Որքան բարդ է Կովկասի աշխարհագրական դիրքը, որքան բազմազան է այն իր քաղաքական ձգտումներով: Փոքրիկ երկրները և իրենց մեծ նպատակները՝ սա է այդ երկրների փոխադարձ օտարացման հիմնական պատճառը: Որքանո՞վ են հավանական տարածաշրջանում ռազմաքաղաքական իրավիճակի սրացումները և ի՞նչ վտանգների կհանդիպի Վրաստանը Լեռնային Ղարաբաղում հակամարտության էսկալացիայի դեպքում: Այս մասին Dalma News-ի լրագրողի հետ հարցազրույցի ժամանակ խոսեց Վրաստանի պաշտպանության նախարարի խորհրդական Գեորգի Թավդգիրիձեն:
Ինչպե՞ս կգնահատեք Հարավային Կովկասյի այսօրվա դրությունը
Ընդհանուր առմամբ՝ իհարկե, իրավիճակը բարդ է: Կան մի քանի «օրինակարգված» հակամարտություններ, ինչը իր մեջ կրում է թաքնված վտանգ, քանի որ որևէ կոնֆլիկտի ակտիվացան դեպքում կայունությունը ողջ տարածաշրջանում կլինի վտանգված: Հաշվի առնելով մեր ունեցած տեղեկատվությունը և անտեսելով այն, որ հայկական և ադրբեջանական կողմերի միջև կան կոնկրետ միջադեպեր՝ իմ կարծիքով՝ մոտա ժամանակներում հակամարտության էսկալացիա չի լինի: Ոչ Հայաստանում ոչ Վրաստանում և ոչ էլ Ադրբեջանում չկան սուր արտահայտված պատերազմական կուսակցություններ, այսպես կոչված՝ «բազեներ», որոնք ընդունակ կլինեն իրենց իշխանություններին կամ հասարակությանը ստիպել կոնֆլիկտը ուժաին ճանապարհով լուծել:
Շատ կարևոր թեմ ա է իրավիճակը Հյուսիսային Կովկասում: Որոշ փորձագետներ կարծիք էին հայտնում, որ Մերձավոր Արևելքում իսլամիստների ակտիվացումը կարող է սրացումներ առաջ բերել նաև Հյուսիսային Կովկասում, կամ կոնկրետ որոշ «իսլամական խմբերի» ակտիվացման պատճառ դառնալ Հյուսիսային Կովկասի երկրներում, բայց վերջին շրջանում էական ոչինչ չի նկատվել: Իհարկե որոշ անձիք Պնկիսիից (Պանկիսիի կիրճ Վրաստանում ՝ խմբ.), Ադրբեջանից, Նորվեգիայից և նույնիսկ Կանադայից հայտնվել են իսլամիստների շարքերում և կամ աշխարհի այլ «թեժ կետերում», սակայն դա ընդամենը վիճակագրական ցուցանիշ է ցանկացած պատերազմական հակամարտության ժամանակ: Այդ թվերը զարմանալի չեն:
Այո, կան առանձին անհատների վերբավորման դեպքեր, բայց դա մշտական բնույթ չի կրում: Չնայած, որ «Իսլամական պետության» հեղինակավոր դաշտայյին հրամատարաներից մեկը Պանկիսիից է, բայցևայնպես դա ոչ մի էական ազդեցություն չունեցավ կիրճում: Մարդկանց մի տեսակ կա, ովքեր սիրում են արկածներ, նրանց չեն վախեցնում վտանգները և նրանք խաղում են ճակատագրի հետ ավելի արկածախնդիր և ռիսկային խաղեր, քան սովորական կյանքում է լինում:
Որքանո՞վ կարող է «Իսլամական պետությունը» ապակայունացնող դեր ունենալ մեր տարածաշրջանում:
Չեմ կարող ասել, որ իսլամիստներ այսօր որևէ դիրք ունեն Հարավային կամ Հյուսիսային Կովկասում: Այլ հարց է, երբ որոշ փորձագետներ ներկայացնում են իրադարձությունների ծայրահեղական սցենար են ներկայացնում, մեկ այլ հարց է իրականությունը: Մենք չենք կարող մեղադրել Իսլամիստներին, որ նրանք ռզմավարական հայացքներ ունեն, դա ինքնաբուխ շարժում է, որը չունի հեռանկարային քաղաքական ծրագրեր: Սա քաոսում և լիակատար անկանոնության մեջ խրված շարժում է, որի ներսում չկա որևէ կազմակերպչական օղակ: Մենք կարող ենք սա համեմատել բոլշեվիկյան շարժման հետ՝ Ռուսական կայսրության մեջ: Իր տեսակով սա գրեթե նույն՝ այդ շարժամ մեջ էին մտնում արկածախնդիր խմբավորումներ, ովքեր փորձում էին իրենց նպատակներն իրագործել զենքի միջոցով: Մի խոսքով՝ դա անօրինական ավազակային միավորումներ են, որոնք առաջնորդվում են էմոցիաներով և գործում են ըստ իրավիճակի:
