Հաբեշտանում՝ Նեգուսների մոտ

Եթովպիայում հայկական համայնքի պատմությունը յուրահատուկ և անկրկնելի է: Մշտապես փոքրաքանակ հայկական համայնքն այս հնագույն երկում անփոփոխ կայուն տեղի է զբաղեցրել պետական և մշակությայն կյանքի բոլոր ոլորտներում: Կրոնական մերձությունը միահյուսվում էր մշակությաին զգալի ընդհանրություններով, եղել են փոխադարձ բնակեցումներ՝ եթովպական միապետերը արել են հայակկան հարավային քաղաքներում՝ ՈՒրֆայում, Մարդինում, Տիգրանակերտում (ավելի ուշ՝ ԱՄիդ, այժմ՝ Դիարբեքիր)

Ժամանակի թելը

Շատ է գրվել հայկական և եթովպական այբուբենների նմանությունների մասին, մինչդեռ լուրջ փորձագետները հերքում են անմիջական փոխառնությունը: Քիչ թե շատ նման են միայն երկու տառերը գրելաձևերը, բայց այդ նույնը կարելի է ասել վրացական և այլ այբուբենների մասին ևս, իսկ արմատական տարբերությունը նրանում է, որ եթովպական գիրը հանգային է, իսկ հայկականը՝ հնչյունային: Այդուհանդերձ, իմաստուն այր Մեսպոպ Մաշտոցը հավանաբար ծանոթ է եղել եթովպական գրերին:

Թողնելով լեզվաբանական հարցերը մանսագետներին՝ կարելի է եզրափակել, որ առաջին գրանցված կոնտակտները տեղի են ունեցել I դարում, և ամենայն հավանականությամբ, դրանք արդեն այդ ժամանակ պարբերկան բնույթ էին կրում: «Հայոց պատմության» մեջ Մովսես Խորենացին պատմում է հայակական զորավարի՝ նահապետ Զարմայրի մասին, ով ղեկավարում էր եթովպական զորքը Տրոյայի պատերազմի ժամանակ: Ըստ պատմիչի՝ նահապետը մարտի դաշտում ընկել է հենց Աքիլլեսի ձեռքով, ինչը բնական է, զորավարը չէր կարող սպանվել հասարակ զինվորի ձեռքով:

Ավելի սերտ, և որ ամենակարևորն է, հավաստի կապերը հայերի և եթովպացիների միջև գրանցվել են շատ ավելի ուշ: Հավանաբար, խորդրանշային սկզբնակետը կարելի է համարել XIV դարում եթովպացի միապետ Եվոստաթևոսի այցը Հայկական Կիլիկիա: Վերջինս պարբերաբար հանդիպել է Ալեքսնադրիայում հայոց պատրիարքի հետ, ի վերջո նա բնակություն է հաստատեցշլ Հայաստանում և ապրեցշլ այստեղ միջև կյանիք վերջ: Միապետի կյանքի մասին պատմող եթովպական տեքստերը լի են Կիլիկիայի մասին հետաքրքրիր փատերով և տեղեկություններով:

Այս ժամանակից և հաջորդող երկու դարերից ի վեր կապերն այս երկու երկրների միջև ուժեղանում են: Քահանա Գևորգը (աբբա Գիորգիոս) դեռ XV դարում գրել է եթովպական օրհներգերի մի ամբողջ գիրք, որում գովերգում են Աստվածամայրը, իսկ XVI դարի սկզբին եթովպացի կայսրի՝ Պորտուգալիայում հատուկ պատվիրակը դարձավ Մաթևոս անունով մի հայ: Մաթևոսի դիվանագիտական գործունեությունը չսահմանափակվեց միայն Պորտոգալիայով, 10 տարվա ընթացքում նա եղավ ոչ միայն Հռոմում, այլև Հնդկաստանում, վկայելով Պորտոուգալիայի փոխթագավորի հանդեպ իր հարգանքը: Հայազգի Մուրադ Չեդեբը, ով ապրել է գրեթե 103 տարի, ուղիղ կես դար ներկայացրել է Եթովպիան եվրոպայան երկրներում, այդ թվում, նա եղել է Լյուդովիկոս XIV (Արև արքայի) պալատում հատուկ պատվիրակներից մեկը:

Մոտավորապես մեկ հարյուրամյակ առաջ Էջմիածնում հայտանաբերել էին եթովպական գրեր, իսկ այդ երկրում, որտեղ դեռևս 6 հարյուրամյակ առաջ սովորում էին հայոց լեզուն, պահպանվել են հայկական ձեռագրեր, որոնք թարգմանված են նաև այն ժամանակվա եթովպերենով՝ գեէզով, որը այժմ օգտագործվում է միայն կաթոլիկ և ուղղափառ եթովպական եկեղեցիների պատարագների ժամանակ:

Խելքով, իմաստությամբ և ազնվությամբ

Այս երեք հատկություններ շնորհիվ Եթովպիայի հայերը կարևոր տեղեր են զբաղեցրել երկրի քաղաքական, դիվանագիտական, տնտեսական և մշակութային հարթակներում, քիչ չէին նաև արհեստավորներն ու ձեռներեցները: Եվթովպիայի արտաքին քաղաքականությունը, հատկապես Եվպորայի հետ հարաբերությունների գծով, զգալի չափով կերտվում էր հայերի կողմից, իսկ  XVIII դարի երկրորդ կեսին՝ երկիրն ավելի քան 15 տարի ղեկավարել է Միքայել Սիուլը, ով իրեն դրսևորել է որպես հիանալի քաղաքական գործիչ և զորավար: Նա կարողացավ կարգավորել չափն անցած ֆեոդալներին և պահպանեց Եթովպիայի միասնությունն այն ժամանակ, երբ ֆորմալ առաջնորդը՝ կայսրը, ի վիճակի չէր անել դա: Հասավ նրան, որ հարևան Եգիպտոսը պաշտոնապես դիմել Միքայելին՝ որպես Հաբեշստանի կայսրի: Սիուլից և՛ առաջ, և՛ հետո երկրում ֆինանսերի, առևտրի և ռազմական գործի մի քանի հայ նախարարներ են եղել, բացի այդ փոքր բայց վառ հայկական համայնքի ներկայացուցիչներ կային նաև առևտարականների և արհետավորնրերի մեջ:

Երկու երկրների եկեղեցական կյանքը ևս միահյուսված էր: Եթովպաին գտնվում էր երկու կրակների՝ գաղութականացնող Եվրոպայի և էլ ավելի էքսպանսիոնիստական թուրքերի մեջտեղում: Հայերը քիչ բան չեն արել օսմանյան նվաճողների դեմ պայքարի համար՝ պայքարելով ինքնուրույն և հավաքելով այլ զորքեր: Այս պայմաններում երկու քրիստոնեական եկեղեցիները, որոնք ունեին նույն ճակատագիրը, չէին դադարում օգնել իրար: Հայ սուրբերի վարքը թարգմանվել էր հին եթովպերենով, իսկ եթովպական եկեղեցին տարին մինչ օրս տարին երեք անգամ նշում է սուրբ Գևորգի օրը, և տարին մեկական անգամ Գայանե և Հռիփսիմե կույսերի օրը:

1632 թվականին Ֆազիլիդաս արքան զայրացավ կաթոլիկ միապետերի վրա, վերջիններս դրան իսկապես արժանի էին, և վտարեց նրանց Եթովպիայից, զայրույթի պաին միաժամանակ արգելք սահմանելով կրոնական մյուս բոլոր կոչուների վրա ևս: Այս արգելքից խուսափեցին միայն հայ հոգևորականները, և դրանից օգտվեցին ֆրանցիսկացիներն ու կապուցինները՝ հագնելով հայ հոգոևականների սքեմներ, ինչը Եթովպիա ազատ մուտք էր երաշխավորում: Թե ինչ կատարվեց նրանց հետ, ում այս արարքը հայտնի դարձավ, պատմութանը հայտնի է, սակայն այդ մասին պատմելու ցանկություն, կարծես թե, չկա:

XIX դարում Թեոդրոս (Ֆյոդր) II կայսրը ինչ-որ բանի համար նեղացավ անգլիացի դիվանագետների վրա և նրանց ամրոցում փակեց: Վիկտորիա թագուհին, փորձելով վերադարձնել իր պատվիրակներին, դիմեց Երուսաղեմի եպիսկոպոսներ Սահակ Աստվածատրյանին և Թիմոթեոս Սափրիչյանին և նրանցից օգնություն խնդրեց: «Խաղաղապահ կոնտինգենտը» երկու տարի փորձում էր մոտեցում գտնել կայսրին, ներգարվելով նաև եթովպահայերին, ի վերջո անգլիացինեը տուն վերադարձան, իսկ թագուհին հրամայեց Անգլիայում գիրք հրապարակել եպիսկոպոսների բարդ առաքելության ամասին:

Ի դեպ, երբ 1935 թվականին Իտալիան արդեն ներխուժել էր Եվթովպիա, իսկ այդ երկիրը միակն է Սև աշխարահամասում, որը երբեք չի եղել ոչ ոքի գաղութը, ենթադրվում էր, որ իտալիացիներին լուրջ հակազդեցություն ցույց չի տրվի: Բայց Օգդեն քաղաքի մմմոտ Մոսոլիննի զինվորներին սուր հակազդցություն ցույց տրվեց, նրանց հետ մղեց 800 հագուց բաղկացած հայկական զորամիավորումը: Այն կազմավորվել էր կայսերական նվագախմբի ղեկավար Գևորգ Նալբանդյանի նախաձեռնությամբ, իսկ ղեկավարում էր այն Բաբկեն Սեֆերյանը, ով էքսպեդիցիոն կոպրուսի լեյտենանտի բրիտանական կոչում ուներ: Բաբկենը ծառայությունը թողեց Եգիպտոսում, բայց ռազմական հմտությունները պետք եղան հարևան երկրում:

Անսովոր խճանկար

Ժամանակ առ ժամանակ Եթովպիայի հայ համայնքի բնակչությունը 2 հազարի էր հասնում, այսօր, սակայն, Ադիս-Աբեբայում դժվար թե 100 հայ լինի: Բայց զարմանալին այն է, որ այս սակավաթիվ համայնքի մասին կարելի է մի քանի հաստաթոր գիրք գրել: Զբաղվածության ոլորտները, որոնցում ներգավված են եթովպահայերը, ուղղակի զարմանալի են:

Առևտրական Գրեգոր Պողոսյանը կարողացել է ընեկրանալ Մենելիք II կայցրի հետ և դարձել է դեսպան, ինչպես հիմա են ասում, հատուկ հանձնարարությունների հարցեով»: Գրեգորի ավագ որդին ամուսնացել է տեղացի աղջկա հետ և այդ զույգի որդին՝ Ալեքսանդր Պողոսյանը, արդեն երիտասարդ ժամանակ դարձել է Աֆրիկայի ամենահայտնի նկարիչը: Սկունդեր Բոգոսյան՝ այսպես էին ավելի հաճախ անվանում Ալեքսանդրին հատուկ միջավայրում, առաջին աֆրիկացիներ էր, ում աժխատանքները սիրով գնում էին ամերիկյան և եվրոպական ժամանակակից արվետսի թանգարանները:

Մանելիք II կայսրը առհասարակ շրջապատել էր իրեն հայերով: Սարգիս Թերզյանն, օրինակմ շատ պատասխանատու պարտականություններ ուներ՝ նա զենք էր մատակարարում եթովպական բանակի համար: 1890 թվականին Թերզյանը փորձում էր Ֆրանսիայից հրազենային զենք գնել: Ֆրանսիացիները չմերժեցին վաճառել այն Եթովպիային, սակայն չցանկացան նավեր տրամադրել դրա մատակարարման համար. այդ ժամանակ Թերզյանը սպառազինությունը ֆրանսիական Ջիբութի կալվածք տարավ հոլանդական նավերով, իսկ այնուհետև զենքը Ադիս-Աբեբա հասավ ուղտերի միջոցով:  Մոտ 100 հազար հրացաններ և 10 մլն փամփուշտնե՝ չհաշված մյուս սպառազինությունը: Աjն ժամանակների համար դա զենքի հետ կապված ռեկորդային գործարք էր: Իտալացիները, ովքեր մշտապես ցանմականումէին հարձակվել և գրավել Եթովպիան, տհաճ անակնկալի եկան՝ իամանալով հառակակորդի՝ զենք ձեռքբերման մասին:

