Բանակային ռեյնջերների և ռազմական մասնագետների 44 հոգանոց խումբը զորավարժությունների ընթացքում տուժել է կայծակի հարվածի հետևանքով: Միջադեպը տեղի է ունեցել Ֆլորիդա նահանգի հյուսիսում գտնվող Էգլին ռազմա-օդային զորավարժարանում: Ամենահետաքրքիրն այն է, որ ռեյնջերների զորավարժությունները միտված էին հենց ամպրոպի ժամանակ կայծակից պաշտպանվելուն: Բոլոր 44 տուժածները հոսպիտալացվել են, փոխանցում է Ռիա Նովոստին:

Հիվանդանոցում գիշերը մնացել է 17 զինծառայող և երեք մասնագետ:

«Բոլոր ռեյնջերները և մասնագետները անհրաժեշտ բժշկական օգնություն են ստացել»,- Toronto Sun թերթը մեջբերում է գնդապետ Դևիդ Ֆայվկոատի խոսքերը, ով հանդիսանում է ռեյնջերների մարզական բրիգադի հրամանատարը: Նրա խոսքով, 44 տուժածներից 31-ը կվերադառնա մարզումներին, որպեսզի ավարտի ռեյջերների դպրոցը դասընթացները:

Ռեյնջերների դպրոցում մարտավարական պատրաստության ծրագիրը գործում է 1950թ.-ից սկսախ և հանդիսանում է ԱՄՆ-ի զինվորականների համար հեղինակավոր դասընթացներ, ինչպես շարքայիներին, այնպես էլ սերժանտական և սպայական կազմի համար:

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here