Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը հայտարարել է 2017 թվականի ապրիլի 1-ից 10-ը Հայաստանում անցկացվող հերթական խորհրդարանական ընտրություններին իր մասնակցության հրաժարականի մասին: Ռուսաստանի հայտնի ձեռնարկատերն այդ մասին հայտնել է Երևանում՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ՝ պատճառաբանելով իր որոշումը «մի քանի՝ այդ թվում նաև անձնական բնույթի խնդիրների առկայությամբ, որոնք իրեն ստիպում են երկար ժամանակով բացակայել երկրից»:

Մեկ տարի առաջ Արա Արշավիրովիչը բազմիցս հայտնել է հայկական խորհրդարանում իր տեղի համար պայքար մղելու ցանկության մասին՝ վկայակոչելով այն փաստը, որ Հայաստան վերադառնալու ժամանակը եկել է: Իր խոսքերով՝ Ռուսաստանում նա ունի ամեն ինչ՝ ֆինանսներ, բարեկեցություն, ձեռքբերումներ, սակայն գիտակցումն այն բանի, որ հայրենի երկրում ժողովուրդը դժվար է ապրում, և այդտեղ խնդիրները շատ են, նրան «թույլ չեն տալիս հանգիստ քնել գիշերները»:

Ընդ որում՝ իր հայտարարության մեջ բացահայտ հակասություն կար՝ Հայաստանի իշխանություններին ուղղված գլխավորն ուղերձն այն էր, որ Ռուսաստանի հայերի միության ղեկավարը նրանց քննադատելու կամ ընդդիմությանը միանալու ոչ մի մտադրություն չի ունեցել: Սակայն, թե ինչպես է հնարավոր համատեղել քաղաքական էլիտային հավատարմությունը «մի շարք հարցեր լուծելու» կողմնակի մտադրության հետ, Արա Աբրահամյանը ոչ մի կերպ չբացատրեց: Եվ եթե նույնիսկ նա այս նրբությունը բաց էլ թողեց, միևնույն է՝ ովքեր պետք է դա հասկանային, ամեն բան հասկացան:

Այդ ժամանակ Հայաստանում բարձր պաշտոն ունենալու մեծ պահանջմունքի ամենալուրջ արգելքը եղավ պարոն Աբրահամյանի ռուսական քաղաքացիությունը, սակայն Ռուսաստանի հայերի միության նախագահը դրանում ոչ մի արգելք չէր տեսնում: Իր իսկ խոստովանությամբ, ընտրություններին նա մտադիր էր մասնակցել շատ լուրջ և հենց իր կողմից հավաքված թիմով, կամ էլ որպես այլընտրանքային տարբերակ՝ միանալ որևէ շարժման: Ավելին՝ քննադատություններին ի պատասխան, նա վստահաբար հայտնեց, որ «ոչ-ոք ու ոչ մի ուժ իրեն չի կարող ստիպել հրաժարվելու իր ընդունած որոշումից»…

Մինչդեռ, մեկ տարվա լռությունից անմիջապես հետո, Արա Աբրահամյանն այնուամենայնիվ ընկրկեց՝ հրաժարվելով իր տեղը հայկական քաղաքական համակարգում զբաղեցնելու մտքից: Հասարակությանը մնում է միայն ենթադրություններ անել այն մասին, թե հատկապես ինչ ուժեր նրան ստիպեցին նահանջել: Այդ ամենի հետ մեկտեղ՝ Աբրահամյանը ընդգծեց իր հիմնած «Ազգային միաբանություն» շարժման հետ հետագայում էլ աշխատելու պատրաստակամությունը, որի նպատակը կայանալու էր նրա նախընտրական քարոզարշավի համար հարթակ հանդիսանալը:

Լրագրողների հետ հանդիպման ժամանակ միության նախագահը հայտնեց, որ շատ գոհ է մեկ տարվա կատարած աշխատանքից, բայց թե որքանով է «Ազգային միաբանության» գործունեությունը, մասնավորապես՝ նրա ֆինանսավորումը արդարացված, դա էլ պարզ չէ: Սակայն, եթե դատենք Արա Արշավիրովիչի ընդհանուր տրամադրվածությամբ, ապա «անձնական խնդիրները» ոչ միայն խանգարեցին առաջիկա խորհրդարանական ընտրություններին նրա մասնակցությանը, այլ առհասարակ ստիպեցին հրաժարվել լուրջ քաղաքական հավակնություններից:

Այսպիսով, դժվար թե մոտ ապագայում արժե սպասել հայկական սփյուռքի ամենախոշոր ու ամենաազդեցիկ գործարարներից մեկի տիտղոսի կամ բնակության վայրի փոփոխությանը: Ամեն դեպքում՝ ոչ «հաղթական» նվաճումով դեպի Հայաստանի քաղաքական օլիմպոսի գագաթը:

Պատրաստեց՝ Լիա Խոջոյանը