Աջարիայի Խուլոյան շրջանում (Արևմտյան Վրաստան) Կանաչ լճի հատակին՝ մոտ 18 մետր խորության վրա հայտնաբերվել է մեծ քանակությամբ զենք և ականանետեր: Զինանոցը հայտնաբերվել է տեղի ֆլորայի և ֆաունայի ուսումնասիրության համար կազմակերպվաշ գիտարշավի ընթացքում:

Ջրասուզակների տվյալներով, լճի հատակին են գտնվում ավելի քան մեկ տասնյակ ականանետեր և այլ տեսակի զենքեր:

Ականանետերը գտնվում են լավ վիճակում, այդ պատճառով դրանք դեռևս չի հաջողվել գետի ափ բարձրացնել: Այս պահին զենքերը շարունակում են գտնվել լճի հատակին:

Տեղի բնակիչներին և զբոսաշրջիկների խորհուրդ է տրվել չլողալ լճում:

Ենթադրություն կա, որ զենքերը լիճ են նետվել հատուկ ջոկատայինների կողմից՝ Աջարիայի Ինքնավար Հանրապետության նախկին առաջնորդ Ասլան Աբաշիձեի կառավարման շրջանում: Լճից զենքերի բարձրացման աշխատանքները շարունակվում են: