զոհվեցին 1795թ.-ի` պարսից շահ Աղա-Մուհամեդ խանի դեմ պատերազմում` 1795 թ.-ին:

 

Իլիա Չավչավաձեի և Ակակի Ծերեթելիի հուշարձանը

Թբիլիսիում վրացական պրոֆեսիոնալ թատրոնի վերածնունդը կայացավ հասարակական գործիչների ջանքերի շնորհիվ` գրող Իլիա Չավչավաձեի և բանաստեղծ Ակակի Ծերեթելիի: Ազգային թատրոնի զարգացման այդ շրջանում շատ էին բեմադրվում ռոմանտիկ և ռեալիստական-հումորային ուղղվածությամբ ներկայացումներ: Սրան զուգահեռ նորաձև էին դառնում արտասահմանյան դասական պիեսները: Վրացական թատրոնի վերածնունդը կապված է երկու հանճարեղ ռեժիսյորների անունների հետ` Կոտե Մարջանիշվիլիի և Սանդրո Ախմետելիի, ովքեր ներկայացնում են մի ողջ թատերական արվեստի տարաշրջան: Այդ ժամանակվա տենդենցները մինչ օրս ազդեցություն են գործում Վրաստանի թատերական կյանքի վրա:.

Վրացական թատրոնի օրն այս տարի նշվեց վրացական Չիատուրա քաղաքում, որտեղ գտնվում է Ակակի Ծերեթելիի անվան պետական դրամատիկական թատրոնը, որը վերջերս նշեց իր 120-ամյա հոբելյանը: Տոնական երեկույթի ժամանակ ամփոփեցին իրենց գործունեության արդյունքները և նշեցին 2015թ.-ին վրացական թատրոնի գրանցած հաջողությունները միջազգային և տեղի հարթակներում: Միջոցառման շրջանակներում Վրաստանի Թատերական գործիչերի միությունը մրցանակներ հանձնեց 18 տարբեր անվանակարգերում: Անցած տարվա լավագույն ներկայացում ճանաչվեց ռեժիսոր Սոսո Նեմսաձեի «Բալի այգի» ներկայացումը: Լավագույն տղամարդու դերակատար անվանակարգում մրցանակ ստացավ Թելավիվի թատրոնի դերասան Իվանե Յանտբելիձեն («Ո՞վ է կոտրել անոթը» ներկայացում), իսկ լավագույն կանացի դերի համար մրցանակ ստացավ Մեսխեթյան թատրոնի դերասանուհի Լիյա Սուլուաշվիլին («Բարի գիշեր» ներկայացում): 2015թ.-ի լավագույն պիես ճանաչվեց Իրակլի Սամսոնաձի «1,2 ձկնորս» աշխատանքը, իսկ լավագույն ռեժիսուրայի համար պարգևատրվեց Նիկոլոզ Սաբաշվիլի «1945» ներկայացումը, որը բեմադրվել էր մանկական թատրոնի բեմում: Ներկայացման լավագույն երաժշտական ձևավորում ճանաչվեց Դավիդ Մալազոնիայի աշխատանքը («Բաշի-Աչուկի» ներկայացում (մանկական թատրոն)` Ակակի Ծերեթելիի համանուն ստեղծագործության հիման վրա): Ինչպես նաև պարգևներ շնորհվեցին լավագույն գեղարվեստական ձևավորման, լավագույն քննադատություն և տարվա լավագույն ստեղծագործություն անվանակարգերում: Միջոցառման ավարտին Չիատուրյան թատրոնի շենքի առաջ տեղադրվեց հարգարժան դերասան Ռոդերա Չաչանիձի հիշատակի աստղը:

12417706_666113583527486_765988210542517803_nՎրացական թատրոնի օրվա առթիվ Վրաստանի մշակույթի նախարարության կողմից կազմակերպվեցին մի շարք մասշտաբային միջոցառումներ` լուսանկարչական, թատերական հագուստների, թանգարանային նմուշների ցուցահանդեսներ և այլն: Վրացական էստրադայի և թատրոնի ներկայացուցիչները կատարեցին երգեր տարբեր ներկայացումներից : Գլխավոր միջոցառման ժամանակ, որը նվիրված էր Վրաստանի թատրոնների օրվան, ներկա էին մշակույթի և հուշարձանների պահպանության նախարար Միխայիլ Գիորգաձեն, նախարարի տեղակալնե Մանանա Բերիկաշվիլին, Կախա Կանդելակին և Գեորգի Բակրաձեն, ինչպես նաև քաղաքապետարանի և շրջանային թատրոնների ներկայացուցիչներ:

Ինչ վերաբերվում է Չիատուրիի թատրոնին, ապա այն իր սպեցիֆիկ խնդիրներն ունի: Շենքը, որը կառուցվել է դեռևս խորհրդային տարիներին, իրենից լուրջ ճարտարապետական արժեք է ներկայացնում, բայց կառույցը խոնավության հետ կապված խնդիրներ ունի, ինչը բերում է քայքայման: Թատրոնի դերասանները մեծ ռիսկի էին դիմում բեմ դուրս գալով, սակայն, վերջերս շենքը վերանորոգվեց:

Թամարա Կիկնավելիձե

Թատերագետ Թամարա Կիկնավելիձեն ասում է, որ շրջանների թատրոնների մեծ մասը գտնվում են սոսկալի վիճակում և հավելյալ ֆինանսական ներդրումների կարիք են զգում: «Շրջաններում շատ են սոցիալական և էկոնոմիկական խնդիրները: Տեղի իշխանությունների համար մեծ հաջողություն կլինի, եթե կարողանան ուշադրություն դարձնել թատրոններին: Չիատուրիի թատրոնը այդ առումով բացառություն էր, քանի որ տեղի ինքակառավարման մարմիններում թատրոնի նկատմամաբ սրտացավ մարդիկ կան, ովքեր պատրաստ են օգնության ձեռք մեկնել առաջին իսկ անհրաժեշտության դեպքում»,- հայտնեց նա:

Ժամանակին Վրաստանի շրջաններում կառուցվում էին մեծ թատրոններ` նախատեսված միչև 300 մարդու համար: Այսօր շրջաններում և մայրաքաղաքում մարդիկ քիչ են հետաքրքրվում թատերական ներկայացումներով: Թամարա Կիկնավելիձեի խոսքերով մանեաշատ հաճախելիությունն ունեն մանկական ներկայացումները, բայց այստեղ էլ պիեսների պակասի խնդիրն է: Այդ պատճառով էլ փոքրիկ հանդիսատեսների համար բեմադրվում են հեքիաթներ: Թատերագետը գտնում է, որ հանդիսատեսը պետք է թատրոն հաճախի ոչ միայն ներկայացման համար: Թատերական շենքի մեծ տարածքը պետք է օգտագործվի ցուցահանդեսների, գիտաժողովների և այլ միջոցառումների նպատակով:

«Լավ կլիներ կցել գիտական կոնֆերենսը Վրացական թատրոնի օրվան նվիրված միջոցառմանը, որպեսզի չսահմանափակվեինք պարզապես պարգևներ շնորհելով: Ես վստահ եմ, որ վրացի մշակույթի գործիչները կուրախանան, եթե նրանց աշխատանքը դիտարկվի գիտական հետազոտությունների և գնահատականների դիտանկյունից»,- հայտնում է Կիկնավելիձեն:

Այնուամենայնիվ` ինչպիսի՞ առավելություններ ունի թատրոնը կինոյի նկատմամբ և ինչու՞ են մարդիկ հաճախում թատրեններ: Երևի հարցը էմոցիաների մեջ է, որոնք կարելի է ստանալ դերասանական կենդանի խաղից: Երբ հանդիսատեսը հետևում է իրադարձություններին իրական ժամանակահատվածում, նա անկախ իրենից դառնում է բեմում կատարվող իրադարձությունների մի մասը: Սակայն` հեռուստատեսությունը մնում է թատրոնի գլխավոր հակառակորդը:

Այսօրվա դրությամբ` Վրաստանում գործում են հետևյալ թատրոնները` դրամատիկական, երաժշտական, մնջախաղի և տիկնիկային թատրեններ: Վրացական թատրոնների կողքին` հաջողությամբ գործում են ռուսական, հայկական և ադրբեջանական թատերախմբերը: Ինչպես նաև ամրապնդվում են կապերը ողջ աշխարհում գործող թատրոնների հետ: Տարբեր վրացական թատերախմբեր հաջողությամբ ելույթ են ունենում միջազգային տարբեր բեմերում, ինչպես նաև մասնակցում են տարբեր ֆոռումների և փառատոնների: Վրաստանը, իր հերթին, հյուրընկալում է արտասահմանյան թատերախմբերի և հյուրախաղերով հանդես եկող թատրոնների:

Շ. Կարչավա