Վրաստանը ակտիվորեն մասնակցում է միջազգային խաղաղապահական միսիաներին՝ պատերազմ հայտարարելով ահաբեկչությանը , իսկ վերջերս մենք նաև միացանք ՄԱԿ-ի միսիաներին: Ինչպե՞ս եք գնահատում Վրաստան-ՆԱՏՕ փոխհարաբերությունները:
Դա լավ դիրքորոշում է, երբ Վրաստանը ցանկություն է հայտնում մասնակցել միջազգային խաղաղապահական միսիաներին: ՆԱՏՕ-ի առաքելություններում Վրաստանը լավ առաջընթաց ունի: Որպես պաշտպանության նախարարության ներկայացուցիչ, ես դրական եմ գնահատում, որ հասարակության օգնությամբ նախարարությունը հետևողականորեն հավատարիմ է մնում այս ուղուն: Կարծում եմ՝ Վրաստանը պետք է իր ներդրումն ունենա համաշխարհային անվտանգության մեջ: Մենք չպետք է պասիվ երկիր լինենք: Եթե մենք չենք ցանկանում համաշխարահյին կարևորագույն գործընթացներին կողքից նայել, ապա, պետք է կարողանանք մեր դիրքը գրավել այն բոլոր միջազգային նախագծերում, որոնց համար մենք ունենք համապատասխան ուժեր, ռեսուրսներ և ցանկություն: Մասնակցությունը ՆԱՏՕ-ի առաքելություններին մեզ համար կարևոր է արտաքին քաղաքականության մեջ դիվիդենտներ ձեռք բերելու առումով, ոչ թե մեր բանակի փորձ ձեռքբերելու տեսանկյունից: Բանակը ունի պալիգոններ, որտեղ կարող է համապատասխան փորձ և ունակություններ ձեռք բերել: Մասնակցելով առաքելություններին Վրաստանը ձեռք է բերում որոշակի կշիռ և բարձրացնում է միջազգային անվտանգության որակը: ՄԱԿ-ի առաքելութունը յուրահատուկ է: Այն հումանիտար է և դրան մասնակցություն ունենալը ցույց է տալիս, որ մեք ունենք փորձ և կարող ենք այն օգտագործել:
Վրաստանը Աֆղանստան է ուղարկել ևս 700 զինվորականների: Որքանո՞վ են մեր ռեսուրսները թույլ տալիս լիարժեք դրսևորվել առաքելություններում:
Վրաստանը բավական մեծ զինված ուժեր ունի և պհեստազորը մեզ բավական է, որպեսզի մեզ թույլ տանք միաժամանկ մասնակցել տարբեր տեսակի առաքելություններում՝ 1500-2000 մարդ: Զինված ուժերը փակ կորպորացիա չեն համարվում: Առօրեական մակարդակի վրա՝ հասարակություն-բանակ հարաբերությունները բաց են: Դրանից ելնելով՝ ես առիթ չեմ ունեցել բողոքներ լսել զինվորականների կողմից: Իսկ այդ առաքելությունների հիմնական ֆինանսական բեռը ՆԱՏՕ-ի վրա է:
Ինչպիսի՞ վտանգներ են սպավում Լեռնային Ղարաբաղում կոնֆլիկտի սրացման դեպքում, և ինչպե՞ս կարող է դա ազդել Վրաստանի վրա:
Ես հետևում եմ ադրբեջանական մամուլին: Եթե հաշվի չառնենք հուզական պորթկումները, ապա կարելի է ասել, որ այնտեղ բաց պատերազմական պրոպագանդա չի տարվում: Ես չունեմ նաև համապատասխան սպասելիքներ, թե իշխանության գլուխ կգա այնպիսի քաղաքական խմբավորում, որը կցականա ուժային ճանապարհով լուծել հարցը: Տպավորություն է, որ հակամարտությունը, ժամանակի ընթացքում, խաղաղ կարգավորում կստանա՝ բանակցությունների սեղանի շուրջ:
Ինչ վերաբերում է միջադեպերին՝ ապա յուրաքանչյուր <<օրինակարգված>> կոնֆլիկտի ժամանակ դրանք չեն բացառվում: երկու կողմերում էլ կա մարդկային գործոնը, որոշակի հույզեր և իրավիճակներ, երբ ամեն մի կրակոցը կարող է բերել միջադեպերի: Դա ցավալի է, բայց չնայած լարվածությանը, երկու կողմերն էլ արագ արձագանքում են նման իրավիճակներում: Հուսով եմ՝ այդպես էլ կշարունակվի:
Ադրբեջանական կայքերից մեկում տարածվեց ինֆորմացիա այն մասին, որ Վրաստանի Բոլնիսի շրջանի բնիկ Էլշան Վագիֆ Ողլու Մամեդովը ծառայել է Ադրբեջանի զինված ուժերում և մահացել Ադրբեջան-Ղարաբաղ սահմանագծի վրա: Կարո՞ղ է արդյոք Վրաստանի քաղաքացին ծառայել այլ երկրի զորքերում:
Դա կախված է Ադրբեջանի օրենսդրությունից: Մեզ մոտ ամեն ինչ հեշտ է՝ եթե պարզ է դառնում, որ մեր քաղաքացին պայմանագրային ծառայության է անցել է այլ երկրի զորքերում կամ այլ երկրի անօրինական զինված խմբավորման անդամ է, ապա նա պատժվում է՝ Վրաստանի օրենքով: Սակայն, եթե նա չունի գործող պարտականություններ Վրաստանի զորքերի հանդեպ, կամ որոշակի պայմանագրային սահմանափակումներ և նա ռազմական հաշվառման մեջ չի Վրաստանում, ապա մեր երկրի նկատմամբ նա օրենք չի խախտում, քանի որ իրավունք ունի ծառայել ցանկացած երկրի բանակում:
Իսկ թե ինչպես է ադրբեջանական կողմը նայում այն փաստին, որ իրենց բանակում այլ երկրի քաղաքացի է ծառաում, դա արդեն իրենց գործն է: Այստեղ չկա քաղաքական ենթատեկստ, քանի որ Վրաստանում ծնված և այստեղ ունեցվածք ունեցող յուրաքանչյուր մարդ կարող է դառնալ Ադրբեջանի քաղաքացի: Այլ հարց է, եթե դա լիեր զինված խմբավորում, որը կազմված կլիներ Վրաստանում քաղաքացիություն ունեցող էթնիկ ադրբեջանցիներից (հատկապես, եթե այն ստեղծված լիներ մեր երկրում), որը, ենթադրենք՝ կռվում է Ղարաբաղում: Բնականաբար դա հանցագործություն կլիներ:
Դուք պատկերացնու՞մ եք Վրաստանին տարածաշրջանի առաջնորդի դերում:
Կարևորը՝ ազատել այդ տերմինը շովինիստ-ազգայանական բովանդակությունից: Լինել տարածաշրջանային լիդեր, նշանակում է լինել հաջողակ և դա բնավ առաջնություն չէ՝ ավելի լավ զինված լինելու մեջ, այլ բարձր տնտեսական ուցանիշներ ունենալու և ավելի շատ նախագծեր իրականացնելու մեջ: Լինել որոշակի մշակույթային և քաղաքակրթական միջնորդ չի նշանակում ունենալ շովինիստական տրամադրվածություն:Մեր երկրում արվող ներդրումները հնարավորություն են տալիս լինել ավելի հաջողակ և իր տեսակի մեջ՝ կապող օղակ հանդիսանալ Հարավային Կովկասում:
Վրաստանում կարող է ստեղծվել քաղաքական ծանրության կենտրոն, որպեսզի Հայաստանի և Ադրբեջանի համար միջնոդ երկրներ չհանդիսանան Ռուսաստանը, Եվրոպան կամ Ամերիկն, այլ Վրաստանը: Այս տարածաշրջանը միայն 20-25 տարի է, որ ազատվել է տնտեսական հովանավորությունից և փոխակերպուները այս առումով մեզ համար ավելի բարդ են և երկար ժամանակ են պահանջում:
Զրուցեց Շորենա Պապաշվիլին