Ադրբեջանի շախմատի հավաքականի նորեկ Արկադի Նայդիչը հայտարարել է, որ ադրբեջանական հավաքականը իր խաղային ոճով նման է «Բարսելոնա» ֆուտբոլային ակումբին:

«Ադրբեջանը նման է էմոցիոնալ ակուբի, խաղում է Բարսելոնայի պես: Երբեմն Ադրբեջանը առաջատար է, սակայն մրցանակային տեղեր չի զբաղեցնում: Ինչպես և Բարսելոնան, որը երբեմն պարտվում է թույլ մրցակիցների»,-մեջբերում է Նայդիչին Azerisport-ը:

Հայտնի շախմատիստը միայն այս տարվա հունվարին է միացել Ադրբեջանի հավաքականին: Մինչ այդ նա պաշտպանել է գերմամական հավաքականի գույները:

«Ադրբեջանի հավաքականը՝ աշխարհի ամենաուժեղ հավաքականներից է: Ինձ շատ հետաքրքրիր է հանդես գալ նրա կազմում: Սակայն մենք հենց այնպես չէ, որ մասնակցելու ենք խոշոր մրցաշարերին, մենք պայքարելու ենք մրցանակների համար: Դա շատ կարևոր է շախմատիստների համար:Ես ցանկանում են մեդալներ նվաճել այն մրցաշարարերում, որտեղ մասնակցում եմ»,-նշել է նա:

Նայդիչը նաև խոստովանել է, որ նա իրեն շատ հարմարավետ է զգում Բաքվում:

«Ես Բաքու եմ տեղափոխվել ընտանիքով: Շնորհակալություն ազգային ֆեդերացիայի ղեկավարությանը ստեղծված պայմանների համար: Բաքուն մեզ դուր է եկել, շատ գեղեցիկ քաղաք է: Ցանկանում եմ հաղթել Ադրբեջանի հավաքականի հետ և մնալ այդ թիմում մինչև կարիերայի ավարտը»,-նշել է նա:

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here