Հայաստանում երբեք այդքան IT-ընկերություններ չեն բացվել, ինչքան 2015թ.-ին՝ մոտ 35: Այդ մասին tert.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանը՝ չհամաձայնվելով վիճակագրական տվյլաների հետ, որոնք 2015թ.-ին IT ոլորտում և հեռահաղորդակցության ոլորտում՝ 2014թ.-ի համետամ 2.4%-ոց անկում են գրանցել:

«Սեպտեմբերին մենք հետաազոտություն կսկսենք, որ այսս տարի 34 նոր կազմակերպություններ են բացվել և 25%-ոց աճ է գրանցվել»,-նշել է նա:

Անկման վիճակագրական տվյալների և Բագրատ Ենգիբարյանի լավատեսական գնահատականների միջև տարբերությունը, ըստ վերջինիս, կարող է պայմանավորված լինել հաշվարկների տարբեր մեթոդոլոգիայի հետ, ինչը նրանց և ՀՀ Ազգային վիճակագրական ծառայւթյան անվերջ վեճերի պատճառ է:

Նշենք, որ վերջերս հրապարակած պաշտոնական վիճակագրական տվյալներով, այս տաևվա առաջին կիսամյակում Հայաստանում IT և հեռահաղորդակցության ոլորտում՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համետամ 2.4%-ոց անկում է գրանցվել:

Ամենամեծ անկումը՝ մոտ 6% գրանցվել է հեռահաղորդակցության ոլորտում: IT ոլորտում արտադրությունը կրճատվել է 1.3%-ով, առևտրի և ծառայությունների ոլորտում՝ 3%:

Համաշխարհային ՏՏ մրցանակաբաշխության կոմիտեի գործադիր խորհրդի նախագահ, «Սինոփսիս» ընկերության գործադիր տնօրեն Հովիկ Մուսայելյանը նույնպես համաձայն չէ վերը նշված թվերի հետ և Tert.am–ի հետ զրույցում ներկայացրեց իր հիմնավորումները, որոնցից առաջինը մեթոդոլոգիաների տարբերությունն է, ինչի հետևանքով անընդհատ տարբեր թվեր են ներկայացվում:

Ինչ վերաբերում է այլ գործոններին, ապա ըստ Մուսայելյանի՝ նշված 35 ընկերությունները «սթարթափ» ընկերություններ են, որոնք, հիմնականում, սկզբում աշխատում են վնասով:

«Ես այդպիսի «սթարթափ» ընկերություն չգիտեմ, որ միանգամից բացվել է ու ապահովել է եկամուտներ.մինչև բացում են, մինչև թիմ են համալրում, և եթե ինչ-որ ժամանակ զրո եկամուտ են ունենում, դա էլ է նորմալ, մինչև իրենք սկսեն արդեն օգուտով աշխատել»,-ասաց Հովիկ Մուսայելյանը՝ ընդգծելով, որ դա դեռ ՏՏ ոլորտում ընդհանուր ծավալների ավելացման կամ պակասեցման համար դեռ ցուցանիշ չէ: Փոխարենը, ցուցանիշ են ՏՏ ոլորտում ստեղծվող նոր աշխատատեղերը, ոլորտում կատարված ներդրումները: