Այս տարվա հոկտեմբերին Վրաստանում կանցկացվեն խորհրդարանական ընտրություններ, ինչի կապակցությամբ երկրում նկատվում է քաղաքական ակտիվության աճ: Ինչպես հայտնի է` նման իրավիճակներում արդիական են տարատեսակ սոցիոլոգիական հարցումները: Այդպես ամերիկյան միջազգային «Ազգային դեմոկրատական ինստիտուտի» (NDI) նախկինում վրացական մասնաճյուղը, Շվեդական միջազգային զարգացման և համագործակցության (SIDA) կազմակերպության և Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոնի ֆինանսավորմամբ, հրապարակել է հերթական սոցիոլոգիական հետազոտության արդյունքները, որոնց համաձայն Վրաստանում առկա որոշ սոցիալական և տնտեսական խնդիրների պատճառով երկրի ղեկավարության վարկանիշը նախկինում չտեսնված ցածր մակարդակի վրա է: Թեև դա ակնհայտ է: Միևնույն ժամանակ, ըստ հետզոտության, հարցվածների 16%-ը դեռ իրենց նախըտրությունը տալիս են իշխող կոալիցիայի առաջատար ուժին` «Վրացական երազանք` դեմոկրատական Վաստան» կուսակցությանը (երկրորդ տեղում է «Միասնական ազգային շարժում» ընդդիմադիր կուսակցությունը` 15% ձայնով):

Պետք է նշել, որ Վրաստանի քաղաքական գործիչների և քաղաքագետների մեծ մասը կասկածի տակ են առնում տվյալ հարցման օբյեկտիվությունը: Թեև նրանք բոլորը գտնում են, որ ստացված տոկոսային ցուցանիշները չի կարելի անտեսել: NDI կազմակերպությունում ասում են, որ հարցաթերթիկները կազմվել են կառավարության ներկայացուցիչների և հասարակական գործիչների խորհրդատվության արդյունքում: Հետազոտության գլխավոր նպատակն է ծանոթացնել քաղաքական գործիչներին ժողովրդի կարծիքին, թե ինչն է ժողովրդի համար առաջնային, ինչն է նրանց անհանգստացնում այսօր, որպեսզի կարողանան ազգաբնակչության կարիքները հոգալու համար կարևոր որոշումներ կայացնել:

Ինչպես նշեցին NDI-ում, մարտի 23-ից միչև ապրիլի 19-ը ընկած ժամանակահատվածում հարցվել են շուրջ 4360 մարդ: Հարցման արդյունքում պարզ է դարձել, որ Վրաստանի քաղաքացիների համար առավել ցավոտ թեմա է հանդիսանում գործազրկությունը և երկրում տնտեսության անկայուն վիճակը: Սակայն, ինչպես ցույց տվեց հետազոտությունը, Վրաստանի բնակչությունը գոհ է Արդարադատության նախարարության հանրային ծառայությունից:

Վրաստանի առողջապահության նախարար Դավիդ Սերգիյենկոյի խոսքերով` առողջապահության ոլորտում դրական դինամիկա կա: Դա պարտավորեցնում է կառավարող կոալիցիային առավել պատասխանատվությամբ մոտենալ այս բնագավառում կատարվող բարեփոխումներին: Նախարարի խոսքերով` NDI-ի նման հետազոտությունները միշտ հատուկ ուշադրություն են պահանջում, քանի որ ընտրության արդյունքները կախված են բնակչույթան մեջ տիրող տրամադրություններից:

«Ընտրությունների արդյունքները ցույց կտան, թե որքան արդյունավետ կաշխատի կառավարությունը մնացած վեց ամիսներում, և կարող են արդյոք կուսակցությունները նախընտրական հարթակներ տրամադրել»,- ասում է Դավիդ Սերգիյենկոն:

Հարցումը ցույց է տվել, որ 67% հարցված վրացիների կարծիքով գլխավոր խնդիրը հաստիքների բացակայությունն է: 43%-ը նշել են ինֆլյացիան և գնաճը, 37%-ը` աղքատությունը: Հարցվողների 3%-ը նշել են, որ երկրում վերջին երկու տարիների ընթացքում իրավիճակը լավացել է: Այսպիսի տվյալներրը որոշ քաղաքական կուսակցությունների հնարավորություն են տալիս նախընտրական քարոզարշավ ընթացքում ակտիվորեն օգտագործել սոցիալ-տնտեսական թեմատիկան:

Վրացի քաղաքագետ և Ռազմավարության կառավարման ինստիտուտի ղեկավար Պեոտր Մամրաձեն Dalma News-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ երկրում գործազրկության և աղքատության աճի տեմպը կախված կլինի ընտրությունից, որը կկատարի ժողովուրդը 2016թ-ին:

«Սոցիալական տարբեր շերտերի ներկայացուցիչների, տարբեր շրջաններից եկվորների հետ մշտական կապի մեջ գտնվելով` ես հասկանում եմ, որ գրեթե յուրաքանչյուրը կարիքի մեջ է: Այդ պատճառով գործազրկության խնդիրը առաջնային է այսօր մեր բնակչության համար»,- ասաց Մամրաձեն:

Իշխող կալիցիայի առաջատար «Վրացական երազանք`Դեմոկրատական Վրաստան» կուսակցությունը պլանավորում է ինքնուրույն պատրաստվել ընտրություններին: Կուսակցությունը թարմացնումներ կունենա և դրա կազմի մեջ կմտնեն ժամանակակից, ապագայի վրա կենտրոնացած պրոֆեսիոնալներ:

«Կատարվում են «Վրացական երազնք» թմի փոփոխություններ: Մոտ ապագայում դուք մեր շարքերում կտեսնեք բազմաթիվ երիտասարդ մասնագետների, ովքեր կարևոր ներդրում կունենան բարեփոխումների գործընթացներում և երկրի ապագա զարգացման գործում»,- հայտնեց Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին:

Վերջերս կայացած լրագրողների հետ հանդիպմանը վարչապետը նշեց, որ չի պատրաստվում լքել կուսակցությունը և հերքեց այն լուրերը, թե իրենցի նման բան է պահանջում նախկին վարչապետ և կոալիցիայի ստեղծող Բիձինա Իվանաշվիլին, ում մինչ օրս շատերը համարում են վրացական կառավարության «գորշ կարդինալ»:

«Յուրաքանչյուր մարդ իր կյանքի տարբեր փուլերում ցանկանում է օգտակար լինել հայրենիքին` միաժամանակ երկրի բարեփոխման և բարելավման համար սեփական հնարավորությունները գիտակցելով: Տվյալ պահին ես գտնում եմ, որ կառավարման բնագավառում որոշակի գիտելիքների և փորձի կրող եմ և հավատում եմ, որ կարող եմ նման թիմ հավաքել, ում հետ համագործակցելով կարող ենք դրական դինամիկայի հասնել Վրաստանի զարգացման գործում»,- ասաց Կվիրիկաշվիլին:

2016թ-ի խորհրդարանական ընտրույթուններում Կվիրիկաշվիլին կգլխավորի «Վրացական երզանք` դեմոկրատական վրաստան» կուսակցության ընտրական ցուցակը: Այս մասին հայտնեց խորհրդարանական մեծամասնության պատգամավոր Գիյա Վոլսկին:

Նախկին նախագահ Էդուարդ Շեվարդնաձեի աշխատակազմի նախկին ղեկավար Պետրե Մամրաձեն նշում է, որ Գեորգի Կվիրիկաշվիլիին կարելի է բնութագրել, որպես բարձր մակարդակ ունեցող անձնավորության: Սակայն, Մամրաձեի կարծիքով, անհասկանալի է Կվիրիկաշվիլիի լոյալ վերաբերմունքը վրացական կառավրությունում առկա «տանուտեր-հաճախորդ» համակարգին: Քաղաքագետի կարծիքով այդ արմատացած համակարգը արդարացված չէ:

Ինչ վերաբերվում է Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլիին, ով NDI հետազոտության տվյալներով գտնվում է երրորդ հորիզոնականում, ապա, Մամրաձեի խոսքերով, միայն թվացյալ իրողություն է ստեղծում, իբր ինքը չի հանդիսանում «տանուտեր-հաճախորդ» համակարգի մի մասը, նրա գործողությունները կարելի է անձնական քմահաճույք անվանել, քան պետության շահերի համար արվող արդյունավետ քայլեր:

Սրա վերաբերյալ Պեոտր Մամրաձեն մանրամասնեց`

Ես չեմ ցանկանում, որպեսզի ընթերցողը իմ գնահատականն ընդունի, որպես Բիձինա Իվանաշվիլիի հասցեին հնչող քննադատություն, քանի որ այդ մարդուն կարելի է բարեգործ համարել, ով պատմական դեր ունեցավ Վրաստանի ճակատագրի համար` ազատելով երկիրը Միխայիլ Սահակաշվիլիի համակարգի սարսափներից: Սակայն, որոշ ժամանակ անց, կառավարությունում արմատացել է  «տանուտեր-հաճախորդ» համակարգը` ակնհայտորեն խորը արմատներ ձգելով: Այս համակարգում առանձին անհատը ոչինչ չի կարող փոխել: Բացի դա` ես վստահ եմ, որ Իվանաշվիլին Վրաստանի համար վատ ապագա չի ցանկանում:

Մամրաձեն նաև նշեց, որ «Վրացական երազանք» կոալիցիայի փլուզումը պրագմատիկ և ճիշտ է համարում` սպասվող խորհրդարանական ընտրությունների պայաններում, իսկ «Վրացական երազանք` դեմոկրատական Վրաստան» կուսակցությունը այսօրվա դրությամբ հնարավորություն ունի իր շարքերը նոր դեմքերով լրացնել: Կուսակցությունն իսկապես մեծ շանսեր ունի հաղթելու` չնայած ծայրահեղ ցածր վարկանիշի: Սակայն փաստը մնում է փաստ` գտնվել ընտրացուցակում, ցածր վարկանիշ ունենալով հանդերձ, չափազանց ռիսկային է:

«Ինձ հասնում էին զրույցներ այն մասին, որ շատ հայտնի մարդիկ հրաժարվել են «Վրացական երազնքի» կազմում հանդես գալ: Հասարակությունը անվստահությամբ է լցված, դա ակնհայտ է: Լինել «Երազողների» շարքում այսօր պատվաբեր չէ: Այդ պատճառով ընտրություններին ինքնուրույն մասնակցելը կարող է անսպասելի հետևանքներ ունենալ»,- նշեց Մամրաձեն:

Ինչ վերաբերվում է ընդդիմադիր «Միասնական ազգային շարժում» կուսակցությանը, ապա, քաղաքագետի կարծիքով, կուսակցությունը բոլոր շանսերն ունի, որպեսզի հաղթահարի մինիմալ ցուցանիշը` չնայած կուսակցության ներսում խարիզմատիկ առաջնորդի բացակայությանը: Այդ թերությունը, ըստ Մամաձեի, լրացվում է մոտիվացված էլեկտորատով, որի լիարժեք ակտիվության դեպքում «Ազգայնականները» կկարողանան հավաքել 10-12% ձայն: Եվ եթե հաշվի առնենք հոկտեբերյան ընտրություններին բնակչության ցածր հաճախելիությունը, ապա տվյալ տոկոսը մի քանի անգամ կաճի, ինչը ներկայիս կառավարության համար խնդրահարույց կլինի:

««Ազգային շարժման» ձեռքերում դեռևս կա ադմինիստրատիվ և ֆինանսական ռեսուրս, նրանք կարող են պարծենալ մշտական կողմնակիցների աջակցությամբ (10-12% ընտրողներ): Դրանք նեղ շրջանի մարդիկ են, որոշակի կառույցների աշխատողներ, ում համար «Ազգայնականների» իշխանության գալը նշանակում է ֆինանսական բարգավաճում ունենալ»,- ասաց Մամրաձեն:

Մինչ այդ` «Վրացական երազանք» կուսակցությունը, որի համար NDI-ը կանխատեսում է 16% ձայն, անհանգստանալու խնդիր ունի: Ըստ Վրաստանի օրենսդրության` երկրի գործող վրաչապետն իրավունք չունի մասնակցել ընտրություններում և գլխավորել ընտրական ցուցակը, եթե չհրաժարվի իր պաշտոնից: Այդ պատճառով պատգամավորներ Գեորգի Վոլսկին, Զվիադ Ձիձիգուրին և Վախթանգ Խմալաձեն պատրաստել են օրենսդրական փոփոխություններ ըտրական կոդեքսում, որոնց համաձայն Կվիրիկաշվիլին պահպանելով վարչապետի պաշտոնը կարող է մասնակցել «Վրացական երազնք» կուսակցության կողմից խորհրդարանական ընտրություններին:

Վոլսկու խոսքերով` Գեորգի Կվիրիկաշվիլին վառ արտահայտված առաջնորդական հատկանիշներ ունի: Բացի դա Կվիրիկաշվիլին Արտաքին գործերի նախարարությունում աշխատանքի մեծ փորձ ունի, տիրապետում է լավ կոմունիկացիոն հմտությունների և կարողանաում է չափավոր լինել իր ելույթներում: Այդպիսով նա կարող է վստահություն վաստակել ոչ միայն թմի ներսում, այլև հասրակության մեծ մասի մոտ:

Ինչ վերաբերվում է ոչ խորհրդարանական քաղաքակական ուժերի հետ միավորվելուն, ապա վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին, որպես «Վրացական երազանքի» առաջնորդ բացառում է ռազմավարական համագործակցություն Իրմա Ինաշվիլիի «Հայրենասերների ալյանսի» և Նինո Բուրջանաձեի կուսակցության հետ` մեկնաբանելով Բիձինա Իվանաշվիլիի հայտրարությունը Նինո Բուրջանաձեի և Իրմա Ինաշվիլիի հետ հավանական համագործակցության մասին:

«Մենք ոչ մի տեսակ ռազմավարական համագործակցություն չենք ունենա ոչ հիմա, ոչ էլ երբևէ «Հայրենասերների ալյանս» և Նինո Բուրջանաձեի քաղաքական ուժի հետ: Դա արդեն հիմա կարող եմ ասել, որպեսզի որևէ սպասելիքներ չլինեն»,- հայտնեց Կվիրիկաշվիլին լրագրողների հետ հանդիպման ժամանակ:

Մամրաձեն բացառում է նաև այն, որ Իրմա Ինաշվիլին և Նինո Բուրջանաձեն կմտնեն խորհրդարան: Ինչպես բացատրեց Մամրաձեն այս պահին Ինաշվիլին չի հավաքի անգամ 3% ձայն, չնայած այն բանի, որ հաճախ է անկեղծ զրույցներ վարում «Օբյեկտիվ» հեռուստաընկերության եթերից: Դրա պատճառն այն է, որ Բուրջանաձեի թիմը այդպես էլ չձևավորվեց որպես միասնական քաղաքական ուժ: Ինչ վերաբերվում է «հանրապետականների» կոալիցիոն կուսակցությանը, ապա Մամրաձեի կարծիքով նրանք արդեն հակադրվում են «Վրացական երազանքին», սակայն դեռ որոշ ժամանակ կմնան իշխող կոալիցիայի շարքում: Քաղաքագետը բացառում է նաև Իրակլի Ալասանիայի «Ազատ դեմոկրատներ» և «Միասնական ազգային շարժման» հետ որևէ համագործակցություն:

«Թեև մեզ մոտ` Վրաստանում, ամեն ինչ էլ կարող է լինել: Հիշեք, օրինակ, Նինո Բուրջանաձեին, ով միավորվեց «Քրիստոնյա դեմոկրատների» հետ և Կախի Կուկավային, ով միավորվեց «Աջակողմյանների» հետ: Այլ կերպ ասած` այն կուսակցությունները, որոնք ուզում էինք կարգավորել Ռուսաստանի հետ հարաբերությունները միավորվում էին այն կուսակցությունների հետ ում գլխավոր նպատակը ՆԱՏՕ մտնելն էր: Այնպես որ խորհրդարանից դուրս մնացած հայտնի դեմքերը և իրենց փոքրաթիվ հետևորդները կարող են ցանկացած միավորման մեջ հայտնվել»,- գտնում է Պեոտր Մամրաձեն:

Վրաստանում եղել են նաև ժամանակներ, երբ իշխող կուսակցության ձայները բաշխվում էին «չարյաց փոքրագույնը» սկզբունքով: Այսօրվա դրությամբ պոտենցիալ ընտրողը շփոթված է, իսկ հարցվածների 61%-ը չգիտեն, թե ում կտային իրենց ձայնը, եթե Վրաստանի խորհրդարանական ընտրությունները կայանային հենց վաղը: Միևնույն ժամանակ հարվողների 34%-ը որոշել են բոյկոտել ընտրությունները: Կուսակցությունները, որպես քաղաքական կազմակերպություններ չունեն որոշակի հարթակ և կոնկրետ ծրագիր, որը կարող էր գոնե նրանցից մեկի համար ընտրություններւոմ հաղթանակի երաշխիք լինել: Չնայած այս ամենին` քաղաքագետը կանխատեսում է «Վրացական երազնքի» հաղթանակը, քանի որ դա միակ կուսակցությունն է, որն իվիճակի է ադմինիստրատիվ և ֆինանսական ռեսուրսների շնորհիվ ստեղծել շրջանային կազմակերպությունների ցանց:

«Վրաստանում ադմինիստրատիվ ռեսուրսները պարտվում են միայն այն դեպում, երբ երկրում հասարակական մեծ ալիք է բարձրանում իշխանությունների դեմ, մյուս դեպքերում հաղթում է իշխանության գլուխ կանգնած կուսակցությունը: Բացի դա` չկա այնպիսի մեկը, ում կվստահեր հասարակությունը: Վրացի գործարարները չեն համարձակվի ֆինանսավորել այլ կուսակցությունների: Այնպես որ «Երազանքը» ամենայն հավանականությամբ կհաղթի»,- եզրափակեց քաղաքագետը:

Շորենա Պապաշվիլի