Լեռնային Ղարաբաղի հակամարտության սահմանին ապրիլի 1-ի` լույս 2-ի գիշերը իրավիճակը կտրուկ սրվել է: Ադրբեջանական զորքերը հարձակում են գործել` օգտագործելով տանկեր, ուղղաթիռներ, անօդաչու սարքեր, ծանր հրետանի, ինչպես նաև մեծ քանակությամբ կենդանի ուժ: Մարտերը շարունակվում էին 4 օր, ինչից հետո երկու կողմերն էլ վերադարձել են ելման դիրքեր:

Այն հարցը, թե ով էր էսկալացիայի նախաձեռնության ետևում կանգնած` չի քննարկվում, հատկապես, երբ Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Խիկմետ Գաջիևը հայտարարեց, որ Բաքուն պատրաստ է հրադադարի, եթե Հայկական զորքերը դուրս գան Ղարաբաղից:

Մարտերը տևեցին չորս օր: Ապրիլի 5-ի երեկոյան Հայաստանի և Ադրբեջանի գլխավոր շտաբների ներկայացուցիչները Մոսկվայում հրադադարի պայմանավորվածություն ձեռք բերեցին: Դա տեղի ունեցավ այն բանից հետո, երբ միջազգային հասարակությունը բազմիցս հնչեցրեց զենքը մի կողմ դնելու և բանակցությունների սեղանի շուրջ նստելու մասին կոչեր:

Այդպիսի հայտարարությամբ հանդես եկան ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը, եվրոպական դիպլոմատիայի ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին, ինչպես նաև ԵԱՀԿ Մինսկի խումբը` ողջ կազմով:

Ներկայումս հակամարտության գծում փխրուն հաշտություն է սահմանված:

Dalma News-ի խմբագրությունը միանում է Պան Գի Մունի, Պուտինի, Մոգերինի և Քերիի կոչերին` հուսալով, որ տարածաշրջանում շուտով խաղաղություն և բարգավաճում կհաստատվի:

Dalma News-ի խմբագրություն