Հաղթանակից հետո եթովպացի զինվորները Թերզյանի պատմին հարազատ լեզվով օրհներգեր էին երգում: Թերզյանը խախաղության հաստատումից հետո սկսեց զրգացնել ալրաղացության գործը, ինչպես նաև հիմք դրեց Եթովպիայում երկաթգծային հաղորդակցությանը՝ երկիր բերելով առաջին շոգեքարշը, որն այդպես էլ կոչվում էր «Սարգսի շոգեքարշ», «Սարգիս բաբուր»:

Անգամ կայսրի պալատական լուսանկարիչները հայեր են եղել: Բոյաջյանների ընտանիքի մի քանի սերունդներ լուսանկարել են կայսրերին, արքայազններին, արքայադուստրերին, Հայկն ու Թոնին Նեգուս դինաստիայի լուսանկարիչների պաշտոնական կոչում են ունեցել: Հակոբ Զանազանյանը Հայլե Սելասսիե I-ի անձնական լուսանկարիչն է եղել մինչև 1974 թվականին միապետության անկումը: Զանազանյանները Ավստրալիա են տեղափոխվել և Հակոբի որդին՝ Երվանդը, ժառանգելով հոր գործը, աշխարհում հարսանիքների ամենաթանկ վարձատրվող լուսանկարիչն է դարձել: Նրան մինչ օրս այդ ոլորտի բացարձակ հեղինակություն են համարում:

Եթովպիայի բոլոր մեծանուն հայերին դժվար է նշել: Ճարտարապետ Գ. Հովյանն այն մարդն էր, ում Ադիս-Աբեբան պարտական է իր ժամանակակից տեսքի համար: Տիգրան Էբելյանը և Բաղդասարովների ընտանիքը պալատական ոսկերիչներ էին, և այսօր նրանց աշխատանքները շատ թանկ և հազվագյուտ են համարվում: Կոշկակարներ, տպարանների սեփականատերեր, մարդիկ, ովքեր դարձել են միլիոնատերեր, և թող անգամ Եթովպիայից եհռացած, այս երկրի հայերը երբեք չեն մոռացել երկիրը, որը նրանց համար հայրենիք է դարձել: Եթովպիայի կյանքը երբեք հեշտ չի եղել, և մեր հայրենակիցները արել են ամեն բան, որ մի փոքր հեշտացնեն այն:

 

P.S. աֆրիկական մայրցամաքում հայեի թեման արժանի  լուրջ պատմա-մշակութային ուսումանսիրության՝ մանրամասն և բոլոր կանոններով: Հայերի հետքեր կան անգամ այնպիսի երկրներում, ինչպիսիք են Ուգանդան և Մանիբիան, սիկ փոքրիկ Սվազիլենդում հայկական եկեղեցի կա: Ինչի՞ մասին է խոսքը, երբ Գասպար Կորրէան՝ Վասկո դա Գամայի ճանապարհորդության նավային ժամանակագիրը, իր գրառումներում վկայում է, որ Մոզամբիկի բնակիչները բոլորովին չեն զարմացել սպիտակ մարդկանց տեսնելիս և պատմել են, որ ծովաթից եհռու ապրում են նույն անպիսի քրիստոնյաներ, ինչպիսիք պորտուգալացիներն են, պարզապես իրենց հայ են կոչում: Կորրէայի ձեռագրերը պահպանվել են, ի դեպ, հինալաի վիճակում:

Պատրաստեց Ռուբեն Գյուլմիսարյանը

Հոդվածում օգտագործվել են լուսանկարներ Armenian Global Community կայքից