Վրաց մասնագետները ԱՄՆ-ի Ազգային ավիացիայի և տիեզերական ուսումնասիրության գործակալության (NASA) ներկայացուցիչներին առաջարկել են տիեզերքի ճառագայթումից պաշտպանության նոր մեխանիզմ ու երկկողմանի համագործակցության պայմանավորվածություն են ձեռք բերել: Այս մասին ծանուցվեց վրացական տեխնոպարկ այցելած NASA-ի ներկայացուցիչ Թրիշա Մեքի՝ Վրաստան այցելության շրջանակներում կազմակերպված կլոր սեղանի ընթացքում: Նրա խոսքերով՝ ավիատիեզերական արդյունաբերության զարգացման համար անհրաժեշտ է մասնավոր բիզնեսի ներգրավումն ու դրա ակտիվ մասնակցությունը:
«Թրիշայի հետ մենք քննարկեցինք դեպի տիեզերք իրականացվող երկարաժամկետ թռիչքների հետ կապված հարցերը, մասնավորապես՝ ճառագայթման խնդիրները: Վրաց մասնագետները տիեզերքում ճառագայթումից պաշտպանության նորամուծություն ներկայացրին: NASA-ի թիմը հայտնեց վրաց գիտնականների հետ համագործակցության իր պատրաստակամության մասին»,- հայտնեց Նորարարական ու տեխնոլոգիական գործակալության նախագահ Իրակլի Քաշիբաձեն:
Նրա խոսքերով՝ հենց արտասահմանյան մասնագետների հետ փորձի փոխանակումն է հանդիսանում վրաց երիտասարդ գիտնականների համար առաջնահերթ խնդիր, ինչով էլ որ զբաղվում է Վրաստանի Նորարարական ու տեխնոլոգիական գործակալությունը:
Միջոցառմանը մասնակցում էին նաև Մշակույթի նախարարության, Երեխաների ու երիտասարդների զարգացման ֆոնդի, Սևծովյան միջազգային համալսարանի, Սան-Դիեգոյի պետական համալսարանի ներկայացուցիչները, ինչպես նաև Millennium Challenge Corporation ամերիկյան կազմակերպության վրաց ներկայացուցիչները:
Ըստ կազմակերպիչների տված տեղեկատվության՝ Թրիշա Մեքը տիեզերքում վեց աստղագնացների անձնակազմային շարժում ուսումնասիրած հրահանգիչ է: Միաժամանակ նա իրականացրել է Թռիչքների կարգավորման կենտրոնի (ԹԿԿ) թռիչքի վերահսկիչի գործառույթը: Թրիշա Մեքն էական ներդրում է ունեցել նաև Միջազգային տիեզերական կայանի շինարարության, ինչպես նաև NASA-ի շտաբի Տեխնիկական հաղորդակցման կապերի Մոսկովյան գրասենյակի գործունեության մեջ:
«Վիշեգրադյան քառյակի» ներկայացուցիչները վրացական տեխնոպարկում
Վրացական տեխնոպարկի հիմքի վրա կայացան Վիշեգրադյան քառյակի երկրների կրթական ձևաչափի 25-ամյակին նվիրված միջոցառումներ: Վրաստանը Իննովացիոն տեխնոլոգիաների ոլորտում իր մասին աշխարհին հայտնելու մտադրություն ունի, և գտնում է, որ ունի հաջողության բոլոր գրավականները:
Վիշեգրադյան քառյակի հետ համագործակցությունը սթարթափ-տնտեսության և իննովացիոն տեխնոլոգիաների զարգացման գործում ամենակարևոր գործոնն է հանդիսանում:
«Հետազոտություն իրականացնողներին նրանց փորձը թույլ կտա արդյունավետորեն կիրառել նորույթները, որոնք ապագայում կծառայեն իրենց գործունեության շահերին»,- Վրաստանի Նորարարական ու տեխնոլոգիական գործակալությունում այսպես բացատրեցին Dalma News-ի թղթակցին:
Թեմայի առնչությամբ ելույթ ունեցավ նաև Վրաստանում Լեհաստանի դեսպան Անդրեյ Չիեշկովսկին:
«Մեր փորձագետները ժամանել են իննովացիոն տեխնոլոգիաների ոլորտի զարգացման վրաց փորձագետների հետ համագործակցության համար: Սա իր հերթին զգալի ներդրում է ունենալու երկրի տնտեսության զարգացման գործում»:
Ֆորումին մասնակցությունը, ինչպես և Վիշեգրադյան քառյակի երկրների փորձագետների հետ համագործակցությունը Վրաստանի համար կարևոր է համարում նաև երկրի Արտաքին գործերի փոխնախարար Գիգի Գիգիաձեն: Նա նշեց, որ Վիշեգրադյան քառյակի փորձագետների հետ համագործակցության շնորհիվ երիտասարդ ձեռնարկատերերի Էկո-համակարգի ծրագրի զարգացման ոլորտում Վրաստանը միջազգային շուկայում հաջողություններ ձեռք բերելու հնարավորություն ունի:
«Քառյակի ցանկացած մասնակից- երկիր ունի իր սեփական, ինքնատիպ փորձը: Նրանցում տվյալ գործընթացներն սկսել են ավելի վաղ, դրա հետ կապված՝ շատ կարևոր է հաշվի առնել նրանց փորձն ու սխալները: Ես կարծում եմ, որ մեր փորձը նույնպես հետաքրքիր կլինի Վիշեգրադյան քառյակի ներկայացուցիչների համար»,- նշեց վրացական Նորարարական ու տեխնոլոգիական գործակալության փոխնախագահ Իրակլի Քաշիբաձեն:
Միջոցառման շրջանակներում «քառյակի» (Չեխիա, Հունգարիա, Լեհաստան և Սլովակիա) մասնակից-երկրները իննովացիոն ու տեխնոլոգիական ուղղություններով կիսվեցին իրենց փորձով վրաց կոլեգաների հետ: Հանդիպմանը ներկա էին նաև Վրաստանի Արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչներն ու մասնակից-երկրների կազմակերպության դեսպանները:
Կազմակերպիչների հավաստիացմամբ՝ Վրաստանի համագործակցությունը Վիշեգրադյան խմբի հետ կընդգրկի նաև կենսագործունեության այլ ոլորտներ՝ սոցիալական, տնտեսական, մշակութային ու կրթական:
Շորենա Կարչավա